Showing posts with label Արաբկիրի զինկոմիսարիատ. Show all posts
Showing posts with label Արաբկիրի զինկոմիսարիատ. Show all posts

May 11, 2013

Մարդ չկար Արաբկիրի զինկոմիսարիատում

Ուրեմն մայիսի 4-ին զանգահարել էին ձեռքիս հեռախոսին և անհայտ անձը ներկայացավ որպես Արաբկիրի զինկոմիսարիատից, ասաց որ երկուշաբթի օրը մայիսի 6-ին ժ 9.30 գնամ զինկոմիսարիատ:
Ասացի, որ ընտրություններին եմ մասնակցելու, որպես վստահված անձ և մյուս առավոտյան շատ դժվար կլինի գնալը, քանի որ 24 ժամ անքուն և սոված հսկում ենք ավագանու ընտրությունները:
Նրան խնդրեցի պատշաճ կերպով ծանուցում ուղարկել, ինչպես որ կարգն է, երբ կստորագրեմ, կտեսնեմ հիմքերը իհարկե կներկայանամ: Քանի որ հեռախոսով ով ասես կարող է զանգել և ես պարտավոր չեմ ամեն զանգին հավատալ:

Ուրեմն մայիսի 8-ին ժամը 18.00-ին տուն է գալիս քաղաքացիական հագուստով մեկը և դուռը ծեծելով դրսից ահաբեկում կնոջս և երեխաներին` "Եթե չբացեք Ձեզ դատ է հասնում":
Կինս բացում է դուռը, պարզվում է որ բերել են ծանուցագիր զինկոմիսարիատից:
Նա զանգեց ինձ, ասացի որ անպայման ստորագրի ծանուցագիրը:
Ճիշտ է օրը պարզ չի գրված` 11,21,22,28??? Բայց բովանդակությունից հասկացա, որ 11-ին պետք է գնալ:
Գրված էր ՃԻՇՏ ԺԱՄԸ 9.30:
Այսօր ես ժամը 9.10-ից Արաբկիրի զինկոմիսարիատում էի:
Ոչ ոք չկար: Միայն պահակակետի ծառայողներն էին: Երբ կգան պարզ չէր:

Աչքի զառնեց Խաչատուրովի հակասահմանադրական գրությունը, թե չի կարելի զինկոմիսարիատ մտնել բջջային հեռախոսներով: Ինչու? Ինչ եք թաքցնում? Սա հո զորամիավորում չէ, այլ բոլորս գիտենք ինչեր են կատարվում զինակոչիկների հետ:
Պետք է թույլ տալ և հանել այս հրամանը:



Շատ զայրացա, որ հայ սպային զինկոմիսարիատի աշխատակիցները այդպես են վերաբերվում:
9.32-ին ասացի, որ գրանցեն մատյանում, որ ներկայացել եմ ճիշտ ժամին և ես պարտավոր չեմ սպասել եթե կոմիսարիատը ամայի է:
9.35 ես գնացի, քանի որ ՃԻՇՏ 9.30 ինձ սպասող չկար այդտեղ:



Սպասել անկազմակերպ աշխատողներին ես պարտավոր չեմ:

Կարծում եմ, որ նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի աշխատողների վերաբերմունքին քաղաքացիներին: Եվ իհարկե պարտաճանաչությանը:
Ինչ է նշանակում գրել ծանուցագրում` "ներկայանալ Ճիշտ ժամին", վախեցնել քրեական օրենսգրքի հոդվածով ծանուցագրի տակը, ու իրենք չգան այդ ժամին???

Երբ եք սովորելու հարգել ՀՀ քաղաքացուն?

Պատժել է պետք հենց այդպիսի անբարեխիղճ աշխատողներին: