Showing posts with label երեխա. Show all posts
Showing posts with label երեխա. Show all posts

June 30, 2014

Թիվ 26 մանկապարտեզում ավարտական հանդեսն էր



Դեռ երեք տարի առաջ ընտրության առաջ էի:

Տղաս պետք է արդեն գնար մանկապարտեզ: Ուսումնասիրեցի մոտակայքի բոլոր մանկապարտեզները` մասնավոր և պետական:

Մասնավորները աչքի էին ընկնում բարձր գներով (60-100.000 դրամ) և վատ շենքային պայմաններով: Նրանք մասնավոր տներում կամ բնակարաններում էին` սենյակները փոքր, երեխաները շատ, դաստիարակները` հիմնականում ոչ մասնագետ:
Մասնավոր մանկապարտեզների փոքր, խիտ սենյակների պատճառով` երեխաները շուտ էին միմյանցից վարակվում և հիվանդանում:
Թիվ 26 մանկապարտեզի բակը

Վերջապես` հարցուփորձից հետո, Փափազյան փողոցի վերջնամասում գտա թաքնված այս հիանալի վայրը` թիվ 26 երկհարկանի մանկապարտեզը` մեծ բակով, մեծ ննջասենյակներով և լուսավոր, բարձր դասասենյակներով:
Հանդիպումը արհեստավարժ և գործի գիտակ տնօրենի հետ կանխորոշեց ընտրությունը:

Դա երեք տարի առաջ էր...

Իսկ այսօր արդեն ավարտական հանդեսն է:

Գեղեցիկ ձևավորված դահլիճը սպասում է երեխաներին

Բոլոր երեխաները` անխտիր, գեղեցիկ են ու պայծառ: Շուտով` մի քանի ամսից, կգնան դպրոց:

Նրանք շուտվանից էին պատրաստվում այս օրվան` անգիրներ էին անում, նոր երգեր, պարեր սովորում:

Վերջին անգամ, հարազատ մանկապարտեզի լուսավոր սենյակում, նրանք շարվել են` հանդեսից առաջ:
Ճշտապահորեն սպասում են ժամը 11.00-ին, որպեսզի սկսեն ներկայացումը:

Ահա նրանք` ապագա առաջին դասարանցիները, իրենց դաստիարակների հետ

Վաղվանից նրանք արդեն մանկապարտեզի սաներ չեն համարվելու:
Մանկության մի փուլն ավարտվեց: Տիկին Հասմիկը մտահոգ է
Այս ավարտական հոսքը ինձ շատ թանկ է:

2011-ի սեպտեմբերին, եթե ծնողները, լրագրողները և պետականամետ գործիչները թույլ տային` այսօր այս մանկապարտեզի փոխարեն կլիներ էլիտար շենք: Միասնական պայքարի շնորհիվ մանկապարտեզը մնաց երեխաներին և չարժանացավ վաճառված այլ հարյուրավոր մանկապարտեզների բախտին:

Վառ գույներ, վառ հայացքներ, գեղեցիկ մեր ապագան

Հայոց եռագույնը երեխաների ֆոնին այլ շքեղություն ունի


Ծնողները շտապում են նկարել հիշարժան պահերը

Առաջին շարքում, երեխաների և ծնողների կողմից սիրված
և հարգված տնօրենն է ` տիկին Զաքարյանը

Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարը երեխաներին նվեր է
մատուցել` դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ

Ավարտական վկայականները բաժանված են
Տնօրենը` մայրաբար, բոլոր երեխաներին համբյուրեց և դաստիարակի` տիկին Հասմիկի հետ բաժանեց վկայականները և նվերները:
Պետության հիմքը այսպիսի մարդիկ են, իրենց գործի նվիրյալները:

Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Խնկո-Ապեր
Բարի երթ, սիրելի երեխաներ:
Խաղաղություն և գիտելիք եմ մաղթում բոլորիդ:

Իսկ մանկապարտեզին կցանկանամ կապիտալ նորոգում` քանի որ դրա կարիքը այն իրոք ունի:

June 27, 2014

Չասեք, որ երեխա սիրող ազգ ենք

Այն որ Երևանի Արաբկիր շրջանի բակերը (մնացած շրջաններն էլ չեն փայլում այս առումով) ամենա անմխիթար բակերն են` կարիք չկա ապացուցելու:

Բակերում կտեսնեք հետևյալ պատկերը.

Սա մեր երեխաներն են իրենց բակում

Ավտոտնակներ


Դրանք` շենքից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա են: Ավտոտնակների մեծ մասում մեքենա չի էլ կայանվում: Ավտոտնակների մի մասը սեփականաշնորհված են, մյուս մասը` թաղապետարան անհիմն ուղղակի վարձեր են մուծում, բյուջեն հարստացնելով, մյուս մասի տերերն էլ` գոյություն չունեն Հայաստանում, արտագաղթել են:


Կարծես թե պետությունը համաձայն է, որ այսպես լինի` չէ որ օդից էլ նա փող է գանձում:


Խաղահրապարակների ի սպառ բացակայություն

Ծանոթ պատկեր է: Բակում` դեռ մի քանի մնացած երեխա իջնում են և փորձում խաղալ:

Անպայման կհայտնվի մեկը, որը պատուհանից ցուցումներ կտա, որ երեխաները չաղմկեն, չխաղան, չխանգարեն:
Մյուսը գլուխը կհանի թե` քնած մարդ կա, կամաց գնդակը գցեք գետնին: Երրորդը կիջնի ու տեղում կսպառնա երեխաներին: Չորրոդը` կասի գնացեք կողքի շենքի մոտ խաղացեք:
Մի խոսքով` անհետացեք երեխաներ:

Փրկությունը` քաղաքում մնացած այլ հատուկենտ այգիներ տանելն է: Հաճախ ծնողները երեխաներին, ստիպված` ավտոմեքենաներով, տանում են հեռավոր այգիներ` Հաղթանակի զբոսայգի, Օղակաձև զբոսայգի, համալիրի մոտակա այգիները:
Դա, իհարկե, ժամանակի և հնարավորության հարց է, որ չունեն բոլորը :
Հասարակ հեծանիվ կամ ռոլիկ քշելու համար երեխաներին հասցնում են Օպերայի հրապարակ, ուր երեկոյան ասեղ գցելու տեղ չկա:


Զավթված "բախչաներ"

Գաղտնիք չէ, որ Երևանի բնակչության 99 տոկոսը ձևավորվել է խորհրդային տարիներին` գյուղից քաղաք հոսքից: Հողագործ մարդիկ հաճույքով իրենց բակերը դարձնում են բախչաներ` ուր աճեցնում են ոչ թե ծաղիկներ կամ դեկորատիվ թփեր, այլ մի քանի տարի կանաչի են ցանում, հետո սոխ-սխտոր, իսկ վերջում բոլորը` տան աղբի պահման վայր:
Ու թող փորձի մի երեխա մտնի այդտեղ:
Տեսեք ինչ պարիսպ են կառուցում դրանց կողքը, հենց շենքի մուտքերի դիմաց:

Լավ: 
Ինչու ենք այսքան ատում մեր երեխաներին?



April 2, 2013

Քաղաքապետարանի համար երեխաների կյանքը գին չունի?


Հերթական չմտածված քայլը` Երևանում դեռ իշխող-ավիրողների կողմից:

Փակել են դեպի Պուշկինի դպրոց, մանկական Մշակույթի պալատ, Ազարյանի մարմնամարզական երիտասարդական դպրոց տանող բոլոր անցումները, թողնելով միայն Աբովյան փողոցը հատող 2 անցում, իսկ վերևից ներքև տանողները բոլորը փակ են:

Երեխաները այսուհետ չեն կարող առանց ծնողների կամ մեծահասակների ներկայության հասնել Աբովյան փողոցի կանգառից մինչև այդ մանկական հաստատությունները:

Կարելի էր չէ սկսել այս աշխատանքները 2 ամսից, երբ դպրոցները կփակվեին? Կամ թողնել գոնե նեղ ճանապարհ, բժկականից մինչև ներքև իջնելու համար?

Լավ գոնե ոստիկան կարելի է կանգնեցնել այդտեղ ամբողջ օրը, որ երեխաներին օգնի անցնել, թե ոստիկանները միայն ըստ ՀՀԿ քաղաքապետի` օլիգարխների բուծիկները  պաշտպանելու համար են?

Այստեղ անցումներ չկա, լուսաֆորներ նույնպես:

Այ որ քաղաքապետարանի և վայ ավագանու անդամները ոտքով քայլեին, կհասկանային քաղաքացիների վիճակը: 







Այ այսպես երեխաները ստիպված կյանքն են վտանգում,
քանի որ անցնելու այլ տեղ չկա


Ոչ մի ոստիկան, ոչ մի անցում, ոչ մի լուսաֆոր չկա