Երկու միանման, միասեռ, միածին, միատեսակ համարժեք ուժեր իրար են "բախվում"` ՀՀԿ և ԲՀԿ:
Ինչը ինձ` քաղաքացուս հետ աղերս չունի: Ռազբորկաներ են:
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
"Շունն ու կատուն"
Տեսել եք, խոզերը ինչ են անում կերակրատաշտի մոտ, երբ լափը պակասում է? Ահավոր տեսարան է: Հիմա Հայաստանում այդ վիճակն է:
Առաջ կարող էին պայմանավորվել, կիսվել, հիմա արդեն չկա այդ հնարավորությունը:
Փող չկա:
Ոչ դրսից, ոչ ներսից, ոչ ներդրումներից, ոչ խոպանից, ոչ վարկերից, ոչ սեփականաշնորհումից, ոչ բարեփոխումների դիմաց, ոչ էլ հայրենասիրական կոչերի, ոչ հարկերից, ոչ ժողովրդից:
Չկա, էլ ոչ մեկին չես կարող խաբել և հիմարացնել:
Ու ինչ նոր բան կարող է առաջարկել աշխարհից լրիվ իզոլացված, ի դեպ 18 տարի երկիրը կառավարող կուսակցությունը?
Նա միայն կարող է զավթել ոչ այնքան յուրայինների մոտ դեռ քիչ մնացածը:
Իհարկե, 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, Եվրոպայի մասին խոսք չկա: Այնտեղ ձգտելուց պետք էր աշխատել, մտածել, փոխվել, զարգանալ, սովորել, չարչարվել, նեղություն տալ քեզ:
Ինչի համար, երբ կարելի է մսխել եղածը և ճահճի մեջ մնալ, լափել` "Ապրում ենք էլի, ինչը փոխենք?" կարգախոսով:
Երկիրս զարգացումը գերադասեց և փոխարինեց խոպանչիների արտահանման շարունակության և արտադրողների անորակ ապրանքները իբր ԵՏՄ անծայրածիր շուկայում սաղացնելու ուղու հետ:
Բայց արդեն ԵՏՄ-ում գտնվելու 2 ամիսը հակառակն են ապացուցում` դժգոհ են և խոպանչիները և արտահանողները: