Showing posts with label շարժում. Show all posts
Showing posts with label շարժում. Show all posts

January 19, 2014

Սեփական գրպանի պայքար? Թե զարթոնքի նախանշան

Կենսաթոշակային պայքար: Ունեմ հարցեր: Շատ հարցեր:



Եթե պատրաստ չեք ուղիղ խոսքի, մի շարունակեք կարդալ:

Մարդիկ հիմնականում այդ օրենքից ինչու են բողոքում? Տոկոսն է վատը, չեն հավատում որ գումարները կպահպանվեն, չեն հավատում կառավարությանը?
Իսկ մինչ այդ հավատում էին? Ոնց որ թե այո: Խելոք օր-օրի աճող հարկերը սուսուփուս վճարում էիք: Տարիներ շարունակ:

Իսկ միգուցե հենց Ձեր անձնական ապագան չեք ցանկանում կապել Հայաստանի հետ: Չեք ուզում երկարաժամկետ ներդրում անել և կապվել նրա հետ: Միգուցե վախենում եք, որ վաղը կորցնելու բան կունենաք արտագաղթելուց առաջ?
Լինենք ազնիվ:

Մարդիկ որ լռում էին և ոչ մի արձագանք չունեին գոնե այս երեք տարիներին կատարվող իրադարձություններին, մեկ էլ ակտիվացան:

Այսքան մարդ ես սպասում էի Մաշտոցի պուրակում, երբ քաղաքապետը ավիրում էր այն բուծիկներով:
Այսքան մարդ ես սպասում էի սպանված սպա Վահե Ավետյանի թաղման օրը և նեմեցի տան առաջ:
Այսքան մարդ ես սպասում էի ձմռանը 30 օր հացադուլ անող հայ մարդու կողքը:
Այդքան մարդ ես սպասում էի ԱԺ-ի, նախագահի, ավագանու ընտրությունների օրերին տեղամասերի առաջ, ուր միայնակ էինք խուժանի դիմաց:
Այդքան մարդ ես սպասում էի գազային պայմանագրի վավերացման օրը, երբ վաճառվեց Հայաստանը:
Այդքան մարդ ես սպասում էի սեպտեմբերի 4-ին, երբ դավաճանվեց Հայաստանի անկախությունը:
Այդքան մարդ ես սպասում էի քաղաքապետարանի առաջ, երբ տղաներին ահաբեկում և խոշտանգում էին:

Ավելի լավ է ուշ, քան երբեք:
Ուզում եմ հավատալ, որ իրավատեր եք, ոչ թե սպառող և դանակը հասել է Ձեր ոսկորին:

Երեկ ցույց էր:

"Քանի դեռ դերակատարներդ նույնն են Դու փրկություն չունես:" 
Սա Վարդան Պետրոսյանի խոսքերն են`

Հարթակում կանգնած կուսակցության անդամներին և նրանց անունից ելույթ ունեցողներին եթե չեք ճանաչում, տեղյա՞կ եք գոնե այդ կուսակցությունների մեկ ամսվա անցուդարձին։

Գոնե գիտեք, որ Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել 2010 թվականին այդ կենսաթոշակային ռեֆորմի օրենքին:???

Վերջերս կատարվեցին խորհրդանշական նաև մի քանի իրադարձություն այդ 4 խմբակցություններից որոշների շուրջ:



Սահմանադրական դատարան դիմելու փաստը, որը խորհրդարանի 4 խմբակցություն կատարեցին, ավելի անհասկանալի դարձրեց վիճակը:

Սահմանադրական դատարանը երբևէ իր ստեղծման օրվանից չի պաշտպանել օրինականությունը: Նա միշտ սպասարկել է այդ պահին իշխող ուժի կարիքները: 
Հիշենք գոնե նրա որոշումը ստորացուցիչ գազային պայմանագրի մասին մեկ ամիս առաջ:

Շատ է շահարկվում կուսակցականների կողմից թե` մի խաթարեք մեր միասնությունը? Հազիվ իրար հետ ենք:Իսկ ինչու միասնական չէիք մեկ տարի առաջ դեկտեմբերին? Ինչու էիք իրար կոկորդ կրծում?
Ինչու թույլ չեք տալիս ձեր կուսակցություններում սերնդափոխություն? Ինչու էիք այդքան կասկածամիտ ընտրատեղամասերում մեկդ մյուսի նկատմամբ?

Ժողովրդի համար միասնականության կոչեր հնչեցնելը սխալ է: Հասարակ մարդիկ միշտ միասնական են, դուք Ձեզ տեսեք:
Չի կարելի թույլ տալ` շուտվանից մահացած քաղաքական դեմքերին վերակենդանություն առնեն շարժման վրա:
Նրանք անգամ սեփական կարգախոսը չեն ցանկանում փոխարինեն միասնության այդ պահին:

Նրանք թելադրելու իրավունք չունեն: Միայն որպես հավասար ձայնով մասնակիցներ:

Պայքարին կցանկանան ինքնապիառ անել շատ մշակույթի գործիչներ, դերասաններ, երգիչներ, .... Պակաս չի լինի:

Ամեն դեպքում պայքարը հզոր բան է: Պայքարը կյանք է, նրա իմաստը և շարժիչ ուժը: