Երեկ թիվ 26 մանկապարտեզի ծնողներին հրավիրել էին Արաբկիրի վարչակազմի ղեկավարի հետ հանդիպման:
Նա մեզ տեղեկացրեց, որ մեկ ամսից մեր երեխաներին պետք է բաշխեն տարբեր մանկապարտեզներով, իսկ հին մանկապարտեզը քանդեն: Նա ներկայացրեց, որ բիզնես ծրագիր է նախապատրաստում, որի համաձայն ներդնողը 220 մլն դրամ պետք է ներդնի 1 տարում նոր մանկապարտեզի շենք` 600 ք.մ, 120 երեխայի համար (ներկայիս 1800 ք.մ շենքային տարածքի փոխարեն, 100 երեխա է այսօր հաճախում այդտեղ):
Դրա դիմաց կառուցողին պետք է օտարվի ներկայիս մանկապարտեզի հողի 2400 ք.մ-ից 1200-ը, որի վրա կկառուցվի էլիտար բարձրահարկ շենք:
Դա ուղղակի "ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" օրենքի խախտում է:
Նրա 30 հոդվածում գրված է "4. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"
Երևանի 2011 թվականի բյուջեում http://www.yerevan.am/edfiles/files/Avagani%2023.12.10/Byuje.pdf բյուջեով "Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում" հոդվածում հատկացված է 1,731,616,700 դրամ:
Եթե 220 մլն-ով կարելի կառուցել նոր մանկապարտեզ, ապա ինչու ամեն տարի Երևանում 8 նոր մանկապարտեզ չի կառուցվում պետական գումարներով եթե նրանք հատկացվում են? Ինչու պետք է երեխաների խաղահրապարակի վաճառքի հաշվին կառուցվի նոր երեք անգամ փոքր մանկապարտեզ ավելի փոքր բակով?
Եթե կարելի է կանխեք այդ ծրագրի իրականացումը:
Մեր 20 տարվա անկախ Հայաստանում չի կարելի վաճառել կրթական համալիրի այդպես դժվարությամբ մինչ այսօր պահպանված տարածքները: Մուշեղյանի խոսքով, ինքը այսօր ուզում է կառուցել նոր մանկապարտեզներ, սակայն տարածք չի գտնում, իսկ երեխաների հոսքը այս տարվա ապրիլի համեմատ Արաբկիրում 2500 հոգուց դառել է 4000:
Եթե տարածք վարչակազմի ղեկավարը չի գտնում նոր մանկապարտեզի համար, երեխաների հոսքը ավելացել է, ինչու ենք մենք երեխաների-մեր ապագայի եղած մանկապարտեզի տարածքը վաճառում բիզնեսմենին?
Խնդրում եմ Ձեր միջամտությունը: