1988 թվականն էր, ութերորդ դասարանում էի, իսկ այդ տարի պետք է մի քանի առարկաներից քննություն հանձնեինք։
Արցախյան շարժումը ալեկոծում էր Հայաստանը։ Աշակերտներս անմասն չէինք համահայկական զարթոնքից։ Ամեն առավոտ, թերթի կրպակից գնում էի Ավանգարդ, Հայաստան, Երեկոյան Երևան թերթերը, որպեսզի մի լուր ստանամ Արցախից, Բաքվից, Գանձակից, Շահումյանից, ուր այդ տարիներին պաշտոնական տվյալներով ապրում էին մոտ 550 հազար հայեր։
Եվ ահա, հայոց լեզվի քննությանը պետք է մեր ընտրած բանաստեղծությունը արտասանեինք։
Ես գտել էի Սիլվա Կապուտիկյանի Հայոց Բարդին հանճարեղ բանաստեղծությունը, որը հեղինակը գրել էր 1959 թվականին, Արցախ այցից հետո։
Մեր դասարանի հայոց լեզվի ուսուցչուհիները Խալաթյան Ելենա Երվանդովնան էր և Հովհաննիսյան Հասմիկ Վանիկովնան։
Եվա ահա, տոմսի հարցերին պատասխանելուց հետո եկավ ընտրված բանաստեղծության ներկայացման պահը։ Ահա այդ տողերը՝
Ուսուցիչներս գոհ էին։