Showing posts with label Ղարաբաղ. Show all posts
Showing posts with label Ղարաբաղ. Show all posts

June 15, 2014

Սերո Խանզադյանը Կրեմլի և հայ բոլշևիկների արձանների մասին:

Այսօր, երբ սրվել են Կրեմլի կողմից հայ ժողովրդի նվաստացման քայլերը, հիշեցի 1990 թվականից մի դրվագ:
Այն ուղղակի պատասխաններ է պարունակում մեր այսօրվա հարցադրումներին` Կրեմլ, պատերազմ, արձաններ, Մոսկվայում մեր ներկայացուցիչների նվաստացած պահվածքը:

Խորհուրդները 24 տարվա պատմությունից մեզ տալիս է մեծ գրողը` Սերո Խանզադյանը:

Սերո Խանզադյանը շատ է կապված եղել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի հետ:
Դեռ խորհրդային տարիներին նա եղել է այնտեղ, իր Հայրենապատում գրքի համար նյութեր հավաքագրելու համար:

Սերո Խանզադյանի այցը Շահումյան 1989թ.
1990 թվականի հունվարի 9-ին, Մարտունաշեն-Գետաշենի մոտակայքում, ազերիների կողմից գերի էին վերցվել 18 հայեր: Նրանք գնացել էին թաղման արարողությանը մասնակցելու համար և գերի վերցվել:

Նրանց մեջ էր նաև Շահումյանի շրջանի ղեկավարությունը` Շահեն Մեղրյանը, Վլադիմիր Աղաջանյանը:  Միայն պատասխան քայլով` ադրբեջանցիներին ևս պատանդ վերցնելուց հետո, նրանց սկսեցին փոխանակել:

Երևանում շահումյանցիների հավաքին հրավիրված էր նաև մեծ հայ գրող` Սերո Խանզադյանը:


Խանզադյանը ասում է `
"Սիրելի բարեկամներ, թե ինչպիսի տառապանք ապրեց մեր ազգը թուրք ադրբեջանցի բարբարոսների կատարածը դուք լավ գիտեք:
Մեր ժողովուրդը այսպիսի խոսք ունի: Ասում է` "Օձը` ջուր խմող մարդուն չի խայթում": Մարդիկ վեր կենան գնան, հարազատ թաղեն, որից հետո դուք ճանապարհին գաք, տեղում բռնեք ու նրանց գերի տանեք: Սա միայն կարող է թուրքը անել: Միայն:

Չեմ սիրում Կարլ Մարքսին, բայց ասույթներ ունի, որոնք սքանչելի են:   Դա ձեզ էլ երևի հայտնի է: Նա ասում է` "Աշխարհի կոնտինենտի ամենա ընտիր մասը Փոքր Ասիան է:  Գրավեցին բարբարոս թուրքերը և մարդկության քաղաքակրթությունը 1000 տարով հետ գցեցին: "

Մեր ժողովուրդը կրկնակի տագնապի մեջ ընկավ Վլադիմիրի և իր ընկերների պատճառով:
Այսօր հայ ժողովրդի համար ամենաստոր թշնամին դա Մոսկվայի Կրեմլն է: 
Հիշեցեք: Ամսի 5-ի իմ ճառի մեջ, Գերագույն Սովետի  իմ ելույթի մեջ ես դա ասել եմ:

Երանի ձեզ որ այդ դահլիճում չեք նստած: Ոչ երանի մեզ, հատկապես հայերիս, որ նստած ենք այդ դժոխքում` Մոսկվայում: Այդ սարսափի մեջ: Երևի լսել եք, ինչպես Սերգեյ Համբարձումյանն ասաց, նոյեմբերի 28-ին.

- Ваше решение мы не принимаем, скажите чем вы можете помочь? Наш народ проливает кровь в Шаумяне, в Карабахе, в пограничных районах.

Էդ բանը` Լուկյանովը, թե.
- Ничем не можем помочь. Вы идите и найдите общий язык с азербайджанцами

Տեղիցս վեր կացա, միկռոֆոնը վերցրի, ասի.
- Раз вы ничем не можете помочь, уходите сейчас же оттуда.

Նիշանովը բան նստած կողքը, ասի.
- Уходите сейчас же оттуда. Это не ваше государство, это мое государство и тех депутатов, которых народ избрал. А вы назначенные там. Болтаете только 6 месяцев.

Էս բանը, թե.
- Посмотрите, посмотрите. Наш известнейший писатель тоже с эмоциями.

Նորից վերցրի, ասի
- Поймите, без эмоций на свете нет жизни. Даже,- ասի, -  мухи живут эмоциями.

Էն ինչի դեմ որ դուք եք անում, Գյուլիստանն է անում, Ղարաբաղն է անում այսօր, այդ գործը շարունակությունն է դեռևս 3-400 տարի առաջ Շահ Աբասի սկսածի:

Մեր ազգը այսօր, խնդրում եմ լավ իմանաք, խաբված ազգ է:

Մեր ազգը նախ խաբվեց Հոկտեմբերյան հեղափոխություն կոչվածից: Ժողովուրդը ինչ պիտի անի? Ժողովուրդը, լսել եք, որ ասում է Մյասնիկյան, բան - բոլորի արձանները պիտի պայթեցնեն, հեռացնեն:  Իհարկե, իհարկե: Այսօր ես գրում էի, թե Գևորգ Աթարբեկյանը ինչեր է արել փետրվարին 21-թվականին: Մի խոսքով:

Հետո գիտեք ինչ: Մեր գավառը, ձեր գավառը զարմանալի մի հատկություն ունի: Երբեք չի հուսահատվել: Եթե հիշում եք "Մխիթար Սպարապետ" գրքի մեջ այսպիսի տող կա: Երբ Դավիթ Բեկին թաղում են, ժողովուրդը լաց է լինում, Մխիթարը բարձրանում է քարի վրա և  ասում է.
- Մի լաց ժողովուրդ: Լացող աշխարհին խղճացող չկա:
Մոսկվան, քիթը ցցելա Կրեմլը, որովհետև 60 տարի մենք նրան լսում էինք: Իսկ հիմա տեսեք"


Նկարահանման մեջ` կինը, որի հետ պարում է մեծ գրողը, մեր զոհված ազատամարտիկ` Արծվիկ Պետրոսյանի մայրն է, տիկին Լիդան: Նրա որդին զոհվել է 1992 թվականի օգոստոսի 22-ին Լաչինի մարտերի ժամանակ:

Դիմելով Դերենիկ Պետրոսյանին, Խանզադյանը ասում է.
- Մի բան ասեմ, Դերո: Ինձ թվում էր, որ հայ ժողովրդի հարսերն ու տիկնայք ինչ-որ չափով իրենց արքայական գեղեցկությունը կորցրել են: Բայց այսօր, մեր Շահումյանի, Գյուլիստանի օջախում, ես հիմա տեսա, թե ինչպես են պահել մեր ազգային հատկությունը: Կանայք, աղջիկները մեր գեղեցկությունն են: Տղամարդիկ վեր կացեք: Էս սիրուն աղջիկների, կանանց կենացը խմենք: Ես Ձեր ցավը տանեմ: Ես Ձեր ցավը տանեմ":

Վերջում Խանզադյանը  կարդում է Սայաթ-Նովայից մի հատված`

Էրեսըս դի ոտիտ տակըն` անց կաց,
փիանդազի նըման.
Յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում` Շահի
իլթիմազի նըման.
Աջայիբ սուրաթի տեր իս` ռանգըտ է
գուլգազի նըման: "

Վունց դիմանամ էսչափ չարին`
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ Նովայ , նազլու յարին`
Գընած նոքարի նըման իս:

Մի ասիք, թե էս խեղճ սազանդարն ովա` Կրեմլինա սա ասել, է :))))
Խոսքի տեր եմ, հյունարս էլ գրողա
Արութինն եմ, ինձ կոսին` Սայաթ-Նովա
Հենց բան կոսին, ամպերին մեջ կգոռա:

Վերջում արդեն կատակներն էին`
Խանզադյանն պատմում է.
"Իմ պապիս հարցնում են,
- Քանի խոխա օնես?

Ասումա.
- Ես? Քրունգին տակին քանի ծառ կա, տակին մինն օնեմ:"

Այս հանդիպման մասնակիցների մեծ մասը այսօր արդեն չկա: Սակայն հարցադրումները և խնդիրները նույնն են:

October 16, 2013

Շիրազը Ղարաբաղի մասին



Շիրազը կարծես այս բանաստեղծությունը երեկ է գրել:

Թե ում ի նկատի ուներ Շիրազը` Ղարաբաղը կռվախնձոր սարքողի մասին ասելով, այսօր եմ հասկանում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


ՂԱՐԱԲԱՂԻ ՈՂԲԸ
Ղարաբաղը մորս կանչն է,
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է`
Կարմիր,բայց սև ունի սրտում: 
Դու ել դարձած կռվածաղիկ,
Իմ բալիկն ես այ Ղարաբաղ,
Մեղրդ օտար մեղվին տվող,
Իմ ծաղիկն ես, հայ Ղարաբաղ:
Հայաստանից քեզ պոկողը
Հայաստանի եղբայրը չէ
,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր
Իմ բալիկն ես, վայ Ղարաբաղ:
Քանի բաժան - դաժան տարի 
Հայ բերանիս ախ ես դառել,
Դառել օտար ջաղացին ջուր,
Ազգիդ սրտին դաղ ես դառել:
Էլ չեմ կարող վիշտս լռել,
Վայ ինձ ու քեզ, հայ Ղարաբաղ:
Դու էն գլխից հայոց հող ես
Աստվածածնա իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող հայն` 
Վայն է հայոց, ով մեղրաձոր,
Թե եղբայր են,ինչու° են քեզ մեր մեջ
Դարձրել կռվախնձոր
,
Աստվածածնա ինչպե°ս թողնես,
Սատանային փայ,Ղարաբա´ղ,
Կթառամես անտիրական այգեպանիդ
Ձեռքից տարված,
Շիքյաստի ես խաբված լսում
Կոմիտասիդ երգից զատված,
Քեզ չի թողնի իշխան մնաս,
Մայր Սևանիդ գրկից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները,
Զառդ կանեն, վայ Ղարաբաղ:
Դու չես ջոկվել, խլել են քեզ,
Որ մոռանաս երգերն հայոց,
Ձորերիդ պես խտացել են
Քո կարոտով վերքերն հայոց,
Ա´խ, ե°րբ պիտի լեռներիդ պես
Վեր բռնցկվեն ձեռքերն հայոց,
Որ չդառնա հայոց արծիվն
Օտար ծովին ճայ, Ղարաբաղ:
Բաց աչքերդ, անդունդը տես,
Եկ, մի´ձուլվիր օտար զարմին,
Իմ տարագիր հայոց կռունկ,
Եկ, խառնվիր քո երամին:
Մեզ չի կարող մահն էլ զատել,
Մի ոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Ղարսի, իմ Սասունի,
Իմ Մասիսի թայ Ղարաբաղ:
Մենակ դու չես, որ դիմանամ,
Յոթը դրախտ ունեմ խլված,
Վանա ծովը, Ղարսն ու Վանը,
Սիփան սարը, Անին փլված,
Հայկ Նահապետ Մասիսի հետ
Դեռ բանտում են` ծունկը ծալված,
Տարտարոս է Տարոնը դեռ,
ՈՒ°ր ես Ավարայր Ղարաբաղ:
Ա´խ, ե°րբ պիտի ելնես բանտից`
Նախիջևանի ձեռքից բռնած,
Տուն գաս հավետ, Մասիսի հետ,
Ղարս ու Վանի ձեռքից բռնած,
Որ ազգովին Մասիս ելնենք
Քարավանի նառից բռնած,
Նորից ազգի ավազանում հայ մկրտվես,
Հայ Ղարաբաղ:
Ասում են, թե շեն է կյանքդ
Առանց ազգի շենն ի°նչ անեմ,
Երբ չի զնգում հայոց լեզվով
Գինով թասի ձենն ի°նչ անեմ:
Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է,
Էլ իմ անզոր քենն ի°նչ անեմ,
Գինիդ օտար թասն է խմում,
Արցունքդ հայը, վայ Ղարաբաղ:
Բարեկամը, որ քեզ խլեց,
Էլ թշնամին բան կտա° ետ,
Թե լուռ մնա քար աշխարհը,
Չարը Ղարս ու Վան կտա° ետ:
Ի°նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ,
Ասեմ` Նախիջևան կտ°ա ետ,
Մոլորվել եմ ես էլ քեզ պես
Պիղծ է աշխարհն ա´յ Ղարաբաղ:
Քանի իմ հող ինձ չեք տվել,
Ես ձեզ հելուզակ պիտի ասեմ...
Ավարայրի Վարդան դառած,
Ես ձեզ Վասակ պիտի ասեմ,
Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք,
Ձեզ հրեշտակ պիտի ասեմ,
Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ,
Երբ որ չասեմ Վայ Ղարաբաղ:
Դու էլ հայոց գրկից խլված
Իմ բալիկն ես, իմ հեռավոր,
Պոռնկաշուրթ բախտիս ոտքին
Խաղալիք ես
, իմ լեռնաձոր,
Բայց ինչքան էլ բալիկիս պես դու
Էլ մնաս կռվախնձոր,
Շիրազն ասաց, աշխարհ անցիր,
Հայ գալիքն ես, հայ ՂԱՐԱԲԱՂ: