Showing posts with label ԼՂՀ. Show all posts
Showing posts with label ԼՂՀ. Show all posts

June 9, 2014

Շահումյանի պատմությունը՝ 1989-1992 թթ

Քանի որ մոտենում է Շահումյանի հանձնման 22 տարելիցը, կներկայացնեմ Շահումյանի կարևոր պատմական տարեթվերը 1989-1992 թթ. ժամանակահատվածում:

- 1989թ. հուլիսի 26-ին Շահումյանի շրջխորհրդի նստաշրջանը դիմել էր Ադրբեջանի Գերագույն Խորհրդին` շրջանը ԼՂԻՄ-ին միավորելու միջնորդությամբ:


-  1990 թ. Օգոստոսի 1-ին Բաքուն մերժում է շահումյանցիների դիմումը:

- 1990 թ. հունվարի 15-ին Շահումյանի շրջանում հայտարարվում է արտակարգ դրություն: Այդ ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվում նաև ԼՂԻՄ-ում ու նրան հարող շրջաններում:

- 1990թ. հունվար-մարտ ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը դատարկում են Ազատ, Կամո հայկական գյուղերը:

- 1990թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոն կասեցնում է Շահումյանի շրջկոմի գործունեությունը և ԽՄԿԿ շարքերից վտարում նրա առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանին` ազգայնականության և անջատողականության համար:

- 1990թ. Սեպտեմբերի 2-ին «Ազերինֆորմ»-ը տարածում է հաղորդագրություն, որում կասկածի տակ էր առնվում Շահումյանի շրջանի` որպես վարչական միավորի գոյության անհրաժեշտությունը:

- Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահությունը բեկանում է շրջանի տարածքում հանրապետական և տեղական խորհուրդների ընտրությունները, դադարեցնում է գոյություն ունեցող խորհուրդների գործունեությունն ու նրանց լիազորությունները:
Շրջանի ծայրամասում գտնվող միայն չորս ադրբեջանական գյուղերն են մատակարարվում Ադրբեջանից: Բացակայում է հեռախոսային, փոստային, հեռագրային կապը: Գյուղերի և ագարակների շուրջօրյա հերթապահությունը կամավորների կողմից դարձել է արդեն ապրելա-կերպ: Օրը մեկ անգամ, եթե նպաստավոր է եղանակը, Երևանից գալիս է ուղղաթիռ: Ամենաարժեքավոր բեռը` բենզինն էր, քսայուղը, դիզվառելանյութը: Մարդիկ նավթամաններով նետվում են դեպի վայրէջք կատարող ուղղաթիռը` լամպերի համար կերոսին վերցնելու, քանի որ վաղուց արդեն էլեկտրականությունը անջատված է: Բացակայում են ամենաանհրաժեշտ դեղամիջոցները: Հաստիքով նախատեսված վաթսունութ բժշկի փոխարեն աշխատում էին վեցը:
Հացի համար հերթը Շահումյանում սկսվում էր առավոտյան յոթից և ութ անց կեսին առևտուրը վերջանում էր: Մարդիկ արդեն չեն հիշում, թե վերջին անգամ երբ են աշխատավարձ ստացել: Սակայն փողի մասին շահումյանցիները չեն խոսում, ամբողջ խասակցությունը մոտալուտ պատերազմի մասին է:
Այն կսկսվի, հենց որ ադրբեջանական իշխանությունները սկսեն իրանակացնել երկու շրջանների միացման որոշումը:
Ի հակակշիռ Ադրբեջանի սադրանքներին, Հյուսիսային Արցախը գերմարդկային լարումով դեռ շարունակում է դիմակայել և դիմանալ կենաց ու մահվան այդ անհավասար գոտեմարտում: Ինչ խոսք, որ ուժերն անհավասար են, բայց և՛ Շահումյանում և՛ Գետաշենում, մեծից փոքր ապրում են այն միակ գիտակցությամբ, որ հայրենի հողի ու երկրի ազատության համար արժե առանց վարանելու զոհաբերել կյանքը: Այն գաղափարը, որ իրենց թիկունքին են Արցախը,մայր  Հայաստանը, համայն հայությունը, հույս ու կորով, ուժ ու հավատ է տալիս նրանց:

- 1991թ. հունվարի 15-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց` Շահումյանի շրջանի լուծարման և հարևան 50.000-ոց ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջանին բռնակցելու մասին: Տեղում որոշումը անհնար էր ի կատար ածել:

- 1991թ փետրվարի վերջին օրերը Հյուսիսային Արցախում անցան լարված: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները փորձել են գրավել Մանաշիդ գյուղը, սակայն ելուզակային այդ հարձակումը` գյուղի ինքնապաշտպանական փոքրաթիվ ջոկատի ուժերով, հետ է շպրտվել և այդ հարձակումն էլ մատնվել է ձախողման:

- Ադրբեջանական ՕՄՈՆ-ի ավարառու ջոկատների հերթական սադրանքի հասցեն Գետաշենի ենթաշրջանն էր: Ադրբեջանը այստեղ էր գործուղել իրենց գործի հմուտ մասնագետներ` ԽՍՀՄ  ՆԳՆ հատուկ նշանակության մի ջոկատ, որն ուղղաթիռից իջնելով,  Մարտունաշեն գյուղում, ահուսարսափի է մատնել բացառապես ծեր ու տարեց մարդկանցով բնակեցված գյուղը:

- 1991թ. ապրիլին ադրբեջանական ՕՄՈՆ-ի, խորհրդային ներքին զորքերի և զինված ուժերի միջոցով սկսվեց «Կոլցո» գործողությունը, Գետաշենի ենթաշրջանի նկատմամբ: Ապրիլի 30-մայիսի 2-ի  ժամանակահատվածում հայաթափվեց Գետաշենն ու Մարտունաշենը:

- 1991թ. ապրիլ-հուլիս ամիսներին հայաթափվեց 24 հայկական գյուղ Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Խանլարի շրջաններում:

- Հյուսիսային Սրցախի վրա Բաքվի ճնշումը շարունակվում է: Ադրբեջանի կառավարության որոշմամբ սառեցվել են շրջանի հիմնարկ ձեռնարկությունների բանկային հաշիվները: Երկրամասը արտաքին աշխարհից կտրված է հեռախոսահեռագրային կապի խաթարման պատճառով: Համառ, ամենօրյա պայքարի գնով շահումյանցիներին հաջողվում է անխափան պահել օդային կապը Երևանի հետ:

- Ադրբեջանի ահագնացող ճնշումը շարունակում է իրեն ավելի զգացնել տալ: Այլ կարծիք լինել այլևս չի կարող` Արցախի խնդիրը կարոտ է ընդհանուր քաղաքական լուծման, այնպիսի լուծման, որ ապահովության երաշխիքներ կտա ոչ միայն ԼՂՄԻ-ի, այլև Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ողջ հայ ազգաբնակչությանը: Ահա, սա է նրանց բոլորի միակ ու վերջնական որոշումը:

- 1991թ. հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը չեղյալ է հայտարարում արտակարգ դրությունը: Սկսվեց ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը շրջանից: Շրջանը լրիվ անցավ ինքնակառավարման: Ինքնապաշտպանական ջոկատները վերցրեցին շրջանը լրիվ պաշտպանության ներքո:

- 1991թ. հուլիսի 13-14-ին, խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի օգնությամբ գրավվեցին Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը:

- 1991 հուլիս-օգոստոս ամիսներին ԽՍՀՄ և ռուսական պատգամավորների` (Շեյնիս, Շաբադ, Սմիռնով, Կոմչատով) անընդհատ շրջանում վերահսկողություն կատարելու շնորհիվ հետագա հայաթափման գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին:

- Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 1991թ. սեպտեմբերի 2-ի նստաշրջանին մասնակցում էին նաև Շահումյանի շրջանից ընտրված պատգամավորներ: Երկու տարածքային կազմավորումները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը: Համաձայն ԽՍՀՄ (03.04.1990) «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքի, երբ Արդբեջանը հայտարարեց իրեն անկախ, ապա անկախ հայտարարեցին իրենց նաև ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը: Դա իրենց թույլ էր տալիս միութենական օրենսդրությունը:


- 1991թ. սեպտեմբերին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը:

- 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչությունը հանրաքվեի միջոցով, միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ, պահպանելով միջազգային իրավական նորմերը, հռչակեց այդ կազմավորումների անկախությունը:

- 1991թ. դեկտեմբերի 30-ին շրջանում և Ղարաբաղի այլ շրջաններում անցան ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների ընտրություններ:
Շահումյանի շրջանի պատգամավորները մասնակցում էին ԼՂՀ բոլոր նստաշրջանների աշխատանքներին: Շահեն Մեղրյանը առաջադրվել էր ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնում, սակայն անհրաժեշտ ձայներ չստացավ (ինչպես և մյուս թեկնածուները):

- 1992 թ հունվարի 13-ին, զինված հակամարտության պատմության մեջ առաջին անգամ կիրառվեց «Գրադ» կայանը` Շահումյան շրջկենտրոնի նկատմամբ: Ստեփանակերտի նկատմամբ այդ ահավոր զենքը առաջին անգամ օգտագործվեց նույն թվականի փետրվարի 13-ին:

- 1992թ. հունվար-հունիս ամիսներին մեր ուժերը հետ էին մղում ադրբեջանական ազգային բանակի բոլոր փորձերը՝ կտրելու շրջանը Մարտակերտից:

- 1992թ. մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանը ստացավ խորհրդային 4-րդ բանակի տեխնիկան և զինամթերքը: Օգտագործելով այս զինտեխնիկան և վարձու զինվորներին՝ հունիսի 13-ին Ադրբեջանը անցավ լայնածավալ հարձակման: Հարձակմանը մասնակցում էին մի քանի հազար զինվոր, հարյուրից ավել ԲՏՌ-ԲՄՊ, «Գրադ» կայաններ:

- 1992թ. հունիսի 12-15 Շահումյանի շրջանը և Մարտակերտի ամբողջ հյուսիսը գրավված էր: Այդ ամռանը թշնամին գրավեց նաև Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ բնակավայրեր:

- 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիս, երբ ստորագրվեց զինադադարը, գրավված Շահումյանի շրջանում գործում էին պարտիզանական ջոկատներ, որոնք զգալի վնասներ էին պատճառում շրջանը թրքացնող նորահայտ տերերին: Ադրբեջանը այժմ կատարում է շրջանի ծրագրված բնակեցում:


June 6, 2014

Մի նկարի պատմություն: Շահումյանի հանձնումը

Այս նկարը շատ է շրջանառվում ինտերնետում:  Շահումյանցի կին է` զենքը ձեռքում:

Նկարը ցավալի զգացմունքներ է միշտ առաջացնում ինձ մոտ, քանի որ այստեղ պատկերված է մեկ այլ կին` հետևում նստած Վարսենիկ Ղազարյանը, ով անհայտ կորավ հունիսի 13-ին: 

Այդ օրերին` Շահումյանում ունեցանք 289 անհայտ կորած կամ զոհված, որոնց անունները տպված են և հայտնի: Որևէ հուշարձան նրանց հիշատակին առ այսօր չկա:



Մեկ շաբաթից` հունիսի 13-ին կլրանա Հյուսիսային Արցախի` 20000 հայ բնակչություն ունեցող, 11 հայկական շեներով` Շահումյանի շրջանի հանձնման 22-րդ տարին:

Շահումյանի թեման շատ անհարմար է "հաղթանակներով" պարծեցող հայ գեներալների համար:

Շահումյանի թեման շատ անհարմար է ԼՂՀ պատմությունը կեղծողների համար, որոնք չեն ցանկանում հիշատակել, որ ԼՂՀ-ն ձևավորվել է նախկին ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի հիման վրա:

Շահումյանի թեման շատ անհարմար է Հայաստանի նախագահների համար, որովհետև բոլոր երեքն էլ  կապված են այս պարտության պատասխանատվության հետ:

Շահումյանի ռազմական ու քաղաքական ղեկավարներից քչերն են այսօր կենդանի:
Մի մասը զոհվել է, մի մասը` սպանվել, մյուս մասը` արտագաղթել: 
Իսկ ինչն ավելի ցավալի է, մի մասն էլ` պաշտոններով գայթակվել: Ինչ-ինչ, բայց պաշտոններով շատ-շատերին այսօրվա իշխանավորները կարողանում են գայթակղել:
1992 թ.Ազատամարտ թերթ
Աշոտ Նավասարդյանը (ՀՀԿ նախագահը) 1992 թ. հունիսի 13-ի Շահումյանի հանձնման մասին ասել է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն":

Վազգեն Մանուկյանը Շահումյանի մասին է ասել` "Թող մեծամտություն չթվա, բայց եթե մնայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատապես կբարցրացնեի նաեւ Շահումյանի շրջանի վերադարձման հարցը։"

Տիգրան Թորոսյան` "Վստահ եմ, որ թե ՀՀ, թե ԼՂՀ ներկայացուցիչները գրավյալ տարածքների վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ պետք է մշտապես հիշեցնեն, որ նման կարգավիճակ ունեն Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների զգալի մասերը: Սա այն կարեւոր ճշգրտումներից մեկն է, որ պետք է արվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա ընթացքում:"

Հրանտ Մարգարյան - "Շահումյանի անկումից հետո՝ բռնագրավումից հետո, մենք միշտ հետապնդել ենք Շահումյանի ազատագրումը։ Այսօր Շահումյանի հարցը ամենուր հետապնդում ենք քաղաքական մակարդակում, հետամուտ ենք, որ այն մեր պահանջների հիմնական օրակարգում լինի։ Ղարաբաղ ասելով, մենք հասկանում ենք նաեւ Շահումյան, եւ Ղարաբաղի ազատագրման պայքարը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ բռնագրավված է հայկական Շահումյանը"։

Վահան Հովհաննիսյան` "Հյուսիսային Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է. սա պետք է լինի մեր դիրքորոշումը բոլոր բանակցություններում։ Այսօր, երբ Արդբեջանը շարունակում է շահարկել փախստականների եւ ԼՂՀ-ն շրջապատող տարածքների՝ հայերով վերաբնակեցման հարցերը, Հյուսիային Արցախի խնդիրը ստանում է նոր հնչեղություն, եւ մեր դիվանագիտությունը պետք է ճկունություն դրսեւորի այս իրավիճակն անհապաղ օգտագործելու համար։"

Վարդան Օսկանյան` "Շահումյանի հարցը բանակցություններում օրակարգային խնդիր է եւ փախստականների խնդրի, եւ տարածքների համատեքստում: Հայաստանի կողմից այդ հարցը միշտ ակտուալ է պահվում:"

Շահեն Մեղրյան`
§¸³ г۳ëï³ÝÇ é³½Ù³ù³Õ³ù³Ï³Ý å³ñïáõÃÛáõÝÝ ¿ñ: ºÃ» ²¹ñµ»ç³ÝÁ, ãÉÇÝ»Éáí ²äÐ-Ç ³Ý¹³Ù, ѳë»É ¿ñ ³ÛÝ µ³ÝÇÝ, áñ Ù»Ï ³Ý·³Ù ¨ë ϳñáÕ³ó³í û·ï³·áñÍ»É ËáñÑñ¹³ÛÇÝ 4-ñ¹ µ³Ý³ÏÇ áõÅ»ñÁ Ù»ñ ¹»Ù, ³å³ Þ³ÑáõÙÛ³ÝÇ ³ÝÏáõÙÁ å»ïù ¿ Çñáù ¹Çï»É é³½Ù³ù³Õ³ù³Ï³Ý å³ñïáõÃÛáõݦ, ³ëáõÉÇëÇ ³í³ñïÇÝ Çñ ·Ý³Ñ³ï³Ï³ÝÁ ïí»ó Þ.Ø»ÕñÛ³ÝÁ:
²ÛÝáõÑ»ï¨ Ý³ ó³íáí Ýß»ó, áñ ¨° г۳ëï³ÝÇ, ¨° ²ñó³ËÇ áñáß ßñç³Ý³ÏÝ»ñáõ٠ϳñ ³ÛÝ Ùï³ÛÝáõÃÛáõÝÁ, Áëï áñÇ §Þ³ÑáõÙÛ³ÝÁ í»ñçÇÝ Ñ³ßíáí å»ïù ¿ ï³É, ¨ áñ ¹³ ϳñáÕ ¿ ûè³óÝ»É ÁݹѳÝáõñ íÇ׳ÏÁ, ÇÝã-áñ ï»Õ ѳݹÇë³Ý³É ѳٳñÅ»ù` ·ñ³íí³Í ÞáõßÇÇ ¨ ȳãÇÝÇ ÙÇç³ÝóùÇ ¹ÇÙ³ó ¨ ³ÛÉÝ: ²Ûë ÙÇïáõÙÁ Ù»Ýù ÙÇßï ½·³ó»É »Ýù, ѳïϳå»ë ÈÔÐ ¶Ê Ýëï³ßñç³ÝÝ»ñáõÙ ÑÝã»óñ³Í »ÉáõÛÃÝ»ñÇó Ñ»ïá: ò³íáõÙ »Ù, áñ ³Ûëå»ë ¹³ïáÕÝ»ñÁ å³ñ½³å»ë ɳí ã»Ý ׳ݳãáõÙ ÃáõñùÇݦ:
  (²½³ï³Ù³ñï, ÑáõÉÇë, 1992Ã., ÃÇí 28)

Րաֆֆի Հովհաննիսյանը Շահումյանի անկման մասին ` "Այո, ազգային հերոս` մեծ Շահենի գնահատականին համաձայն եմ` մեր ռազմաքաղաքական պարտությունն էր, որը ծնվեց թե առարկայական իրավիճակից, թե՛ մեր ներքին անմիաբանությունից: Դրա համար բոլո՛րս ենք պատասխանատու:"

Այսպիսի պատասխաններ են տվել հարցազրույցներում  քաղաքական գործիչները` Շահումյանի մասին :