Showing posts with label Երևանի ավագանի. Show all posts
Showing posts with label Երևանի ավագանի. Show all posts

March 19, 2022

Նոր Հայաստանում ևս կանաչ այգիները վերացնում են

Շատ անգամ եմ անդրադարձել Երևանի այս կամ այն հատվածում այգիների վերացման փաստերին։ 
Այսօր, երբ Արցախում 11-րդ օրն է գազ չկա, առատ ձյան տեղումներ են Ստեփանակերտում, ձյան շերտը այնտեղ հասել է 40 սմ-ի։ Երևանում նույնպես անսովոր ցուրտ է մարտի 19-ի համար՝ -2 աստիճան է, երկու օր անդադար ձյուն էր տեղում, այսօր նույնպես եղան տեղումներ։
Բոլորի ուշադրությունը տարված է այս և ռուս-ուկրաինական պատերազմով, արևմտյան երկրները աննախադեպ պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ, կա ահավոր գնաճ։ 
Իսկ Երևանում այս պահին գտնվում են մարդիկ, որոնք այս իրավիճակում այգիներ են նորից քանդում, փորում, իրենցով են անում։
Ու քաղաքի ամենակենտրոն մասում, Շախմատի դպրոցի ետնամասում, Գորկու դպրոցի,  Հանրային ռադիոյի և Երևանի պետական համալսարանի շենքերի դիմաց։ 

























Ոչ մի շինարարական թույլտվություն չկար մոտակայքում կպցրած, թեև չեմ էլ կասկածում, որ այս տոտալ անտեր վիճակում, ով ինչ ասես կարող է անել մեր քաղաքում, հատկապես որ մարդկանց ուշադրությունը այս պահին այսպիսի հարցերը չեն։
Երևանի նոր քաղաքապետ, ի՞նչ կասեք։ Այս ինչ են կառուցում ու ինչու եք թույլ տալիս, որ ավիրեն համալսարանական այգու վերջին պատառները։
Երևանի ավագանի։ Ձեզ այս հարցերը չե՞ն վերաբերվու՞մ։ Այս ինչ է կատարվում ձեր "Նոր Հայաստանում"։ Էս ինչ ֆունդամենտ են գցել ծառերի արմատների վրա։

Լավ, ինքա՞ն կարելի է ատել սեփական քաղաքը։