Ես ինքս մի 4 անգամ գտել և վերադարձրել եմ հեռախոսներ, բայց ինձ դեռ ոչ ոք չի վերադարձրել:
Միակ ելքը ոստիկանություն դիմելն է` հեռախոսի ներքին ունիկալ IMEI կոդը ներկայացնելով նրանց:
Ոստիկանները մեզ մոտ հայտնի են իրենց ազնվությամբ :)))): Իհարկե, եթե նրանք գտնեն, կվերադարձնեն հեռախոսը Ձեզ և չեն վաճառի այն: Ես էլ էի դիմել Արաբկիրի ոստիկանություն` ապարդյուն: ՀԱվատում եմ, որ չեն գտել: (իբր թե)
Շատ երկրներում հենց բջջային ցանցի օպերատորները պարտավոր են պահել կորած կամ գողացված հեռախոսների տվյալների բազան: Այս դեպքում հեռախոսը գտած անազնիվ մարդը այլևս չի կարողանում օգտագործել այն տվյալ երկրի տարածքում: Ստիպված նա պետք է վերադարձնի գտած հեռախոսը տիրոջը:
Մեզ մոտ իհարկե ոչ Վիվասելը, ոչ Օրանժը, ոչ էլ առավել ևս Արմենթելը չեն ցանկանում այդպես վարվել:
Նրանք չեն ուզում խանգարել այդ մարդկանց, նրանց համար տարբերություն չկա` գտած թե գողացած հեռախոսով կխոսեն իրենց ցանցում? Միայն թե խոսեն: Միայն թե իրենք փող վաստակեն այդ րոպեներից:
Օրենսդիրների մասին դե չեմ էլ խոսում:
Նրանք սովոր են բոլորին և ամենուրեք խաբել` մարդկանց, պետությանը, օրենքները:
Նրանք անձեռնամխելի են: Ինչ օրենք ընդունեն, ինչի համար պարտադրեն օպերատորներին?
Ու այսպես բոլոր բաժանորդներս միշտ մնում ենք փաստի առաջ:
Ինչու?