November 27, 2022

Հայոց Բարդին

1988 թվականն էր, ութերորդ դասարանում էի, իսկ այդ տարի պետք է մի քանի առարկաներից քննություն հանձնեինք։
Արցախյան շարժումը ալեկոծում էր Հայաստանը։ Աշակերտներս անմասն չէինք համահայկական զարթոնքից։ Ամեն առավոտ, թերթի կրպակից գնում էի Ավանգարդ, Հայաստան, Երեկոյան Երևան թերթերը, որպեսզի մի լուր ստանամ  Արցախից, Բաքվից, Գանձակից, Շահումյանից, ուր այդ տարիներին պաշտոնական տվյալներով ապրում էին մոտ 550 հազար հայեր։
Եվ ահա, հայոց լեզվի քննությանը պետք է մեր ընտրած բանաստեղծությունը  արտասանեինք։
Ես գտել էի Սիլվա Կապուտիկյանի Հայոց Բարդին հանճարեղ բանաստեղծությունը, որը հեղինակը գրել էր 1959 թվականին, Արցախ այցից հետո։
Մեր դասարանի հայոց լեզվի ուսուցչուհիները Խալաթյան Ելենա Երվանդովնան էր և Հովհաննիսյան Հասմիկ Վանիկովնան։


Եվա ահա, տոմսի հարցերին պատասխանելուց հետո եկավ ընտրված  բանաստեղծության ներկայացման պահը։ Ահա այդ տողերը՝

Հայոց բարդին, Ս.Կապուտիկյան

Ինչքան մենակ բուսնում նա լեռան հետև, մեն մի ձորում,
Ինչքան հեռու իր մոր աչքից, այնքան բուռն է ուժը լարում,
Այնքան ճյուղը ավել փռում, արմատները խորն է խրում,
Կյանքի հյութով ու սաղարթով այնքան թանձր է հայոց բարդին:
Ինչքան նրա դեմը փակում, խորն է ծածկում լեռը Մռավ,
Ինչքան կոծում, կողն են ծեծում ամպ ու անձրև, շանթ ու մռայլ,
Այնքան շանթին ճակատ տալիս, կանաչում է շատ ու շռայլ,
Այնքան ավել ձգվում է վեր, այնքան բարձր է Հայոց բարդին:
Ձգվում է վեր, որ բարձրանա, որ գլուխը մի կերպ հանի
Քար ու ժայռից, ու երևա՛, ու երևա՛ Երևանին,
Ասի` նայի՛ր, եղե՛լ եմ, կամ ու կլինեմ ինչ էլ լինի,
Դու իմացի՛ր, լեռներից վեր, քարից կարծր է հայոց բարդին:

Հաղթանակի զբոսայգու բարդին, 19/11/2022 թ





















Ուսուցիչներս գոհ էին։