Showing posts with label կանաչ տարածք. Show all posts
Showing posts with label կանաչ տարածք. Show all posts

March 19, 2022

Նոր Հայաստանում ևս կանաչ այգիները վերացնում են

Շատ անգամ եմ անդրադարձել Երևանի այս կամ այն հատվածում այգիների վերացման փաստերին։ 
Այսօր, երբ Արցախում 11-րդ օրն է գազ չկա, առատ ձյան տեղումներ են Ստեփանակերտում, ձյան շերտը այնտեղ հասել է 40 սմ-ի։ Երևանում նույնպես անսովոր ցուրտ է մարտի 19-ի համար՝ -2 աստիճան է, երկու օր անդադար ձյուն էր տեղում, այսօր նույնպես եղան տեղումներ։
Բոլորի ուշադրությունը տարված է այս և ռուս-ուկրաինական պատերազմով, արևմտյան երկրները աննախադեպ պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ, կա ահավոր գնաճ։ 
Իսկ Երևանում այս պահին գտնվում են մարդիկ, որոնք այս իրավիճակում այգիներ են նորից քանդում, փորում, իրենցով են անում։
Ու քաղաքի ամենակենտրոն մասում, Շախմատի դպրոցի ետնամասում, Գորկու դպրոցի,  Հանրային ռադիոյի և Երևանի պետական համալսարանի շենքերի դիմաց։ 

























Ոչ մի շինարարական թույլտվություն չկար մոտակայքում կպցրած, թեև չեմ էլ կասկածում, որ այս տոտալ անտեր վիճակում, ով ինչ ասես կարող է անել մեր քաղաքում, հատկապես որ մարդկանց ուշադրությունը այս պահին այսպիսի հարցերը չեն։
Երևանի նոր քաղաքապետ, ի՞նչ կասեք։ Այս ինչ են կառուցում ու ինչու եք թույլ տալիս, որ ավիրեն համալսարանական այգու վերջին պատառները։
Երևանի ավագանի։ Ձեզ այս հարցերը չե՞ն վերաբերվու՞մ։ Այս ինչ է կատարվում ձեր "Նոր Հայաստանում"։ Էս ինչ ֆունդամենտ են գցել ծառերի արմատների վրա։

Լավ, ինքա՞ն կարելի է ատել սեփական քաղաքը։ 


February 13, 2016

Երևանում նորից կանաչ տարածք են վերացնում

Այսօր շրջանայինում, Աբովյանի արձանից ոչ հեռու գտնվող պուրակում նկատեցի բուլդոզեր, ինքնաթափ: Բարձր ցանկապատը արդեն կասկածներ առաջացրեց, մոտեցա:

Պուրակի կենտրոնում, ծառերի մեջ այնպիսի բարձր ցանկապատ էր քաշած, որ չերևա ոչինչ թե ներսում ինչ է կատարվում: Աշխատում էր ծանր տեխնիկան և բանվորները:

Պտտվեցի շուրջը և ապշեցի: 

Շինարարությունը կատարում է քաղաքաշինության նախարարությունը: Նորից Նարեկ Սարգսյանի հերթական աբսուրդ մտահղացումն է: 

Պուրակի կենտրոնում, կանաչ տարածքի հաշվին կառուցում են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն թանգարանը:

Իսկ ով ասաց, որ մյուս տեղերում անօրինական է եղել շինարարությունը? Մաշտոցի պուրակում էլ էր արտոնված, Աբովյան 30-ում էլ, Նալբանդյան 108-ում էլ, ....
Խնդիրը այն է, որ պուրակ են քանդում: Ինչի համար են քանդում բացարձակ անէական է:

Ինչու են պուրակում կառուցում, փչացնելով ծառերը, կանաչ բնությունը:

Մի քանի օր առաջ մտավորականները բողոքում էին Երևանի շինարարության դեմ, որ քաղաքի դեմքը փոխվում է, ամենուրեք քանդում են հին շենքերը, պուրակները:

Երևանի աղճատման դեմ բողոքողների թվում էր նաև Դավիթ Մաթևոսյանը, "Հրանտ Մաթևոսյան" ֆոնդի տնօրենը:














February 6, 2014

Տարոն Մարգարյանի օրոք էլ են կանաչ տարածքների հաշվին սրճարան կառուցում

Դեռ 2013 թվականի փետրվարի 11-ին ահազանգել եմ դեռ նոր սկսված կանաչ տարածքի շինարարության համար:
Խոսքը գնում է Իսահակյան-Տերյան խաչմերուկի կանաչ տարածքի մասին:

Սա 2013 թվականի փետրվարի 11ն է
Սա 2013 թվականի փետրվարի 11ն է


Այն ժամանակ ահազանգեցի, գրեցի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պատին, CityBugs կայքում էլ տեղադրեցի, որը փոխանցվեց քաղաքապետարան:

Քաղաքապետարանից մեկ տարի առաջ պատասխանեցին, որ կատարվում է ընդամենը նկուղային մուտքի վերանորոգում:

Երեկ, մեկ տարի անց, նկարել եմ նույն վայրը` նայեք թե ինչ է կատարվել այդտեղ`
Սա արդեն 2014 թվականի փետրվարի 5ն է

Քաղաքապետարանը մեզ խաբեց: Սա հերթական սրճարանի շինարարություն էր, ոչ մի մուտքի վերանորոգում էլ չկա:
Փաստորեն նոր ու հին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք էլ կանաչ տարածքների հաշվին սրճարաններ են կառուցում:
Ում եք խաբում պարոնայք? Հաստատ ոչ էն 43000 մարդուն որ 2013-ին լքեցին Հայաստանը: