Շատ քչերը գիտեն Ալիև կրտսերի հայկական Գանձակ քաղաքում կատարած մեծագույն կեղծիքի մասին։
Ալիևը Գանձակում գտնվող հայկական Խոսրով նահատակի մատուռ սրբավայրի տեղում կառուցված պարսկական մզկիթը վերակառուցել և դարձրել է ամենամեծը Ադրբեջանում, որը հայտնի է Գյոգ-Իմամ կամ Իմամզադե մզկիթ։
Խոսրով նահատակը հայ պատանի էր, Գանձակ քաղաքից, որը սիրահարվել էր պարսիկ աղջկա վրա։ Պարսկուհու հայրը մահվան սպառնալիքի տակ ցանկանում է մահմեդականացնել Խոսրովին, ու տանջամահ անում նրան։
Սակայն գմբեթի վրա խաչաձև կապույտ նախշերը չեն կարողացել թաքցնել առ այսօր։
"Եւ իբրև տեսին պարսիկք՝ թէ նա անշարժ կայ ի հաւատս, յետ բազում խոստմանց և սպառնալեաց՝ հանին զնա արտաքոյ քաղաքին. և կապեալ ի ծառ մի՝ քարկոծեցին զնա անդ. և ապա հատին զծառն, և կամէին այրել. բայց քահանայ մի առեալ զայն գնոց արծաթոյ՝ արար անտի խաչ. և զմարմին վկային բարձեալ քրիստոնէից՝ թաղուեցին պատուով..."։
Րաֆֆին ևս անդրադարձել է այս սրբատեղիին՝
"Գանձակի հին քաղաքի տեղը ավերակ է այժմ, տների փլատակները դեռ երևում են: Այստեղ կա մահմեդականների մի ուխտատեղի, որ կոչվում է Գոգ-Իմամ: Դա առաջ պատկանելիս է եղել հայերին, և այնտեղ է Խոսրով նահատակի գերեզմանը:"
Մատուռի վրա մզկիթ։ Ամեն հայկականը պատել են թուրքականով։