Այդ պարագայից օգտվելով, տեղացի ազերիները սկսել էին հարձակումները Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա:
Նրանք արդեն մտել և հրդեհել էին Վերին Շեն, Մանաշիդ գյուղերը:
Սառցաշենի բնակչությունը թաքնվում է Էրքեջի անտառներում: Իսկ Սառցաշենի ուղղությամբ շարժվում էր ազերի ձիավորների խումբը: Ալան-թալանն ու հրդեհն էին նրանց հետքը:
Գյուղի տղամարդիկ, այդ թվում պապիկներս՝ Ալեքսան և Բեգլար Ղազարյանները, Մնացական Հովհաննիսյանի ղեկավարությամբ պաշտպանություն էին կազմել Վերին Շենի Թումբ կոչվող տեղանքում:
Նրանք կազմակերպել էին խաղաղ բնակիչների տեղափոխումը դեպի Էրքեջի անտառ, իսկ իրենք, ձիավորներով դիրքավորվել էին Թումբ տեղանքի մոտ:
Բեգլար Ղազարյանի զույգ տղաներից մեկը, մոր ձեռքից վարարած գետն էր ընկել և փրկել նրան չէր հաջողվել: Փրկվել էր պապիկս` Ալեքսանդր Ղազարյանը: Այդ փաստը ինձ պատմել էր ղարաչինարցի Շուղան տատիկս։
Սակայն գյուղում մնում է Ավետիս պապը, ով մտածում էր, որ պետք է ներխուժող թուրքերի հետ բանակցի, որպեսզի գյուղը չթալանեն և չայրեն: Քանի որ նա հարգված էր ոչ միայն հայ, այլ նաև շրջակա փոքրաթիվ թուրքական գյուղերի բնակիչների շրջանում:
Ավետիսի ավագ որդին` Մնացականը ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր:
Մնացական Հովհաննիսյան, մաթեմատիկոս, 1949 թ աքսորվել է Ալթայի երկրամաս |
Թուրքերը երբ ներխուժում են գյուղ, տեսնում են գյուղը դատարկ և միայն ծերունի Ավետիսն է կանգնած գյուղամեջում: Թուրքերը զարմանում են նրա այդ քայլից: Նրանք չեն հրդեհում գյուղը, առաջ են քշում գյուղի կովերին և եզներին դեպի Թոդան թուրքական գյուղը: Իսկ Ավետիսին իրենց հետ պատանդ են տանում: Սակայն ճանապարհին նրան սպանում են:
Ինքնազոհությամբ նա փրկում է գյուղը թալանից և հրդեհումից:
Մնացական Հովհաննիսյանը իր կենսագրությունում, հետագայում նշում է, որ հայրը սպանվել է 1920 թվականի մարտ ամսին, Ադրբեջանի 1920 թ ապրիլի 28-ի խորհրդայնացումից առաջ, մուսավաթականների ձեռքից։
Գյուղի եկեղեցին խնամող Զալոն, որը դեռ փոքրիկ աղջնակ էր, վազում է դեպի Էրքեջի անտառը, չար լուրը գյուղացիներին հասցնելու համար: Նա մեզ պատմում էր, թե ինչպես է Քուռակ գետի կամուրջի մոտ սպանված կնոջ դին տեսել, փոքրիկ երեխայի հետ: Փրկված երեխան մոր կուրծքը բռնած կաթ էր ծծում: Մանկության այս ահավոր պատկերը տպավորվել էր 80 ամյա Զալոյի հիշողության մեջ:
Բեգլար պապս ձիերին պահում էր կողքի ապահով ստորոտում, քանի որ զինվորի համար ձի կորցնելը համարժեք էր 'կնոջ կորստին':
Մարտիկները հակահարված են տալիս թուրքերին:
Թեև ամպամած եղանակ էր, սակայն երևում էր, որ թուրքերը քանակապես ավելի շատ են: Մնացած դիրքերում հայ պաշտպանները պարտվել էին: Միայն այս տեղանքն էր դեռ պաշպանվում: Իսկ կապի բացակայության պայմաններում, իրենք չգիտեին, որ միայնակ են մնացել հակառակորդի դեմ:
Մեծ քանակությամբ զոհեր տալով, Մնացականը հրամայում է թողնել դիրքը և քաշվել անտառ: Գնում են դեպի ձիերը և սպանված են գտնում Բեգլար Ղազարյանին, որի կողքին տխուր կանգնած էր նրա հավատարիմ ձին: Բեգլարի մարմինը փաթաթում են գորգի մեջ, դնում ձիու վրա և տանում գյուղ:
Ամենավերջինը դիրքը թողնում է Մնացականը:
Պատմությունը գրի եմ առել Թևոս Հովհաննիսյանի պատմածից 1995 թթ: