Այս տարի մայիսի 9-ին, երբ նշվում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի 80 ամյակը, նորից հանրության շրջանում քննարկման առարկա դարձավ հայերի մասնակցության հարցը այդ պատերազմում։
Անցնենք թվային պատկերին։
1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրել է՝ 2,152,860 հայ և 2,275,678 ադրբեջանցի։
1989 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրում էր 4,623,232 հայ և 6,770,403 ադրբեջանցի։
Ի՞նչն էր այս առաջացած խզման պատճառը, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ տարիներին հայերի մոտ ծնելիությունը շատ չէր զիջում ադրբեջանցիների ծնելիությանը։
1989 թվականին բոլոր տարիքային խմբերի հայուհիները միջինում ունեին 2.277 երեխա, իսկ ադրբեջանուհիները՝ 2.784 երեխա, իսկ 1989 թվականին 70 և բարձր տարիքի հայուհիները ունեին միջինում 4.538 երեխա, ադրբեջանուհիները՝ 4.9։ 70 և ավելի տարիք ունեցողները հենց նախապատերազմյան ժամանակի կանայք էին։
Պատճառը շատ պարզ է։
Երկրորդ համաշխարհային պատերազմ զորակոչվել ու զոհվել են ավելի շատ հայեր, քան ադրբեջանցիներ։ Դա էլ դարձել է հետագա տարիներին երկու ազգերի քանակների աճող խզումը, որը նախապատերազմյան տարիներին նույնն էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանից և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից պատերազմ է զորակոչվել 500,000 հայ, որից զոհվել է 200,000-ը։ Այլ երկրներում ևս զորակոչվել է 100,000 հայ։ Բայց մենք դիտարկում ենք հիմա միայն ԽՍՀՄ տարածքի թվերը։
Ադրբեջանցիները զոհվել են այդ պատերազմում 58,400։
Այսինքն հայերից 4 անգամ պակաս։ Ու սա է պատճառը, որ պատերազմից հետո մեր երկու ազգերի թվային տարբերությունը գնալով խզվել է՝ մինչ օրս։
Չհաշված որ՝ դեռ 1949 թվականի հունիսի 14-ին, ԽՍՀՄ որոշմամբ Սիբիր արտաքսվեցին ևս 100,000 հայեր, որոնք ընտանիքներով նույնպես մեծամասամբ կոտորվեցին ծանր ճամբարային պայմաններում։
Պետք է նշել նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմում ևս մասնակցեց 300,000 հայ, տարբեր բանակների կազմում, ու զոհվել էր 60,000 հայ։
Իհարկե, դա ընդամենը քաղցր բլիթ է, որի միջոցով պատերազմում օգտագործեցին մեր ժողովրդի հավատը և անխնա կոտորեցին։ Թվերը դա են ուղղակի հուշում։
Իսկ ի՞նչ ստացավ հայերից 4 անգամ քիչ զոհ տված ադրբեջանական ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։
Նա ստացավ երկրորդ պետություն, որի մասին լռում են այսօր ռուսական գաղութ՝ Հայաստանում։
Այս փաստը թաքցվում է առ այսօր հայ ժողովրդից նաև տեղական "իրանագետների" և "պատմաբանների" կողմից, քանի որ դեմ է ռուսական կայսերական կեղծիքի բացահայտմանը։
Հայերը առ այսօր տեղյակ չեն, որ Իրանում, պատերազմից հետո ԽՍՀՄ-ը ստեղծել է երկրորդ Ադրբեջանական պետություն, որը գոյատևել է 1945 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1946 թվականի դեկտեմբերի 12-ը։ Այն կոչվում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն կամ Ադրբեջանի Ժողովրդական Կառավարություն։
Այդ խամաճիկ պետության մայրաքաղաքը Թավրիզ քաղաքն էր։
Խորհրդային զորքերը 1945-ին Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների տարածքից ներխուժել են, ոչ թե Թուրքիա, այլ Իրան և Ջաֆար Փիշևարին, Ստալինի ուղղակի աջակցությամբ և Բերիայի մասնակցությամբ, հռչակեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը Իրանում։
![]() |
Ահա, այդ Իրանական Երկրորդ Ստալինյան Ադրբեջանը, որը ստեղծվեց 1945-ին և կործանվեց միայն ԱՄՆ և ԱՆգլիայի օգնության շնորհիվ։ |
Սակայն, ԱՄՆ և Անգլիայի ռազմական օգնությամբ, իրանական բանակը 1946 թվականին մտնում է Թավրիզ և վերականգնում իրանական իշխանությունը ամբողջ տարածքում։ Փիշևարին փախնում է Խորհրդային Միություն։ Եվ "ավտովթարից" մահանում է Բաքվում 1947-ին։
Ստալինի կողմից Իրանի տարածքում ստեղծած երկրորդ Ադրբեջանը կործանվում է ամերիկյան և բրիտական ուժերի շնորհիվ՝ 1946 թվականին։
Ես չեմ բացառում, որ ռուս-թուրքական տանդեմը, այսօր ևս փորձի վերականգնել Իրանում այդ Ադրբեջանը, հատկապես, որ միջազգային դրությունը նպաստում է դրան։
Ու ստացվում է, որ մեր հայկական զոհերը երկրորդ համաշխարհային պատերազմում երկրորդ Ադրբեջան ստեղծելու համար էին։