Առավոտվանից Բաղրամյան փողոցում ոստիկանական
իրարանցում էր: Մետրոյի ներսում էլ կային ահագին ոստիկաններ:
Մի քանի ոստիկաններից հարցրեցի հանկարծակի փակման պատճառը, բայց նրանք ասացին, որ իրենք էլ տեղյակ չեն ինչու են փակել փողոցները:
Ոչ մի նախազգուշացում նախորդ օրը չի եղել, որպեսզի մարդիկ պլանավորեն իրենց երթուղին չի եղել:
Կատարյալ թատրոն, Բրեժնևյան ժամանակներին հարիր` ուղղաթիռներ, կորտեժներ, շենքերի և բակերի բոլոր մուտքերի մոտ ոստիկաններ:
Իսկ պարոնները չեն մտածել, որ սահմանափակում են մեր իրավունքերը???
Ծախսերից մի խոսացեք, հիշեք
որքան են զուգարանի թղթի և
Սևանի իրենց պանսիոնատների վրա ծախսել:
 |
| Կանգառներում մարդիկ իզուր էին սպասում, քանի որ առանց նախազգուշացման մինչև 14.00 փակ մնաց փողոցը |
 |
| Նույն ձևի փակ էր Մաշտոցի պողոտան |
 |
| Բակերի ու շքամուտքերի մոտ կանգնած էին ոստիկաններ |
 |
| Մատենադարանի մոտ կային զինվորական երաժիշներ |
 |
| Մարդիկ դե ոտքով էին քայլում |
 |
| Անցումների ելքերի մոտ էին ոստիկաններ |
 |
| Բաղրամյան պողոտան |
 |
| Դրոշն են տանում |
 |
| Բառացիորեն կինո են նկարում տղերքը |