Մինչև նկարների տեղադրումը մեջբերեմ Հայաստանի ԱԺ նիստերի սղագրություններից որոշ փաստեր մանկապարտեզների վերաբերյալ`
- Անթույլատրելի ենք համարում նախադպրոցական հիմնարկների եւ համայնքային ենթակայության տակ գտնվող կուլտուրմշակութային կազմակերպությունների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների նկատմամբ միասնական կրթական քաղաքականության եւ չափանիշների բացակայությունը, որի արդյունքում, առանձին համայնքների անբարեխիղճ ղեկավարների մեղքով լուծարվում են մանկապարտեզները, վաճառվում են դրանց պատկանող շենքերն ու շինությունները։ Օրինակ, վերջին 6 տարիների ընթացքում, փակվել են 423 մանկապարտեզ կամ մանկապարտեզների ընդհանուր թվի շուրջ 35 %-ը։ Կամ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 104 000-ից հասել է 53 000-ի։ Ակնհայտ է, եթե այս ճանապարհով գնանք, թե ո՞ւր կգնա մեր երկիրը։
|
Այգեստան: Նախկին վաճառված մանկապարտեզը այսօր: Երեխաների փոխարեն վազում են տիրոջ շները |
|
Սոսեի փողոց: Նախկին ֆուտբոլի դաշտի փոխարեն պարսիկների նոր էլիտար շենք: |
|
Գայդառի փողոց: Նախկին մանկապարտեզի տեղը նոր էլիտար շենք
|
|
Աղբյուր Սերոբ փողոց: Նախկին Մշակույթի տան փոխարեն նոր էլիտար |
|
Աղբյուր Սերոբ փողոց: Նախկին մսուր մանկապարտեզի վաճառված և այսօր վարձով տրվող շենքը |
|
Փափազյան փողոց: Կահույքի ավիրված գործարանի տարածքը այսօր |
|
Փափազյան փողոց: Մանկապարտեզի բակից թողել են ընդամենը մեկ ավտոտնակի տարածք: Մնացածը զավթել են |
|
Փափազյան փողոց: Թիվ 26 մանկապարտեզի այսօրվա դռան վիճակը |
|
Թիվ 26 մանկապարտեզը այսօր |
|
Թիվ 26 մանկապարտեզի բարակ և փչող պատուհանները: Այնտեղ մեր երեխաներն են |
|
Թիվ 26 մանկապարտեզի վիճակը այսօր |
|
Քաղաքապետը ասում է 450 խաղահրապարակի մասին: Սա թիվ 26 մանկապարտեզի երեխաների այսօրվա խաղահրապարակն է |
|
Քաղաքապետը ասում է 450 խաղահրապարակի մասին: Սա թիվ 26 մանկապարտեզի երեխաների այսօրվա խաղահրապարակն է |
Հայերը ինչու են լքում Հայաստանը?