Այսօր առավոտյան 6.30 դուրս եկա պատշգամբ:
Ոչ մի առտառոց բան:
Պարզ սեպտեմբերյան մեղմ եղանակ էր: Դրսում մեքենաները դեռ չէին աղմկում:
Պետական գերատեսչության (որ մեր կողքն է) հավաքարարը մաքրում էր այդ կառույցի դարպասների դիմացի մայթը:
Մեկ էլ` ավլելուց, ոտքի տակի շիշը վերցրեց և մի ակնթարթում նետեց մեր շենքի դիմացի պուրակի կանաչ տարածք:
Դա տեղի ունեցավ այնքան վայրկյանական, որ չէիր էլ նկատի:
Պատկերացնում եք? Հավաքարարը կեղտոտում է հարակից տարածքը: Ու ասեմ, որ առաջին անգամը չէր այդպես անում:
Կասեք ինչ կա որ? Մի մեծ բան չէ: Միգուցե: Բայց շաաաաատ բնութագրական դեպք է:
Ասացի.
- Ինչու շիշը նետեցիք այգու տարածք, վերցրեք և դրեք ձեր աղբի պարկի մեջ: Չէ որ այն ձեր կողքն էր:
Նա չլսելու տվեց: Կրկնեցի պահանջս: Ասացի, չէ որ մենք ենք մաքրում այգին, ինչու եք աղտոտում?
Սկսեց անկապ պատճառաբանել, թե մաքուր շիշ էր, բնակիչներն էլ են վերևից ինչ ասես թափում ներքև, ու տենց շարունակ: Ասեցի, դուք ձեր թափածը հավաքեք, ուրիշների հետ ինչ գործ ունեք:
Վերցրեց շիշը և տարավ:
Մտածում եմ, լավ, եթե հավաքարարն էլ է կեղտոտում քաղաքը, ուրեմն էլ ինչ անել?
September 8, 2015
August 31, 2015
Բուժօգնության պետպատվերը մեծագույն բլեֆ է
ՀՀԿ-ի նախընտրական իբր 'իրագործված' խոստումներից է համարվում առողջապահության պետպատվերի ներմուծումը, որը ներդրվեց կոալիցիոն դաշնակցական նախարարի օրոք, շատ սուղ միջոցների հատկացմամբ, և հիմա ինձ հանդիպած փաստերը ապացուցում են, որ դա ուղղակի բլեֆ էր և հիմա էլ բլեֆ է:
Մի քանի օր առաջ Էրեբունի բուժկենտրոնում ականատես եղա հետևայլ խոսակցության, ինչը ստիպեց ինձ գրի առնել մի աղաղակող կեղծ փաստի մասին, որ կոչվում է "բժշկության պետպատվեր":
Մի խումբ կանայք մի 6-7 հոգի, իրենց հիվանդ գունատված աղջկան շտապ բերել էին հիվանդանոց: Ընդունող բժիշկը նրանց միջանցքում բացատրում էր.
- Պետպատվերի մեր լիմիտը վերջացել է, և եթե կարող եք այլ հիվանդանոց տեղափոխեք հիվանդին, որտեղ պետպատվերով կարող են բուժել: Իսկ այստեղ կարող ենք օգնել միայն վճարովի: Համաձայն եք? Որոշեք:
Էս մարդիկ շվարած կանգնել իրար դեմքին են նայում: Ոնց տեղափոխեն? Չէ որ ծանր է հիվանդը: Ոնց ճարեն գումարը, չէ որ չունեն:
Պարզեցնեմ միտքս մի քանի իրական դեպքերի նկարագրմամբ:
Դեպք 2
Մի երկու տարի առաջ Նորքի շտապօգնության հիվանդանոցում ռեանիմացիոն բաժնում բժիշկը պահանջեց պապիկիս պատերազմի մասնակցի, կենսաթոշակառու լինելու վկայականները, հիմնավորելով իբր թե պետպատվերի տակ դեպքը գրանցելու համար է:
Հարգելիներս, ես չգիտեմ, գրանցեց թե ոչ, չգիտեմ պետպատվեր հասնում է ռեանիմացիոն ծառայությունում կենսաթոշակառուին, վետերանին թե ոչ, սակայն ռեանիմացիոն պալատի վճար (արդեն չեմ էլ հիշում 10 թե 15000 դրամ օրական) տականքները պահանջում էին:
Դեպք 3
Պետպատվերի չգոյության այս մյուս դեպքը 6 ամյա որդուս հետ էր, որին ուղղակի պետք է ատամը հեռացնեին: Մի մեծ վճար չէ, 3000 դրամի մասին է խոսքը, բայց բնութագրական դեպք է: Նոյեմբեր ամսին ասացին, որ պետպատվերի իրենց լիմիտը վերջացել է, և երեխայի ատամը կհեռացնեն վճարովի: Բայց արի ու տես, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը ևս այս սրիկաները կեղծ անվճար են հայտարարել:
Դեպք 4
Հաջորդ տարի փետրվարին նորից պետք է նույն երեխայի ատամը հեռացնեին, այս անգամ ասացին, որ տարվա սկիզբ է և պետպատվերի գումարը չի հատկացվել դեռ: Ու նորից կարող են հեռացնել ատամը միայն վճարովի:
Դեպք 5
Ընտրություններից առաջ ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքային բժիշկները բարեգործական այցեր կատարում շրջաններ և ՀՀԿ բարեգործության անվան տակ կոնսուլտացիաներ, վիրահատություններ կատարում հիվանդներին, կորզելով ձայն: Կասկածներ ունեմ, որ հենց այդ դեպքի համար են սրանք պետպատվերը հորինել:
Հիմա ինձ բացատրեք` ինչպես է լինում, որ պետպատվերը փետրվարին չկա, քանի որ դեռ չի հատկացվել, իսկ օգոստոս-նոյեմբերին չկա, քանի որ արդեն լիմիտը վերջացել է:
Երբ մարդն ընկնում է հիվանդանոց` նա այլևս ժամանակ չունի ընկնել արդարության հետևից, քանի որ կյանքդ այդ պահին այդ ստահակների ձեռքում է:
Օգտվելով այդ իրարությունից, սրանք ինչ ուզում անում են, ոնց ուզում ֆռռացնում են:

August 4, 2015
Զվարթնոց օդանավակայան: Անլուծելի են խնդիրները?
Տպավորություններիս մասին դեռ կգրեմ հաջորդ գրառումներում:
Սակայն այն ինչ տեսա այսօր Զվարթնոց օդանավակայանում իջնելուց, ստիպում է` հոգնած վիճակում անգամ, կիսվել տպավորություններով:
Ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո անմիջապես աչք է ծագում կայանված ինքնաթիռների սակավությունը: Առավոտյան 6-ին, Զվարթնոցում կայանված էին ընդամենը երկու-երեք ինքնաթիռ, երկուսը ռուսական` Աէրոֆլոտը և Սիբիր-ավիան:
Մերը` Կիևից թռչող ուկրաինական ՄԱՈՒ-ի Բոինգն էր:
Սա իհարկե կապված է Զվարթնոց օդակայանի ինքնաթիռների կայանման բարձր գների հետ:
Հաջորդը, որ նկատում ես ինքնաթիռից իջնելուց, դա մեծաքանակ սպիտակ ջիպերն են, որ գնում գալիս են շրջակայքում, ինքնաթիռների կողքերով: Որևէ տեղ ինքնաթիռների գոտում թանկարժեք ջիպեր չեմ տեսել: Ի վերջո դրանց ծախսը ներառված է օդակայանի գների մեջ: Ում եք զարմացնում?
Դրամի փոխանակում: Թալան N1
Ուզում էի դրամ փոխանակել մինչև անձնագրային ստուգումը:
Կոնվերս բանկի չենջը, եվրոն ընդունում էր 513, վաճառում 530 դրամով, երբ նույն Կոնվերս բանկի առավոտյան այսօրվա փոխարժեքով առքը 520 էր, վաճառքը 528:
Կար նաև ABB բանկի ավտոմատ փոխանակման սարքը, նույն անիմաստ ոչ բանկային փոխարժեքներով:
Կոնվերս բանկ, ինչ ես անում? Ինչի ես այդպես անում? Սա ինչ է եթե ոչ թալան? Ով է թույլ տվել միայն քեզ այդտեղ փոխանակում կատարել?
Անձնագրային ստուգում
Անձնագրային ստուգման պրոցեսում ամենաանիմաստը դա ընտանիքի տրոհումն էր տարբեր պատուհաններով: Ոչ Փարիզում, որտեղ շենգենյան գոտի ենք մտել, ոչ Բարսելոնայում, որտեղ շենգենյան գոտուց դուրս ենք եկել, այդպես չէր: Ընտանիքով պատուհանին մոտենում էինք միասին: Սա թույլ էր տալիս խուսաբել անիմաստ հարցերից, թե ծնողի հետ է երեխան թե ոչ, որովհետև աչքիդ առաջ են բոլորը: Իսկ Հայաստանում պարզ չի, ինչու են տրոհում ըստ պատուհանների:
Ի դեպ Բարսելոնայի և Փարիզի օդակայաններում, անձնագրային ընդամենը երկու կետ կար անջնագրային, որոնք արագ սպասարկում էին հարյուր հազարավոր մարդկանց:
Մեզ մոտ 12 կրպակ կար ԱԱԾ-ի, երբ օրական մի 10-15 չվերթ է լինում:
Դրա համար էլ սրանք վարկյանների փոխարեն րոպեներ են զնում անձնագիրդ: Բանուգործ չունեն տղերքը, գործ են կպցրել վեր ընկել բուդկեքում:
Վճարովի սայլակներ: Թալան N2:
Մյուսը ուղեբեռի ստացումն է: Այստեղ անվճար սայլակներ չկան: Տարիներ շարունակ սրա մասին ասվում է, անօգուտ: Հոգնած անդուր մի քանի տիպ` կիսապառկած ամեն մեկը մի սայլակի վրա, մոտենում է, թե.
- Հընգեր, կարողա տիլեժկայա պետք?
Բարսելոնայի օդակայանում դրանք անվճար սփռված էին օդակայանով մեկ:
Դուք եկել եք ԵԱՏՄ
Դուրս գալուց, իհարկե հայտարարագրելու բան չունեի, և անցա կանաչ գոտով: Բայց դեմդ են փակում զննող մենթական հայացքով, թալանչու դեմքով, դեսուդեն քայլող, ինչպես գայլը վանդակում, մաքսային աշխատակիցներ: Ոնց են ճարում սենց տպերին, զարմանում ես ուղղակի: Միգուցե նորմալները չկան այլևս?
Դեպի քաղաք ելքը զարդարել են այսպիսի անիմաստ գրառումով` ԵՏՄ երկրներից ժամանող ուղևորներ: Այլ ելք ի դեպ չկա: Սա է միակը: Բայց ստրուկները պետքա անպայման շեշտեն, որ եկել ես եվրասիական տնտեսական միություն, այլ ոչ թե Հայաստան:
Դեպի քաղաք ելքը զարդարել են այսպիսի անիմաստ գրառումով` ԵՏՄ երկրներից ժամանող ուղևորներ: |
Տրանսպորտ: Թալան N3:
Երևան եկող ավիաավտոբուսներ չկան: Չկա քաղաք տանող մետրոյի կայարան: Չկա արագընթաց գնացք: Ես պատկերացնում եմ զբոսաշրջիկների տպավորությունը այսպիսի վիճակից:
Դուրս եկա: Ինձ վրա թափվեցին մի 4-5 հոգի, թե տաքսի պետք է?
Որքան հասկանում եմ օդակայան գնացող եկող պարբերական որևէ տրանսպորտ գոյություն չունի:
Ամբողջ հույսը այս տաքսիստներն են:
Մուտքի մոտ որոշել էի նստել աէրոտաքսիներից մեկը, թեև դրանք 1կմ 300 դրամ են հաշվում: Իրենց բեռնախցիկում գոնե գազի բալոն չկա և իրերը ազատ կարող ես տեղափոխել:
Նույն աէրոտաքսիի արտաքինով տաքսի էր: Նստելուց նոր հասկացա, որ նորից թակարդ էր:
Վարորդի հետ խոսելուց, մեզ խառնվեց մի երրորդ մեկը, որ ճշտեց թե ուր եմ գնում ու վարորդի փոխարեն որոշեց գինը` 6000 կտաս վարորդին:
Զվարթնոցից Ազատության պողոտա:
Հետո այս տղան մոտեցավ վարորդին, թե.
-Իմ փողը հիմա տուր, հետո կարողա քեզ չտենամ:
Էս վարորդը գրպանից գումարը հանեց տվեց դրան: Փաստորեն տարածքը նայող միջնորդին:
Ով էր էս միջնորդը? Աստված գիտի:
Երևան քաղաքի մուտքը:
Բայց քաղաք մուտք գործելուց տեսնել այդքան կազինո, պոկեր ակումբ, էլ ինչ-որ զիրդուզիբիլ ..... Ամոթա, տղերք:
Իսկ ամենացնցողը 1700 ամյա հնամյա քրիստոնյա ազգը իր մայրաքաղաքի մուտքը զարդարել է ոսկեզօծ նորակառույց ռուսական եկեղեցիով: Ում համար են սարքել այն? Ինչի դիմաց?
Մոսկվայում միլիոնից ավել հայ կար, հայկական եկեղեցի սարքել են, հասկացանք: Բայց դրա սարքելու դիմաց այստեղ անհաճախորդ ռուսական սարքելը, ստրկություն չի արդեն, այլ դիագնոզ:
Մեր աչքը սովորելա էս աբսուրդներին: Բայց օտարի համար սա առաջին տպավորություններն են: Ու նա հասկանում է ամենից, որ եկել է ռուսական հասարակ գաղութ:
July 15, 2015
Շենգենյան վիզա Ֆրանսիայի դեսպանատնից
Եվրոպական արժեքները մաքսային Հայաստանում հատուկ խեղաթյուրված են:
Հատկապես դրանց կեղծ ջատագովների կողմից:
Հայ մարդու մոտ Եվրոպան` հատուկ քարոզի պատճառով, ասոցացվում է գենդեռի և այլասեռվածության հետ:
Իսկ դա չեզոքացնելու համար մարդիկ պետք է գոնե մի քանի անգամ լինեն Եվրոպայում, որպեսզի հայակենտրոն ռուսուլմանների լոլոները տարբերեն իրականությունից:
Իսկ Եվրոպական միության քաղաքականությունը հայ քաղաքացիների նկատմամբ ամենևին չի նպաստում այդ կարծիքի չեզոքացմանը: Շենգենյան վիզա ստանալը մի մեծ, երկարատև, բազմափուլ պատմություն է Հայաստանում:
Երբեք չեմ դիմել տուրիստական գործակալություններին` ոչ շրջագայությունը կազմակերպելու, ոչ էլ վիզայի (ելքի արտոնագրի) հարցերով: Ամենը գրված է կայքերում, հասանելի է և պարզ:
Երկու տարի հայաստանյան ուզուրպատորները թմբկահարում են, թե շենգենյան վիզաների գործընթացում տեղի է ունեցել դյուրացում:
Վիզաների դյուրացում իրականում եղել է եվրոպացիների համար Հայաստանում` նրանց համար Հայաստանը այլևս վիզա չի պահանջում: Իսկ մեզ համար ամեն ինչ նույնն է:
Նախկին 60 եվրոյի փոխարեն հիմա 35 եվրո ենք մուծում: Ընդամենը: Որևէ փաստաթղթերի պակասեցում տեղի չի ունեցել:
Նախ ասեմ, որ Ֆրանսիայի դեսպանատան կայքը սա է:
Հերթագրում
Պետք է առցանց նախօրոք հերթագրվել:
Առաջին տպավորությունը ֆրանսիական դեսպանատան կայքից. Հերթագրման պատուհանի տեղեկատվությունը լատինատառ հայերեն է:
Երկրորդ տհաճ տպավորությունը այն է, որ այս պատուհանում նշված երկու հղումները չեն աշխատում: Ստացվում է, որ դուք համաձայնություն եք տալիս գոյություն չունեցող հղումներին:
Ի տարբերություն գերմանական դեսպանատան կայքի, այստեղ հերթագրվելուց չի երևում թե տվյալ ժամին քանի ազատ տեղ կա: Այդ պատճառով Դուք կարող է մի ժամի համար հերթագրվեք, իսկ երեխաները ստիպված այլ ժամի կամ օրվա համար, որը աբսուրդ է:
Չեմ կարծում, որ նշածս թերությունները չեն տեսել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Բայց դե չեն էլ ուղղում:
Առցանց գրանցվելուց հետո, ձեր նշած էլեկտրոնային փոստին գալիս է հաստատման նամակ, որը պետք է տպել և վերցնել ձեզ հետ` դեսպանատուն գալուց:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Կայքում վիզայի գնի մասին կա երկու իրարամերժ տվյալ, երկու տարբեր լրացման ձևաթուղթ, որոշ տվյալներ ակնհայտ հին են այստեղ:
Կայքում կա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բայց դա ամբողջական ցանկը չէ:
Այստեղ ևս կա լրացուցիչ ցանկ:
Ոնց որ հատուկ անեն, որ խառնեն մարդուն: Մեկ ամբողջական ցանկ գրելը երևի դժվար է:
Նաև պետք է լրացնել այս ձևաթուղթը: Կայքում եղած մյուս ձևաթուղթը հին է, չլրացնեք:
Ֆրանսիայի դեսպանատունը, բացի կայքում թվարկած փաստաղթերի ցանկից, որը ի դեպ քիչ չէ, պահանջում է նաև որոշ փաստաղթղերի թարգմանությունները, որի մասին ի դեպ կայքում չի գրված: Օրինակ ամուսնության, երեխաների ծննդյան, սեփականության իրավունքի վկայականների անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանության:
Թարգմանության համար չի պահանջվում նոտարական վավերացում: Ինքներդ կարող եք թարգմանել և կցել գործին:
Գործատուից անգլերեն տեղեկանք, բանկից քաղվածք, գնված օդանավի տոմս, ամրագրված հյուրանոց կամ բնակարանի վարձակալման հաստատման պատճեն:

Հյուրանոցը կարող եք ամրագրել օրինակ http://www.booking.com/ , իսկ եթե բնակարան եք ամրագրում https://www.airbnb.com/ կայքերից:
Շատ ուշադիր պետք է լինեք հյուրանոցի համարի չեղարկման պայմաններին: Որոշ հյուրանոցներ չեղարկելուց գանձում են մեկ օրվա վարձ, մյուսները` ամբողջ արժեքի 50 տոկոսը, կան նաև անվճար չեղարկումով տարբերակներ:
Հյուրանոցի համարը ամրագրելուց հետո, Ձեր վիզա քարտի վրա կարող է գումար սառեցվել, որը 15 օր հետո ավտոմատ ապասառեցվում է:
Եթե վիզան մերժվի, ապա մերժման պատճեն հիմք կհանդիսանա, որպեսզի օդանավի տոմսը ավիաընկերությունը հետ վերցնի:
Պետք է նաև լուսանկարվել, և ըստ գրածի` երկու լուսանկար տանել հարցազրույցի:
Սակայն տեղում, դեսպանատանը ձեզ նույնպես լուսանկարում են` վիզայի համար: Փաստացի երկրորդ լուսանկարը պետք չէ այնտեղ, թեև նշված է ցանկում:
Ինձ մոտ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը տևեց մոտ 20 օր: Շատ զզվելի քաշքշոց է:
Ամենը պետք է լինի անգլերեն:
Ձեզ հետ պետք է լինեն նաև բնօրինակ փաստաթղթերը, ընտանիքի բոլոր անդամներինը ևս:
Ֆրանսիական դեսպանատունը ունի ձևաթուղթ, որտեղ լրացնում եք նաև ձեր ծնողների տվյալները: Ոչ մի այլ դեսպանատանը չեմ հանդիպել այդ պրակտիկային:
Եթե ունեք հարցեր
Հարցերի դեպքում կարող եք զանգել դեսպանատուն, բայց մեզ տված պատասխանները եղել են ընդհանուր, չգիտեմի մակարդակի:
Օրինակ մեզ ասացին, որ երեխաների ծննդականները պետք է բերել, պատճենները ևս, ծնողների բոլոր տեղեկանքներն էլ պետք է ներառել գործում, քանի որ երեխայի գործը համարվում է ամբողջական առանձին գործ: Սակայն տեղում պարզվեց, որ երեխաների փաթեթում դրանք ավելորդ էին ու մեզ հեռախոսով տրված պատասխանը սխալ էր:
Հանդիպում:
Նշված ժամին, դասավորված փաստաթղթերի խրձով, ներկայանում եք դեսպանատուն:
Այնտեղ սեղմում եք մուտքի մոտ պահակի զանգը, նա ձեզ ներս է թողնում: Ստուգող-զննող սարքերի միջով անցնելուց, գրպաններից երկաթյա իրերը հանելուց հետո, ներս եք մտնում դեսպանատան հյուպատոսական բաժին:
Այնտեղ ձեզ իրենք ազգանունով կանչում են, հերթ պահել պետք չէ: Հատկապես, որ հայերի մոտ հազարամյակներ արդեն հերթ կանգնել կամ պահպանել չի ստացվում:
Ասեմ, որ ի տարբերություն գերմանական դեսպանատան, այստեղի աշխատակիցները ծայրահեղ անբարեհամբյուր են: Նրանք հայեր են: Հատկապես մի տղամարդ կա, գործերը ընդունող: Շատ շատերից եմ լսել այդ տղամարդու ընդգծված սավոկային պահվածքի մասին:
Նա դիտմամբ հատուկ խառնաշփոթ է ստեղծում գործը ընդունելուց: Խաչաձև հարցեր է սկսում տալ:
Ես գործը դասավորել էի այն հերթականությամբ, ինչպես որ դեսպանատան կայքում գրված էր: Սակայն նա սկսեց խառը` տարբեր թղթեր պահանջել իմ փաստաթղթերի խուրձից` խառը հերթականությամբ:
Մի բան էլ մուննաթ եկավ, թե "Դուք հանդիպման չեք պատրաստվել: Ես ձեզ արդեն 30 վայրկյան սպասում եմ: Ինչու չեք սոսնձել նկարը? Ունեք դուք սոսինձ, բերել եք? Մենք էլ չունենք: Բա ինչ անենք?" Ինքը հարցը տալիս ինքը կատաղած պատասխանում էր:
Այդ ցինիկ ժպիտը, որ հանդիպել եմ միայն ռուսական չեկիստական աշխատակիցների մոտ, բացարձակապես չէր տեղավորվում եվրոպական երկրի` Ֆրանսիայի իմ պատկերացումների հետ:
Հետո նա ամբողջ փաթեթը տվեց երկու պատուհան այն կողմ գտնվող աշխատակցուհուն, որը իմ ամբողջ խրձից փնթփնթալով սկսեց հանել 'ավելորդ թղթերը', որոնք ի դեպ կային պահանջվող փաստաթղթերի ցանկում և մեզ հեռախոսով ասել էին որ դրանք էլ են անհրաժեշտ կցել գործերին:
Թե ինչ վերցրեց, ինչ թողեց այդ կինը, չիմացա: Բայց ջղայն ասաց, որ երեք օրից ժամը 4-ին գամ պատասխանի ետևից:
Պատասխան
Երեք օր անց, նշված ժամին դեսպանատան մոտ էի: Այնտեղ նույն այդ ժամին եկել էին նաև ամբողջ օրը անձնագրեր հանձնած քաղաքացիները: Մոտ մի 40 հոգի:
Նորանոր քաղաքացիների ժամանմանը զուգահեռ` մեր հերթը դարձավ քաոտիկ կլոր հայկական շրջան: Ֆրանսիացի ոստիկանը` խառը, 10-ական հոգի ներս թողեց հյուպատոսական բաժին: Կես ժամ անց մյուս 10 հոգին մտան: Ներսում ևս խառը հերթ է:
Վերջաբան
Ի դեպ եվրոպական երկրների քաղաքացիներից Հայաստանը վիզա չի պահանջում: Իսկ մենք հայերս այսքան ստորացուցիչ բազմաթիվ թղթեր ենք հավաքում: Աշխատավարձի չափի տեղեկանք, բանկային շարժ, սեփականության հիմքեր: Ինչու? Ում է պետք դա?
Ֆրանսիայի դեսպանը լավ կլինի կարդա և ուղղի գոնե դեսպանատան հետ կապված տեխնիկական, կայքի, աշխատակիցների որակի խնդիրները:
Իսկ դժոխք գաղութ-մետրոպոլիայի դռները միշտ լայնորեն բաց են հարյուր հազարավոր հայերի առաջ:

Մանկապարտեզներ վերացնող և վաճառող Հայաստան
Խնդրին մոտիկից առնչվեցի 2011-ից: Երբ տղաս պետք է գնար մեր մոտակա մանկապարտեզը:
Գիտեք քանի մանկապարտեզ է եղել և մնացել մեր երկրում?
1989 թվականին Հայաստանում գործում էր 1335 մսուր-մանկապարտեզ:
1996 թվականի տվյալներով մնացել էր 1037 մանկապարտեզ:
2003-ին այդ թիվը դարձել է 679:
2011-ին Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 161 էր, երեխաների ցուցակային թիվը 24669, իսկ աշխատողների թիվը` 4341:
Միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր շրջաններում փակվել է 67 մանկապարտեզ:
Իսկ Հայաստանի համայնքների 46 տոկոսը ընդհանրապես մանկապարտեզ չունեն:
Այդ մանկապարտեզները էժան գներով սեփականաշնորհվել են, վեր են ածվել դղյակների, մյուս մասը քանդվել է և նրանց տեղում բազմահարկ էլիտարներ են սարքել:
Արդեն գրել եմ նախկին մանկապարտեզների տեղում վեր խոյացած քարե էլիտար կույտերի մասին:
Նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 30-ը`
"Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"
Այսօր մանկապարտեզի օտարումը արգելված է օրենքով, սակայն մի քանի օրինակներ արդեն գիտենք, թե ինչ ձևերով են շրջանցում օրենքի արգելքը:
Դա տեղի ունեցավ Նալբանդյան փողոցի տխրահռչակ շինարարության դեպքում:
Դա թույլ չտվեցինք թիվ 26 մանկապարտեզի ծնողների և աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ 2011-ին:
Օրենքի այս դրույթը այսօր ինչ-որ տեղ կասեցրել է մանկապարտեզների վաճառքը:
Բայց հիմա էլ դպրոցներին են անցել թալանչիները, ավիրողները:
Ահա վերջին դպրոցաքանդության մի քանի օրինակ`
Թե ինչպես վաճառվեց Աճառյանի դպրոցը նկարագրել էի այն ժամանակ:
Շատերը տեղյակ չեն, որ 2002 թվականին առողջապահության նախարարությունը հաստատել է "Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները":
Կարդացեք, հիանալի նորմեր են: Շատ նման է Հ1-ով ցույց տրվող Հայաստանին:
Այնտեղ օրինակ դրույթ կա, որ մանկապարտեզները նախագծվում են 1, 2, 4, 6, 8, 12, 14 խմբերի համար` 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի:
Եվ 6 նախադպրոցական խմբերի` 140 հոգու համար շինության մակերեսը պետք է լինի 572 ք.մ., իսկ 14 նախադպրոցական խմբերի համար` շինության մակերեսը 1430 ք.մ է:
Իսկ ընդհանուր մակերեսը` խաղահրապարկներով, դահլիճներով, տնտեսական և կոմունալ սենյակներով, շինության մակերեսներով` 1 երեխայի համար վաղ հասակի խմբերում 5 ք.մ. է, իսկ նախադպրոցական երեխաների համար` 7.5 ք.մ !!!
Սահմանված են լուսավորության, օդի ջերմաստիճանի նորմաները:
Պատկերացնում եք` վաղ հասակի խմբերում խաղալիքները պետք է օրական 2 անգամ լվանալ տաք ջրով, օճառով, և այլն:
Ով է պահպանում այս նորմերը?
ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Բելառուսից եկած դիտորդը զարմացել էր, թե ինչպես են Հայաստանում թույլ տալիս որ մանկապարտեզներում անցկացվեն քվեարկություններ` երեխաների խաղասենյակներում, ննջարաններում:
Հազարավոր մարդիկ ներս ու դուրս են անում մոտ 2 օր, և ընտրության ավարտի օրը, վաղ առավոտյան արդեն երեխաները գալիս են այստեղ` չմաքրած սենյակներ: Ցանկության դեպքում էլ չեն հասցնի մաքրել:
Տոտալ անտերության և թալանի վիճակ է: Հետո ասում եք Հայաստանը դառնում է թանգարան բաց երկնքի տակ: Թանգարանում երեխաներ չեն ապրում:
Գիտեք քանի մանկապարտեզ է եղել և մնացել մեր երկրում?
1989 թվականին Հայաստանում գործում էր 1335 մսուր-մանկապարտեզ:
1996 թվականի տվյալներով մնացել էր 1037 մանկապարտեզ:
2003-ին այդ թիվը դարձել է 679:
2011-ին Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 161 էր, երեխաների ցուցակային թիվը 24669, իսկ աշխատողների թիվը` 4341:
Միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր շրջաններում փակվել է 67 մանկապարտեզ:
Իսկ Հայաստանի համայնքների 46 տոկոսը ընդհանրապես մանկապարտեզ չունեն:
Այդ մանկապարտեզները էժան գներով սեփականաշնորհվել են, վեր են ածվել դղյակների, մյուս մասը քանդվել է և նրանց տեղում բազմահարկ էլիտարներ են սարքել:
Երևանի նախկին ժամացույցի գործարանի մանկապարտեզի շենքը Աղբյուր Սերոբ փողոցում: Այսօր սեփականաշնորհված է և տրված վարձով: Ժամանակին այն 50.000 դոլարով էին վաճառում: |
Այգեստանի նախկին մանկապարտեզի շենքը: Այսօր սեփականացված է և ծառայում է մեկ ընտանիքին, հանրության փոխարեն: Իսկ կողքի այգում շներն են վազում, երեխաների փոխարեն |
Համբարձումյան (նախկին Գայդառ) մանկապարտեզը քանդել և 'էլիտար' են սարքել: |
Նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 30-ը`
"Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"
Այսօր մանկապարտեզի օտարումը արգելված է օրենքով, սակայն մի քանի օրինակներ արդեն գիտենք, թե ինչ ձևերով են շրջանցում օրենքի արգելքը:
Դա տեղի ունեցավ Նալբանդյան փողոցի տխրահռչակ շինարարության դեպքում:
Դա թույլ չտվեցինք թիվ 26 մանկապարտեզի ծնողների և աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ 2011-ին:
Օրենքի այս դրույթը այսօր ինչ-որ տեղ կասեցրել է մանկապարտեզների վաճառքը:
Բայց հիմա էլ դպրոցներին են անցել թալանչիները, ավիրողները:
Ահա վերջին դպրոցաքանդության մի քանի օրինակ`
Մռավյանի դպրոցը 2012-ի հոկտեմբերին մինչև քանդելը |
Աճառյանի դպրոցը 2014-ի մարտին մինչև քանդելը |
Թե ինչպես վաճառվեց Աճառյանի դպրոցը նկարագրել էի այն ժամանակ:
Հիմա Աճառյանի դպրոցի մնացած պատերը ևս չկան: Շինարարները 'հանկարծակի' դա էլ են քանդել: |
Կարդացեք, հիանալի նորմեր են: Շատ նման է Հ1-ով ցույց տրվող Հայաստանին:
Այնտեղ օրինակ դրույթ կա, որ մանկապարտեզները նախագծվում են 1, 2, 4, 6, 8, 12, 14 խմբերի համար` 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի:
Եվ 6 նախադպրոցական խմբերի` 140 հոգու համար շինության մակերեսը պետք է լինի 572 ք.մ., իսկ 14 նախադպրոցական խմբերի համար` շինության մակերեսը 1430 ք.մ է:
Իսկ ընդհանուր մակերեսը` խաղահրապարկներով, դահլիճներով, տնտեսական և կոմունալ սենյակներով, շինության մակերեսներով` 1 երեխայի համար վաղ հասակի խմբերում 5 ք.մ. է, իսկ նախադպրոցական երեխաների համար` 7.5 ք.մ !!!
Սահմանված են լուսավորության, օդի ջերմաստիճանի նորմաները:
Պատկերացնում եք` վաղ հասակի խմբերում խաղալիքները պետք է օրական 2 անգամ լվանալ տաք ջրով, օճառով, և այլն:
Ով է պահպանում այս նորմերը?
ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Բելառուսից եկած դիտորդը զարմացել էր, թե ինչպես են Հայաստանում թույլ տալիս որ մանկապարտեզներում անցկացվեն քվեարկություններ` երեխաների խաղասենյակներում, ննջարաններում:
Հազարավոր մարդիկ ներս ու դուրս են անում մոտ 2 օր, և ընտրության ավարտի օրը, վաղ առավոտյան արդեն երեխաները գալիս են այստեղ` չմաքրած սենյակներ: Ցանկության դեպքում էլ չեն հասցնի մաքրել:
Սա ընտրատեղամասն է, թիվ 26 մանկապարտեզի երեխաների խաղասենյակում: Առավոտյան երեխաները պետք է այստեղ հատակին խաղան: |
Մսուրի խումբը որպես ընտրատեղամաս, նույն տեղում |
Տոտալ անտերության և թալանի վիճակ է: Հետո ասում եք Հայաստանը դառնում է թանգարան բաց երկնքի տակ: Թանգարանում երեխաներ չեն ապրում:
July 8, 2015
Հայաստանը նույնպես ունի Սահակաշվիլիի կարիքը
Վրացիների ձեռքբերումներից խրթնող հայրենակիցներիս կխնդրեմ շրջանցել և չկարդալ գրառումս:
Գնացեք Հ1, Շանթ, Արմենիա, Երկիր Մեդիա լսեք: Այնտեղի Հայաստանը հիասքանչ է, թեև իրականության հետ երբեք կապ չունի:
Բոլշևիկների կողմից առայսօր կառավարվող հայ հանրությունը` արդեն տասը տարի է, ինչ քննարկում է 4 հարևան երկրներից մեզ հետ համեմատաբար լավ հարաբերություններ ունեցող Վրացական հրաշքի արդյունքները:
Թե ինչ է արվել Հայաստանում այս 10 տարվա ընթացքում` լավ գիտենք: Իսկ Վրաստանում տեղի ունեցածը հաճախ Հայաստանում միտումնավոր խեղաթյուրվում է, սեփական 0-ությունը ծածկելու համար:
Սակայն, տարեկան մոտ 450.000 հայաստանցի հանգստանում է Վրաստանում` Թիֆլիսում, Բաթումում, Աջարիայի մյուս հանգստավայրերում: Նրանք անձամբ ականատեսն են դառնում ամեն տարի մի նոր ձեռք բերման, զարգացման, առաջընթացի:
Քիչ չեն նաև հայկական գործարարները, որոնք մասնաճյուղեր ունեն արդեն Վրաստանում: Քանի որ այնտեղ և հարկերն են ցածր, և տոկոսադրույքներն են ընդունելի և հարկայինն է խղճով, և արտաքին ներդրումներն են շատ:
Ինչու են հայ իշխանավորները, պաշտոնյաները, լրագրողները այսքան վախեցած վրացական փայլուն օրինակից? Նույն անցյալը ունեցող երկու հարևան ազգեր, անկախությունը ստանալուց ընդամենը 24 տարի անց` զարգացման տարբեր հարթություններում են:
Ընտրություններ
Վրաստանում ականատես եղանք, թե ինչպես գործող նախագահ Սահակաշվիլին ընտրություններում պարտվեց և հեռացավ երկրի քաղաքական դաշտից:
Հայաստանում երբեք դեռ չի եղել, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով իր կամքը թելադրի գործող որևէ նախագահին:
Մեզ մոտ դա չի ստացվել ոչ 96-ին, ոչ 98-ին, ոչ էլ առավել ևս հիմա:
Գաղութատիրոջ հետ հարաբերությունները
Վրաստանը ևս ունի գաղութատիրոջ կողմից նախագծած և իրեն ժառանգած տարածքային, ազգային խնդիրներ: Սահակաշվիլին կարողացավ Աջարիայում լուծել դրանցից մեկը` համեմատաբար խաղաղ ճանապարհով, անտեսելով ռուս էմիսարների` Լուժկովի և այլոց խառնակչությունները:
Սահակաշվիլին կարողացավ երկիրը ձերբազատել պարտադրված, երկիրը անընդհատ ստրկացնող խնդիրներից` Օսիայից և Աբխազիայից, և դրանք ի վերջո բարդել Ռուսաստանի վրա, որը ահռելի գումարներ է այսօր ծախսում այդ երկրների "անկախությունը" պահպանելու, բայց իրականում սեփական դեմքը փրկելու համար:
Ինչպիսին կլիներ Վրաստանը այսօր` չլուծված, տասնամյակներ արյունահոսող, երկիրը հետ ձգող այդ պրոբլեմների ներքո?
Ազատվելով այդ խնդիրներից` Վրաստանը ազատվեց նաև գաղութատիրոջ ուղղակի միջամտության հնարավորությունից:
Վրաստանը, ինչպես և Ադրբեջանը, սեփական տարածքից հանեցին ռուսական զորքերը, նախապատվությունը տալով բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն հարևանների հետ, հրաժարվելով գաղութարարի զորքով անմիջական հարևաններից անվերջ պատսպարվելուց:
Պետական ծառայողներ
Հայաստանի վիճակը այսօր շատ նման է Շևարդնաձեի իշխանության օրերին, երբ նա փորձում էր գոյություն չունեցող Սովետի մոտեցումներով` երկիր կառավարել:
Ռեակտիվ կառավարման հայկական ձևը սպառված է, երբ ինչ-որ մի բան պետք է պատահի, պետք է բողոքի ալիք բարձրանա, որ տեղից պատասխանատու մարմինները շարժվեն և սկսեն աշխատել և գործել: Լինի ցանկացած ոլորտ:
Չինովնիկների նշանակումը Հայաստանում կատարվում է միմիայն կուսակցական հավատարմության մոտեցումներով կամ կոալիցիոն բազառների արդյունքում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ ունակությունները հաշվի առնելով: Իսկ թե պաշտոնների եղած ճահճում հատուկենտ պրոֆեսիոնալները մեկ տարի անց ինչ որակներ են ձեռք բերում, գիտենք` Հրայր Թովմասյանի կամ Վաչե Գաբրիյելյանի պարագայում:
Երիտասարդ կադրերը միայն բազեյի ճամբարականներն են, կամ ՀՀԿ կուսակցության սրի տակով անցած հլու կարիերիստները:
Գողական աշխարհ
Վրաստանի դպրոցներում գողական 'սխոդկաներ' էին անց կացվում, նրանք ազատ ելումուտ էին անում երկրով մեկ: Սահակաշվիլին դրեց դրա վերջը:
Հայերը այսօր լսում և կարդում են` թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում հանցավոր աշխարհի հավաքներ, և ինչպես է ոստիկանությունը անատամ արձագանքում դրանց անցկացման փաստին:
Ոստիկանություն
Սահակաշվիլին 85.000 աշխատակից ունեցող ներքին գործերի համակարգից հեռացրեց 75.000-ը: Նա մեկ օրում աշխատանքից հեռացրեց 14.000 ճանապարհային ոստիկաններին: Փոխարինեց նորերով:
Ոստիկանական բաժանմունքների պատերը դարձրեց ապակեպատ, թափանցիկ: Ոստիկանության բաժինները բացվեցին գողերի հին դղյակներում կամ պետականացված օբյեկտներում:
Արդյունքում, այսօր Վրաստանի բնակչության 87 %-ը հավատում է ոստիկանությանը, զիջելով այդ ցուցանիշը միայն վրաց եկեղեցուն:
Հայ գրանտակեր ոստիկանների մասին խոսելն անգամ ավելորդ է:
Նախարարություններ
Վրաստանում 18 նախարարությունից մնացել է ընդամենը 13-ը: Իսկ Հայաստանում ինչպես են պաշտոնյաների համար բացվում նորանոր նախարարություններ` չթվարկենք:
Վրաստանում 52 պետական գերատեսչությունից մնացել է 34-ը:
Պետական ապարատի 40%-ը կրճատվել է:
1000 լիցենզավորվող գործունեություններից մնացել է ընդամենը 140-ը:
Առողջապահության ոլորտում անապահովների համար ներմուծվեց անվճար բժշկական ապահովագրություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ միայն պետական հավատարիմ ապարատն է ապահովագրվում, ոչ թե անապահով խավը:
Վրաստանում ամրագրված է դրույթ, ըստ որի նոր հարկատեսակ ներմուծելու համար պետք է հանրաքվե անց կացվի:
22 հարկերից մնացել է ընդամենը 6 հարկատեսակ, իսկ 2012-ից արդեն 4-ը (!!!):
Օդի փող, գույքահարկ, եկամտային հարկ, պարտադիր կենսաթոշակային, հողի հարկ, տեղական բազմաթիվ տուրքերը անծանոթ չեն հայ քաղաքացուն, որը կեղեքվում է օրեցօր բարձրացող գներից:
Վրաստանը` բիզնես վարելու հնարավորությամբ 150-րդ տեղից հասավ 11-րդ տեղ:
Վաղամեռիկ Բենդուկիձեի օրոք 4000 պետական օբյեկտ սեփականաշնորհվեց, 2004-2009 թվականների ներդրումների չափը 6.5 մլրդ $ էր: ՀՆԱ-ի 30%-ը ներդրումներն էին և սեփականաշնորհումից ստացված գումարները:
Թե ինչ եղավ Հայաստանի առ այսօր թալանված, կոպեկներով սեփականաշնորհված և առայսօր չաշխատող հարստության հետ գիտեք բոլորդ:
Սահակաշվիլին լավ կլիներ գար Հայաստան` այստեղ էլ կարգուկանոն հաստատեր, իր փորձը ներդներ մեռնող երկրի մեռած տնտեսության և պետական քանդված մեքենան նորոգելու համար:

May 1, 2015
Երկրորդ անգամ հավաքակայանում
Արդեն գրել եմ, թե ինչպես հայտնվեցի առաջին անգամ Չարբախի հավաքակայանում, ինչպես այնտեղից տեղափոխվեցի Արտաշատի զորամաս:
Ծանոթացնեմ խնդրի նախապատմությանը:
Երևանի պետական համալսարանը և Պոլիտեխնիկը 1995-ին դեռ ունեին զինվորական ամբիոններ:
Ուսումնական վերջին սեմեստրի ընթացքում, այսինքն փետրվար-հունիս ամիսներին, ամեն օր, ԵՊՀ ավարտական կուրսի ուսանող-տղաները հաճախում էին ռազմական ամբիոն, Նորքի 5-րդ զանգվածում, ռազմական ինստիտուտի ուսումնական կենտրոն:
ԵՊՀ տարբեր ֆակուլտետները կցված էին տարբեր ռազմական մասնագիտություններին: Օրինակ մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետ ավարտողները սովորում էին ռադիոռելեային կապ, աշխարհագետները` քարտեզագրող էին դառնում, իրավաբանները զամպոլիտներ և այլն:
Ամբիոնի դասերի վերջում, երկամսյա հավաք էր` Քանաքեռի կապի զորամասում:
Այնտեղ մենք մնում էինք գիշեր-ցերեկ, ու նորից գորնական պարապմունքներ էին, նախապատրաստվում էինք պետական ավարտական, սպայական քննություններին:

Քանաքեռի զորամասում մենք տվեցինք զինվորական երդում, հանձնեցինք ավարտական պետական քննություններ, որի պետական ավարտական հանձնաժողովը գլխավորում էր ՊՆ կապի զորքերի պետ` Արթուր Փափազյանը:
Արդյունքում, 1995 թ. հուլիս-օգոստոս ամիսներին` երկամսյա հավաքներ անցած, ավարտական քնննությունները հաջող հանձնած ուսանողները հրամանագրվեցին` սպայական կոչման շնորհմանը, հրամանների նախագծերը ուղարկվեցին Պաշտպանության նախարարություն, Փափազյանի ստորագրությամբ:
1995 աշնանը, այն ուսանողները, ովքեր տարկետման իրավունք արդեն չունեին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զորակոչվեցին բանակ, երկու տարով, որպես սպա, դասակի հրամանատարներ:
Իսկ մենք, ով 1995-97 թթ.-երին դեռ սովորում էինք ասպիրանտուրայում և մագիստրատուրայում, ունեինք ուսման տարկետման իրավունք մինչև 1997 թվականի հոկտեմբերի վերջը: Եվ օրինական հիմքով բանակ չէինք զորակոչվել:
Սակայն, 1997 թվականի, նոյեմբերի 12-ին, ՀՀ ՊՆգլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հրաման է արձակում, որ տարկետման իրավունքը կորցրած բոլոր զինակոչիկներին զորակոչել որպես զինվոր: Այս հիմար հրամանի տակ ընկանք նաև մենք, արդեն մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտած մագիստրոսները և գիտության թեկնածուները, ովքեր 8 ամիս ռազմական ամբիոններ ավարտելուց հետո զինվոր էին զորակոչվում:
Սակայն, 1997 թվականի, նոյեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ
Երևանի Կենտրոն շրջանի` զինվորական կոմիսար Ուլիխանյանին և բաժնի պետ Բաղրամյանին, ով ի դեպ մարշալ Բաղրամյանի թոռն էր, դա չէր հետաքրքրում:
Նրանք կատարողն էին վերևից իջեցված հրամանի:

Երևանի Կենտրոն շրջանի զինվորական կոմիսարիատը այսօր |
Այս պատմությունից բարձրացած աղմուկը ստիպել էր, որ ՊՆ վերնախավը որոշ շտկումներ մտցնի իր աղաղակող կատարած սխալում:
Նրանք որոշել էին այդ բոլոր 44 տղաներին հավաքել մի զորամասում, անց կացնել 6 ամսյա դասընթաց, և որպես դասակի հրամանատարներ ուղարկել այլ զորամասեր: Իսկ դասակի հրամանատարը արդեն սպայական աշխատանք էր: Թեև առանց աշխատավարձի:
Հավաքակայանում մեզ էր սպասում Արմավիրի զորամասի հրամանատար Մուրադ Կիրակոսյանը:
Նա եկել էր, որպեսզի այդ 44 տղաներին տեղափոխի Արմավիրի ուսումնական բրիգադ:
- Ուր են իմ տղերքը? Շարժվեցինք, ավտոբուսները մոտեցրեք:
Հիմա էլ դեպի Արմավիր: Բայց դա արդեն մյուս անգամ կնկարագրեմ:

Subscribe to:
Posts (Atom)