Այս օրերին նախաձեռնվել է ուսման տարկետման լրիվ վերացման օրենքի նախագիծը:
Կասկած անգամ չունեմ, որ
օրինագիծը կվավերացվի այս խայտառակ ԱԺ-ի կողմից:
Այսօրվա իշխանավորները և 20 տարի առաջ, և 10 տարի առաջ նմանատիպ նախագիծ բերել էին ասպարեզ, սակայն
հզոր ուսանողական շարժումը թույլ չտվեց այն իրագործել:
Այսօր իրավիճակը այլ է: Դժգոհ քաղաքացիները հիմնականում արտագաղթել են և բողոքի ալիքը թույլ է:
Այս նախագիծը ստիպեց ինձ վերհիշել իմ բանակային տարիները`1997-98 թթ:
Այս պատմության մասնակից իմ զինվորական ընկերներից շատերը ևս արտագաղթեցին 1999-ին, երբ նրանց, սպայական ուսում ստացածներին, զորակոչեցին որպես շարքային զինվոր:
Գիտության թեկնածուներին, մագիստրոսներին հրամաններ էին տալիս 18 ամյա անկիրթ սերժանտները, դրա բոլոր հետևանքներով:
Մենք երկրորդ անգամ Չարբախի հավաքակայանում հայտնվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արմավիրի ուսումնական բրիգադ:
Այստեղ ամեն ինչը էականորեն տարբերվում էր իմ
նախկին` Արտաշատի զորամասից:
Այստեղ հայտնվեցինք երկրորդ գումարտակում:
Վաշտի սերժանտները Երևանի
ֆիզկուլտ ինստիտուտի ձյուդոյի, բոքսի բաժիններից էին:
Կուբրիկ
Բանակում ննջասենյակը անվանում էին կուբրիկ: Այնտեղ երկհարկանի երկաթյա մահճակալներ էին:
Հենց առաջին գիշերը կատարվեց հետևյալը:
Գիշերվա կեսին վառվեց կուբրիկի լույսը:
Կուբրիկ էր մտել վաշտը նայողներից մեկը, և պատահական մեկին` Մարալիկից եկածին քարշ տվեց գետնին և մի քանի սերժանտներով սկսեցին հարվածներ հասցնել այդ անմեղ տղայի մարմնի տարբեր մասերին:
Ծեծելուց հետո, դիմեցին մնացածին, թե տեսեք
"Եթե մեզ չլսեք, բոլորիդ հալը սենց կլինի":
Առավոտյան, մեզ պետք է զինվորական հագուստ տրամադրեին, քանի որ Արտաշատում մենք հանձնել էինք մեր օրեր առաջ ստացած նոր հագուստը, հագել պատահական շորեր` բոմժերի տեսքով:
Արմավիրի զորամասի պահեստից ստացանք մեզ հասանելիք ձմեռային նոր հագուստը: Սերժանտները` անգղների պես եկան, հանեցին որոշ զինվորների հագից իրենց չափով նորերը, փոխարենը տալով իրենց հինը նորակոչիկներին:
Բուժկետ
Զորամասի բուժկետում որպես ատամնաբույժ, վիրաբույժ և բժկի օգնական էին ծառայում իրավաբանական ֆակուլտետը ավարտած, բժշկության հետ բացարձակ կապ չունեցող զինվորներ: Ով ինչ հարցով դիմում էր իրենց, նրանք միևնույն դեղերն էին առաջարկում:
Երկրորդ անգամ բուժկետ դիմողներ ես չգիտեի:
Զուգարան
Բրիգադի զուգարանը առանձնացված շինություն էր, որտեղ գետնի վրա արաբական կոչվող զուգարաններն էին, 10 հատ կողք կողքի, առանց բաժանարար պատերի:
Առավոտյան, ամբողջ բրիգադը մտնում էր այդ զուգարան` 1540 հոգի, վաշտը վաշտի հետևից:
Ինչպես ձեզ նկարագրեմ, թե դա ինչ տեսարան էր: Ոտք դնելու տեղ չկար այնտեղ: Երկարաճիտ կոշիկները խրվում էին մարդկային այդ թափոնների մեջ: Կեղտ, ցեխ, արյուն, շան հոտ:
Զուգարանը մաքրող տղաներից մեկը մեկ շաբաթ անց կախվեց իր զորանոցում, որից հետո այդ գործը ստանձնեցին ոչ հայազգի երկու եղբայրներ:
Բաղնիք
Մենք դեկտեմբերի ութից գտնվում էինք զորամսում, սակայն մինչև հունվարի կեսերը բաղնիքը չէր աշխատում: Երբ ուսումնական բրիգադ ժամանեցին տարբեր զորամասերից զինվորներ, ապա այդ
անբաղնիք վիճակը վերածվեց ոջիլի համաճարակի: Տղաները ցերեկները լրիվ հանում էին իրենց շորերը, փռում էին գետնին և կապիկների պես` ոջիլ ջոկում շորերի մեջ:
Քորում էին մարմինը, մինչև վերքերի առաջանալը:
Մենք, այս վայրենի պայմաններում, պահպանելու համար մեր մարդկային դեմքը, գիշերները սառցե ջրով էինք լվացվում:
Երբ բաղնիքը սարքեցին, վաշտերով մեզ տարան այնտեղ լողանալու: Բաղնիքի փոքրիկ սենյակ էր մտնում միաժամանակ, մոտավորապես 25 հոգի, իսկ 6 ծորակներից աշխատում էր միայն մեկը և մյուսի կեսը: Ժամանակը սահմանափակ էր, և պետք էր հասցնել լողանալ....
Խանութ
Զորամասի ներսում կար փոքրիկ կրպակ-խանութ, որտեղից կարելի էր ծխախոտ, հաց-երշիկ, թխվածքաբլիթ, գուլպաներ, թել, սանր, ատամի մածուկ, և զինվորին այլ անհրաժեշտ պարագաներ գնել:
Խանութի դռան մոտ միշտ կանգնում էին լրտեսները, որոնք զորամաս նայողներին էին պատմում այն զինվորների մասին, որոնք խանութ էին գնում: Նրանցից կարելի էր հետագայում կամ գումար պահանջել կամ պահանջել որևէ բան գնել իրենց համար: Ինչը և արվում էր:
Այն տղաները, որոնք ծխում էին և ծխախոտի կարիք ունեին, սակայն գումար չկար, ստիպված գետնից էին հավաքում, կիսատ ծխած բիչոկները:
Տեսակցություն
Երկու շաբաթը մեկ, բրիգադի հանրակացարաններին կից բացօթյա տարածքում, կես ժամով տեսակցություն էր բարեկամների հետ:
Բազմիցս է եղել, երբ բարեկամները արդեն հավաքված, զորամասի դռան մոտ, հրամանատարը արգելել է տեսակցությունը, պատճառաբանելով ինչ-որ զինվորական արարք կամ պատճառ: Հայաստանի տարբեր մարզերից բրիգադ ժամանած բարեկամները հետ էին վերադառնում իրենց հեռավոր տները, առանց իրենց զինվորին տեսնելու:
Տեսակցության օրերին, բարեկամները զինվորների համար "տուլիկներ" էին բերում` ուտելիք, մաքուր շորեր, գումար:
Տեսակցությունից զորամաս վերադարձող զինվորները դրանք հանձնում էին մուտքի մոտ, չաստ նայողների սենյակ: Միայն թե զինվորներին չհասնի, իրենք ուտեն մեկ ամբողջ շաբաթ, գիշեր-ցերեկ, մինչև գարշահոտությունը տարածվի և ամբողջ ուտելիքը դեն նետեն, մինչև հաջորդ տեսակցություն:
Տղաները պատմում էին, որ կային վաշտեր, որտեղ տղաների շորերն էին անգամ հանում ստուգում, չհայտարարագրված գումար գտնելու համար:
Ինչու եմ այս ամենը պատմում?
Որպեսզի լույս սփռեմ այն "ամեն հայի պարտք" կոչվող բանակի վրա, ց
ույց տամ թե ի վերջո էս մարդիկ ինչու են լեղապատառ իրենց երեխաներին փեշով փող թափում, բանակից ազատելու համար, կամ երկրից փախցնում տանում:
Օրենք փոխելով չի բանակ դառնում: Այլ այս բոլոր հարցերը հատ հատ լուծելով:
Այս անգամ նկարագրեցի կենցաղային կողմը, մյուս անգամ կնկարագրեմ ուսումնական պրոցեսը: