ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 28. Բարձրագույն
ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները
1. Բուհական պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները
և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու
համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների
աշխատանքին:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն
են` ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման
ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները
զբաղեցվում են բարձրագույն ուսումնականհաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն
ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական
ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ)
քվեարկությամբ ընտրելու արդյունքով:
10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման
մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն
ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման
ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:
Հոդված 49. Սովորողների
իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
2. Արգելվում է
սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների
կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական
ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 6. Բարձրագույն
ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության
համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև:
Հոդված 11. Բարձրագույն
ուսումնական հաստատության խնդիրները
Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն
են՝
6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների
ոգով դաստիարակումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա
կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների
և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական
հասարակության կառավարման պայմաններում:
Հոդված 16. Հասարակական
կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
համակարգում
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները
և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն
գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային,
մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
Հոդված 17. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները
կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում
և ուսանողական այլ կազմակերպություններում:Ուսանողական խորհուրդների և ուսանողական
գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական
կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական
ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության
արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն
ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:
Հոդված 19. Բարձրագույն
ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող
կազմակերպությունների աշխատողները
6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական
մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝
3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ,
պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն
և ստեղծագործական ունակություններ.