Գիտեք քանի մանկապարտեզ է եղել և մնացել մեր երկրում?
1989 թվականին Հայաստանում գործում էր 1335 մսուր-մանկապարտեզ:
1996 թվականի տվյալներով մնացել էր 1037 մանկապարտեզ:
2003-ին այդ թիվը դարձել է 679:
2011-ին Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 161 էր, երեխաների ցուցակային թիվը 24669, իսկ աշխատողների թիվը` 4341:
Միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր շրջաններում փակվել է 67 մանկապարտեզ:
Իսկ Հայաստանի համայնքների 46 տոկոսը ընդհանրապես մանկապարտեզ չունեն:
Այդ մանկապարտեզները էժան գներով սեփականաշնորհվել են, վեր են ածվել դղյակների, մյուս մասը քանդվել է և նրանց տեղում բազմահարկ էլիտարներ են սարքել:
Երևանի նախկին ժամացույցի գործարանի մանկապարտեզի շենքը Աղբյուր Սերոբ փողոցում: Այսօր սեփականաշնորհված է և տրված վարձով: Ժամանակին այն 50.000 դոլարով էին վաճառում: |
Այգեստանի նախկին մանկապարտեզի շենքը: Այսօր սեփականացված է և ծառայում է մեկ ընտանիքին, հանրության փոխարեն: Իսկ կողքի այգում շներն են վազում, երեխաների փոխարեն |
Համբարձումյան (նախկին Գայդառ) մանկապարտեզը քանդել և 'էլիտար' են սարքել: |
Նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 30-ը`
"Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"
Այսօր մանկապարտեզի օտարումը արգելված է օրենքով, սակայն մի քանի օրինակներ արդեն գիտենք, թե ինչ ձևերով են շրջանցում օրենքի արգելքը:
Դա տեղի ունեցավ Նալբանդյան փողոցի տխրահռչակ շինարարության դեպքում:
Դա թույլ չտվեցինք թիվ 26 մանկապարտեզի ծնողների և աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ 2011-ին:
Օրենքի այս դրույթը այսօր ինչ-որ տեղ կասեցրել է մանկապարտեզների վաճառքը:
Բայց հիմա էլ դպրոցներին են անցել թալանչիները, ավիրողները:
Ահա վերջին դպրոցաքանդության մի քանի օրինակ`
Մռավյանի դպրոցը 2012-ի հոկտեմբերին մինչև քանդելը |
Աճառյանի դպրոցը 2014-ի մարտին մինչև քանդելը |
Թե ինչպես վաճառվեց Աճառյանի դպրոցը նկարագրել էի այն ժամանակ:
Հիմա Աճառյանի դպրոցի մնացած պատերը ևս չկան: Շինարարները 'հանկարծակի' դա էլ են քանդել: |
Կարդացեք, հիանալի նորմեր են: Շատ նման է Հ1-ով ցույց տրվող Հայաստանին:
Այնտեղ օրինակ դրույթ կա, որ մանկապարտեզները նախագծվում են 1, 2, 4, 6, 8, 12, 14 խմբերի համար` 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի:
Եվ 6 նախադպրոցական խմբերի` 140 հոգու համար շինության մակերեսը պետք է լինի 572 ք.մ., իսկ 14 նախադպրոցական խմբերի համար` շինության մակերեսը 1430 ք.մ է:
Իսկ ընդհանուր մակերեսը` խաղահրապարկներով, դահլիճներով, տնտեսական և կոմունալ սենյակներով, շինության մակերեսներով` 1 երեխայի համար վաղ հասակի խմբերում 5 ք.մ. է, իսկ նախադպրոցական երեխաների համար` 7.5 ք.մ !!!
Սահմանված են լուսավորության, օդի ջերմաստիճանի նորմաները:
Պատկերացնում եք` վաղ հասակի խմբերում խաղալիքները պետք է օրական 2 անգամ լվանալ տաք ջրով, օճառով, և այլն:
Ով է պահպանում այս նորմերը?
ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Բելառուսից եկած դիտորդը զարմացել էր, թե ինչպես են Հայաստանում թույլ տալիս որ մանկապարտեզներում անցկացվեն քվեարկություններ` երեխաների խաղասենյակներում, ննջարաններում:
Հազարավոր մարդիկ ներս ու դուրս են անում մոտ 2 օր, և ընտրության ավարտի օրը, վաղ առավոտյան արդեն երեխաները գալիս են այստեղ` չմաքրած սենյակներ: Ցանկության դեպքում էլ չեն հասցնի մաքրել:
Սա ընտրատեղամասն է, թիվ 26 մանկապարտեզի երեխաների խաղասենյակում: Առավոտյան երեխաները պետք է այստեղ հատակին խաղան: |
Մսուրի խումբը որպես ընտրատեղամաս, նույն տեղում |
Տոտալ անտերության և թալանի վիճակ է: Հետո ասում եք Հայաստանը դառնում է թանգարան բաց երկնքի տակ: Թանգարանում երեխաներ չեն ապրում: