Showing posts with label Մատենադարան. Show all posts
Showing posts with label Մատենադարան. Show all posts

May 18, 2014

Թանգարանների գիշեր

Համաեվրոպական "Թանգարանների գիշեր" ակցիան անց է կացվում 10-րդ անգամ:
Մայիսի 17-ին ժամը 18-ից մինչև 24.00 Երևանի թանգարանները անվճար բաց էին բոլոր այցելուների համար:

Երևանում երեկոյան իրարանցում էր:

Մատենադարանում, Երվանդ Քոչարի, Թումանյանի տուն թանգարանում, ուր այցելեցի` ասեղ գցելու տեղ չկար: Անգամ մուտքի մոտ հերթեր էին:

Երվանդ Քոչարի թանգարանի հերթը
Թումանյանի թանգարանի այցելուները
Մուտքերի մոտ այցելուները սպասում էին, որ մի մասը դուրս գա, որպեսզի նոր մտնեն:
Մատենադարանի մոտ կայանված էին զբոսաշրջիկների մի քանի մեծ ավտոբուսներ:

Ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր այդ ցուցադրություններից:

Մատենադարանում

Այվազովսկու ձեռագիր նամակը: Գրված է հայերեն: Հայկական տառերը հատիկ հատիկ նկարված են: Մեծ նկարիչը փաստորեն ուներ հիանալի ձեռագիր:
Այվազովսկու ձեռագիրը
Մյուսը` հայոց Մաթևոս կաթողիկոսի հաստատման հրամանն է` ռուս Ալեքսանդր 2-րդ կայսրի կողմից: Ցուցադրությունում այսպիսի նամակներ կային նաև պարսկական շահերի կողմից:
Նրանք էին հաստատում հայոց կաթողիկոսների նշանակումը:

Ինչ-որ նմանություն կա այս հաստատման ձևում նաև մեր օրերում: Թեև ձևափոխված և թաքուն:
Ալեքսանդր 2-րդ կայսրի հրամանը հայ կաթողիկոսի մասին

Նապոլեոնի հրաժարականը, որ գրել է Ֆոնտենբլոյում 1814 թվականին:

Նապոլեոնի կնիքը
1669 թվականի Էրզրումի Սուրբ Աստվածաշունչը`
Կազմը պետք է ուղղակի տեսնել:



Թումանյանի թանգարանում

Թամար Թումանյանը - բանաստեղծի կրտսեր դուստրը, որի հագուստի տակ թաքցրած Օլգա Թումանյանը բանտից դուրս է բերել "Մի կաթիլ մեղրը" ձեռագիրը:


Պետերբուրգի կալանատունը, որտեղ երեք ամիս պահվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանին երկու անգամ ձեռբակալել են:


Թումանյանին տրված տեղեկանքը, որ նա մեղադրված էր դաշնակների գործով և արդարացված է:


Թումանյանը և իր դուստր Նվարդը Էջմիածնում որբերի հետ 1915 թվականին:



Թումանյանի դագաղը Մոսկվայում հայ մշակույթի տանը:


Մարդիկ ընտանիքներով, ընկերներով երեկ այցելում էին թանգարաններ:
Հերթեր էին:
Այս համաեվրոպական նախաձեռնությունը սպասված է մեր հանրության կողմից:
Ես երեկ թանգարաններում տեսա ծանոթ շատ բժիշկների, դերասանների, գիտնականների, ուսանողների, ուսուցիչների և ուղղակի ընտանիքների:

Եվ գնահատելի է, որ հոսքը պարտադրված չէր, այլ կամավոր: