Մի խումբ կանայք մի 6-7 հոգի, իրենց հիվանդ գունատված աղջկան շտապ բերել էին հիվանդանոց: Ընդունող բժիշկը նրանց միջանցքում բացատրում էր.
- Պետպատվերի մեր լիմիտը վերջացել է, և եթե կարող եք այլ հիվանդանոց տեղափոխեք հիվանդին, որտեղ պետպատվերով կարող են բուժել: Իսկ այստեղ կարող ենք օգնել միայն վճարովի: Համաձայն եք? Որոշեք:
Էս մարդիկ շվարած կանգնել իրար դեմքին են նայում: Ոնց տեղափոխեն? Չէ որ ծանր է հիվանդը: Ոնց ճարեն գումարը, չէ որ չունեն:
Պարզեցնեմ միտքս մի քանի իրական դեպքերի նկարագրմամբ:
Դեպք 2
Մի երկու տարի առաջ Նորքի շտապօգնության հիվանդանոցում ռեանիմացիոն բաժնում բժիշկը պահանջեց պապիկիս պատերազմի մասնակցի, կենսաթոշակառու լինելու վկայականները, հիմնավորելով իբր թե պետպատվերի տակ դեպքը գրանցելու համար է:
Հարգելիներս, ես չգիտեմ, գրանցեց թե ոչ, չգիտեմ պետպատվեր հասնում է ռեանիմացիոն ծառայությունում կենսաթոշակառուին, վետերանին թե ոչ, սակայն ռեանիմացիոն պալատի վճար (արդեն չեմ էլ հիշում 10 թե 15000 դրամ օրական) տականքները պահանջում էին:
Դեպք 3
Պետպատվերի չգոյության այս մյուս դեպքը 6 ամյա որդուս հետ էր, որին ուղղակի պետք է ատամը հեռացնեին: Մի մեծ վճար չէ, 3000 դրամի մասին է խոսքը, բայց բնութագրական դեպք է: Նոյեմբեր ամսին ասացին, որ պետպատվերի իրենց լիմիտը վերջացել է, և երեխայի ատամը կհեռացնեն վճարովի: Բայց արի ու տես, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը ևս այս սրիկաները կեղծ անվճար են հայտարարել:
Դեպք 4
Հաջորդ տարի փետրվարին նորից պետք է նույն երեխայի ատամը հեռացնեին, այս անգամ ասացին, որ տարվա սկիզբ է և պետպատվերի գումարը չի հատկացվել դեռ: Ու նորից կարող են հեռացնել ատամը միայն վճարովի:
Դեպք 5
Ընտրություններից առաջ ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքային բժիշկները բարեգործական այցեր կատարում շրջաններ և ՀՀԿ բարեգործության անվան տակ կոնսուլտացիաներ, վիրահատություններ կատարում հիվանդներին, կորզելով ձայն: Կասկածներ ունեմ, որ հենց այդ դեպքի համար են սրանք պետպատվերը հորինել:
Հիմա ինձ բացատրեք` ինչպես է լինում, որ պետպատվերը փետրվարին չկա, քանի որ դեռ չի հատկացվել, իսկ օգոստոս-նոյեմբերին չկա, քանի որ արդեն լիմիտը վերջացել է:
Օգտվելով այդ իրարությունից, սրանք ինչ ուզում անում են, ոնց ուզում ֆռռացնում են: