Վերջերս առիթ ունեցա առնչվել ջրմուղի հետ, որն այսօր "Veolia jur" է կոչվում։
Պետք է բնակարանի համար բաժանորդ դառնամ։
Առաջին անգամ չէր և գիտեի գործընթացի քայլերը։ Նախկինում սեփականության վկայականով-անձնագրով դիմում էինք գրում ջրմուղի շրջանային սպասարկման կենտրոններից մեկում, ինքներս ձեռք էինք բերում ջրի հաշվիչը, որը արտադրվում էր Հայաստանում, տեղադրում էինք մեզ հարմար պահին և ժամանակին, ջրմուղի տեսուչը երեք օրվա ընթացքում գալիս ուղղակի կնքում էր մեր տեղադրած հաշվիչը։ Շատ պարզ և հարմար գործընթաց էր։
Այսօր պարզվեց գործընթացը լրիվ այլ է։
Նախ տեղական արտադրության հաշվիչները այլևս կիրառելի չեն, ջրմուղը այսօր իր հաշվիչն է դնում ձեր տանը։ Դրանք ներմուծված հաշվիչներ են, որոնք մեր տեղական՝ 8000 դրամի փոխարեն, ինքնարժեքով ավելի թանկ են՝ 30 եվրո։
Ջրմուղի սպասարկման շրջանային կենտրոնները փակվել են, ամբողջ Երևան քաղաքում մեկ կետ է մնացել սպասարկման։
Եվ ամենավատը բաժանորդի համար՝ որ հաշվիչը տեղադրում են աշխատանքային 30 օրվա ընթացքում, դիմումը գրելուց հետո։
Հաշվիչը չտեղադրած վիճակում դուք մուծում եք ամսական ֆիքսած 5400 դրամ վճար, անկախ սպառած ջրի քանակից։
Դիմումը գրել եմ մարտի 29-ին, անցել է մոտ երկու-երեք ամիս, ամսական մուծում եմ 5400 դրամ, իսկ հաշվիչ բերող չկա։
Զանգել եմ 185, ասում եմ մոռացել եք բերել հաշվիչը, այն կողմից խոստացան, որ հիշեցման թերթիկ կուղարկեն որ բերեն։ Սպասեք 5 աշխատանքային օր հիշեցման թերթիկը որ գործի։
Մի քանի օր անց եկան։ Առաջ մի տեսուչ էր։ Հիմա եկան չորս հոգի։ Մեկ հաշվիչ վերցրած եկել են մեր տուն։
Ասում եմ դե դրեք հաշվիչը։
Պատասխանում են, որ իրենք չունեն գործիքներ և պարտականություն հաշվիչը տեղադրելու, քանի որ իմ մոտ մետալոպլաստի խողովակներ են և այլն։
Ասում եմ, բա ինչու եք այդ դեպքում չորս հոգով եկել, ձեր այդ չորս հոգու աշխատավարձը մեր վճարից է չէ գոյանում։ Ասում է, ամեն մեկս ունենք մեր գործը, դա ձեզ չի վերաբերվում։
Ասեցի, դե եթե չեք կարող տեղադրել ինքերդ, թողեք հաշվիչը իմ մոտ, ես վարպետ գտնեմ, ինքը որևէ օր կտեղադրի, դուք կգաք կկնքեք։
Ասում է, ոչ մենք տեղադրելուց պետք է ներկա լինենք։
Ասում եմ, դե տեղադրեք։ Պատասխանում է չենք կարող։
Վեոլիա ջրում ստեղծել են մի անիմաստ մոնոպոլ իրավիճակ, որից շահում են միմիայն իրենք և ոչ թե բաժանորդը։ Օրավճարը անցնում է, իրենք հաշվիչ տեղադրելու որևէ ձգտում և շարժառիթ չունեն։ Որքան ուշ տեղադրեն այդքան ջրմուղի օգուտն է։
Ասեմ, որ այս ընթացքում մի 3 անգամ գնացել եմ իրենց սպասարկման կենտրոն, 5 անգամ զանգահարել եմ իրենց 185 թեժ գծին, մի 10 անգամ զանգել եմ տեսուչին։
ՈՒ դեռ հաշվիչը չկա։
Ու դուք ասում եք երկրում իրավիճակ է փոխվել։
Այո ջրմուղում փոխվել է, դեպի վատը։
Հ․Գ1․ նյութը հրապարելուց մեկ ժամ անց ջրմուղից զանգ ստացա։ Տեսնենք ինչ կլինի։
Հ․Գ2․ նույն օրը եկան տեղադրեցին հաշվիչը։ Նախորդ անգամ տեղադրումից հրաժարված աշխատակիցը պնդում էր, որ ինքը կարող էր անցյալ անգամ էլ տեղադրեր։
Հ․Գ3․ Երկու օր անց նորից զանգեցին ջրմուղից, ուզում էին նորից գան և տեղադրեն հաշվիչը։
Ասացի, որ արդեն տեղադրել եք։ Զարմացան։ Ես էլ զարմացա։
June 10, 2019
July 15, 2018
Տեխզննման կայանների գործի մասին
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե "Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար":
Այս հարցին չէի անդրադառնա, եթե դեռ 4 տարի առաջ սրա մասին գրած չլինեի:
Ինչ է նշանակում բյուջեից հափշտակել են 2 միլիարդ դրամ? Դրանք բյուջեի փողեր չեն:
Եկեք հասկանանք:
Որպես վարորդ.
- Սկզբից գնում եք թաղապետարան, վերցնում եք զերոյական գույքահարկի տեղեկանք:
- Հետո գնում եք ցանկացած բանկ:
Բացի տեխզննման վճարից, դուք պետք է մուծեք նաև էկոլոգիայի վճար, ինչպես նաև բանկի միջնորդավճար:
Բանկի աշխատողը տալիս է ձեզ տեխզննման կտրոն, որով դուք պետք է գնաք և անցնեք տեխզննում:
Կտրոնը բաղկացած է երկու մասից` մեկը տեխզննման կայանում մեքենայի զնվելուց հետո մնում է այնտեղ, իսկ մյուսը` կնքվելուց հետո, կպցնում եք մեքենայի դիմապակուն:
Տեխզննման կայանը, կտրոնի իր մասով, բանկում ձեր մուծած գումարը հետ է ստանում` գանձապետական տրանզիտ հաշվից, որպես ծառայության վճար: Տեխզննման գումարը, որ մուծում ենք բանկում, գանձապետարանի հաշիվ է գնում և չի համարվում բյուջեի փող, դա հարկ չէ, վարկ չէ, տուգանք չէ, դա գումար է, որ ժամանակավոր գտնվում է գանձապետարանի հաշվին, որպեսզի փոխանցվի տեխզննման կայաններին, ըստ վերադարձված կտրոնների:
Հիմա, ինչ է տեղի ունեցել իրականում, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ և տրանսպորտի նախարարության աջակցությամբ?
Մարդիկ, բանկում կատարել են տեխզննման մուծումը, մուծել են բանկի միջնորդավճարը, էկոլոգիայի վճարը, ստացել են երկու մասից բաղկացած տեխզննման կտրոն:
Որից հետո եղել են հետևյալ տարբերակները`
1. Վարորդները կտրոնի կեսը դեն են նետել, իսկ մյուս` չկնքված մասը կպցրել են դիմապակուն:
Տեխզննման կայանները, չունենալով կտրոնի մյուս մասը, չեն ստացել դրա դիմաց որևէ գումար, և դա մնացել է գանձապետական հաշվին, որը և ոստիկանությունը սխալմամբ համարում է "բյուջեի փող":
Իրականում այդ փողը չպետք է բյուջեյում մնար, այլ պետք է վերադարձվեր մարդկանց, քանի որ գործարքը կիսատ է եղել:
Տիգրան Սարգսյանը` իր որոշումով ուղղակի լավություն է արել բանկերին և բյուջեին:
2. Մարդիկ վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան և չեն ցանկացել անցնել զննում:
Քանի որ Հայաստանում մեքենաների մեծ մասը տեխզննում անցնելու ենթակա չէ, շատ հին են, դրանց վարորդները` կտրոնի մի մասը տվել են տեխզննման կայաններին և աղաչել են, որ իրենց հին մեքենան չզննվի, այլ ուղղակի կնքվի կտրոնը:
3. Մարդիկ, վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան, զննել են իրենց մեքենան և ստացել կնքված կտրոնը:
Ես ինքս պատկանում եմ այս վերջին խմբին, և միշտ տեխզննումը անցել եմ Ավտոռեմ տեխզննման կայանում, որպեսզի մեքենաս զնվի:
Այսպիսով` սրանք բյուջեի փողեր չեն, այլ մեր, վարորդների վճարներն են, որ գրպանել են բանկերը և պետությունը:
Մարդկանց` ծառայություն չստանալը սկսվել է ոչ թե տեխզննման կայաններում, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումից հետո, բանկերում, թաղապետարաններում, ուր մարդկանց ուղղորդում էին մուծումներ անելու, առանց ծառայություն ստանալու։
Այս համակարգը ստեղծել է պետությունը:
Եթե տեխզննման գործընթացը չլինի, ապա հավատացեք, որ մեքենայի գույքահարկ ոչ մեկը չի մուծի: Տեխզննման գործընթացը խթանում է դրան: Ինչպես նաև էկոլոգիայի վճար չեն մուծի: Բանկերը ևս կզրկվեն միջնորդավճարներից:
Իրականում տեխզննում պետք է, բայց արդյոք վարորդները կանցնեն այն հնամաշ մեքենաներով?
Ու այս պարագայում ոստիկանությունը կատարում է ընդամենը պոպուլիստական հայտարարություն, թե բյուջեի փողեր են գրպանվել, և չի բացատրում այս ամբողջ իրողությունը:
Իսկ այս ամենի սկզբնաղբյուրը պետք է հաշվի առնել:
Պետք է պատասխանատվության կանչել այս տեխզննման պրոցեսի կնքահորը` Տիգրան Սարգսյանին և տրանսպորտի նախկին նախարարներին:

Թե չէ ընկել եք մանր կայանների հետևից:
January 27, 2018
ՃՈ: Տարիներն անցնում են, իսկ սրանք չեն փոխվում
Բոլորը գիտեն, որ Դավթաշենի կամրջի վրա, երկու արագաչափեր կան:
Սակայն այսօր պարզեցի, որ արագաչափերից բացի նաև ոստիկաններ կան, որոնք ևս արագաչափի դեր են ստանձնել:
Կանգնեցրեցին ինձ, կամուրջը հենց վերջանալու վրա:
ՃՈ - բարև ձեզ, էս ինչ կոչումով էսինչյան:
Ես, չիջնելով մեքենայից - ուրախ եմ, բարև ձեզ: Ինչումն է խնդիրը
ՃՈ- Դուք գերազանցել եք կամրջի վրա արագությունը, նկարահանումը մեր մեքենայի
մեջ կա, կարող եք գալ տեսնել:
Ես - Իսկ ինչումն է խնդիրը? Եթե գերազանցել եմ, կամրջի վրա կան տեղադրված երկու արագաչափեր, նրանք կֆիքսեն գերազանցումս և ես կծանուցվեմ այդ մասին:
ՃՈ - Ոչ, մոտեցեք տեսեք մեր մեքենայում կա տեսագրությունը, որ դուք գերազանցել եք և վարել 75 կմ/ժ արագությունով, թույլատրելի արագությունը գերազանցել եք 5 կմ/ժ-ով:
Ես - Հա, բայց ես կտուգանվեմ չէ, տեսախցիկի նկարածով, հո նույն խախտման համար երկու անգամ չեմ տուգանվելու?
ՃՈ - Եկեք տեսեք նկարահանածը, տեսախցիկը կարող է չֆիքսել, դուք շատ կարճ ճանապարհահատվածի վրա եք գերազանցել արագությունը, հետո նորից իջեցրել եք:
Ես, դուրս գալով իմ մեքենայից - Իսկ դուք որտեղ էիք, որ նկատել եք գերազանցումս?
ՃՈ - Մենք հանդիպակաց ճամփեզրով էինք ընթանում, ձեզ նկարեցինք, կամրջի վրա շրջադարձ կատարելով ձեզ կանգնեցրեցինք:
Ես - Լավ, իսկ ինչով եք նկարել իմ գերազանցումը?
ՃՈ - Մեր մեքենայում տեղադրված արագաչափով:
Ես - Շատ լավ, բայց ես ինչու պետք է հավատամ ձեր արագաչափի հավաստիությանը, ինչ-որ հայաստանյան գերատեսչության փորձաքննություն այն անցել է? ՈՒնեք հավաստագիր նրա մասին?
ՃՈ - Հա իհարկե, մենք հո հենց այնպես սարք չէինք տեղադրի մեր մեքենայում: Ահա չափման թղթերը:
Նա տալիս է ինձ պատճենահանած երկու էջեր, որտեղ ռուսերեն ինչ-որ տեքստեր են:
Ես - Ինչ է գրած այս թղթում, ես ռուսերեն չեմ հասկանում, ինչու ռուսերեն? Հայաստանյան որևէ կառույց այս սարքը փորձաքննության ենթարկել է?
ՃՈ - իհարկե, սրա թարգմանած հակերենն էլ ունենք, ահա, կարդացեք:
Մեկնում է մեկ էջի վրա տպված կես էջ հայերեն տեքստ, որն արդեն կասկածելի էր, քանի որ ռուսերենը խիտ երկու տպած էջեր էին, հայերենը չէր կարող թարգմանվեր և դառնար կես էջ: Բայց սա լրիվ այլ թուղթ էր:
Ես - Սա ինչ-որ մեքենայի` տուգանային հրապարակ քարշակելու ակտ է, այլ ոչ թե արագաչափի փորձաքննության հայերեն տարբերակը: Հայերեն չունեք?
ՃՈ- Ինչ ա, ռուսերենը հիմք չի քո համար?
Ես - Ոչ, ռուսերենը բացարձակ ինձ համար կարևորություն չունի Հայաստանում, և որևէ հիմք չի կարող լինել:
ՃՈ - Լսեք, դուք խախտում եք արել, ու գերազանցել 5կմ/ժ-ով:
Ես - Հա, բայց արագաչափ կա ու ես տուգանվելու եմ, եթե խախտել եմ, ինչու եք դուք ձեր ժամանակը կորցնում ու նորից արագաչափի գործ անում? Հիմա ինչ եք ուզում?
Եթե խախտել եմ, ուղարկեք խախտումը, հիմա ինչու եք այսքան ժամանակ վատնում?
ՃՈ - Տվեք ձեր փաստաթղթերը?
Ես- Իսկ կոնկրետ ինչ փաստաթղթեր? Ես տարբեր փաստաթղթեր ունեմ?
ՃՈ, խառնված - Մեքենայի տեխ անձնագիրը և վարորդական իրավունքը:
Ես - Խնդրեմ: Ահա նրանք:
ՃՈ - Մենք կարող ենք նախազգուշացնել ձեզ և բաց թողնել, ձեր ժամանակը այսքան չվատնենք: Բայց ախր դուք անգամ չեք էլ ուզում նայել մեր կամերայով նկարածը:
Ես - Ոչ, եթե խախտում կա, ուղարկեք իմ հասցեյով: Իսկ Ձեր կամերային ես չեմ վստահում, քանի որ դուք ինձ որևէ հավաստիացնող փաստաթուղթ ցույց չտվեցիք: Ես ինչ է վթարային իրավիճակ եմ ստեղծել?
ՃՈ- Ոչ: Եթե վթարային իրավիճակ լիներ, մենք այլ խոսակցություն կունենայինք: Լավ, էս ինչը ձեր հասցեն է? Մենք խախտումը կուղարկենք ձեզ այդ հասցեյով, դուք ձեր հետագա քայլերը կանեք:
Ես - Շնորհակալություն, ուղարկեք: Հաջողություն:

December 16, 2017
Թումոյում: Տպավորություններս
Երեկ երեկոյան հրավիրվել էի Թումո:
Պետք է մասնակցեի ծրագրավորման դասին:
Սկզբից մտածում էի մի 15-20 րոպե կմնամ, կլսեմ, կգնամ:
Բայց այն ինչ կատարվում էր այնտեղ, կլանեց ինձ, ստիպեց ինձ երեք ժամ մնալ և փորձել հասկանալ:
Այստեղ տեսածը նախկինում հանդիպած ոչ մի բանին նման չէր, և եղած կաղապարներում անբացատրելի:
Դասը պետք է սկսվեր 19.30 և այն պետք է վարեր Վարդանը: Երեխաները ճիշտ ժամին լսարանում նստած էին: Ընդամենը մեկ-երկու ուշացող: Այն էլ երեկոյան խցանված և արդեն այդ ժամին մութ Երևանի պատճառով:
Հենց սկզբից` ինձ զարմացրեց լսարանում երկու-երեք կամավորների առկայությունը, ովքեր նույնպես աշակերտներ էին` քիչ ավելի տարիքով և նրանք եկել էին` դասի ընթացքում օգնելու մյուսներին, պատասխանելու նրանց մոտ ծագող հարցերին:
Դասասենյակի կառուցվածքը մանրամասն մտածված էր և տարբերվում էր տարածված П աձև` թելադրող-իշխող կառուցվածքից:
Ուրեմն հերթով`
Հիացած եմ և ուրախ:
Երանի ձեզ, սովորողներին:

- երեխաների նախնական ընտրություն չի կատարվում: Նրանք հերթագրվում են և գալիս դասերի: Երկու տարվա ընթացքում անցնում են մոտ վեց առաջկա, շաբաթը երկու անգամ: Կամավոր են գալիս: Նրանք ոչ մի դիպլոմ չեն ստանում: Երբ ցանկանան նրանք ազատ են դադարեցնել հաճախումը:
- Գնահատականներ չկան: Ամեն մեկը, իր լոգինով, տեսնում է իր առաջադրանքները և կատարում դրանք: Դասընթացավարը ստուգում է` ճիշտ է թե սխալ: Վերջ:
- Դասը տևում է 120 րոպե, որը նույնպես ոչ ստանդարտ է: Ոչ թե երկու 40 րոպե, ինչպես բուհերում, կամ դպրոցներում, այլ առանց ընդմիջման 120 րոպե:
- Երեխաները սովորում են ծրագրավորումը ծրագիր գրելով: Երեխաները խնդիրը տեսնում են, լուծում դժվար ձևով, հետո անցնում նոր նյութը և լուծում նույն խնդիրը նոր հեշտ ձևով, կիրառելով քիչ առաջ անցածը: Դեբագ են անում կոդը, քայլ առ քայլ հետևում կատարմանը, հայտնաբերում սխալները:
Հա, կասեք ինչ կա, որ? Բայց հիշեք, երեխաներ են` 10-12 տարեկան: Տարբեր, ոչ տեխնիկական ընտանիքներից, ծանոթ-բարեկամ ծրագրավորող չունեցող:
Նստած JavaScript-ով, Visual Studio Code-ով աշխատում են: Ֆայլերը հիշում անձնական Google Drive-ում, որի մասին` շատ հիմնարկներում անգամ տեղյակ էլ չեն առ այսօր: - Երեխաները տալիս են հարցեր, չեն ամաչում, չեն վախենում: Շատ հարցեր: Կամայական պահի: Ու բոլոր հարցերին տրվում է պատասխան: Գրագետ, հարգալից, լիարժեք պատասխան:
Կային երեխաներ, որոնք չեք պատկերացնի, թե ինչպիսի ճկուն միտք ունեին և ինչպես էին տրամաբանում: Ինչպիսի եզրակացություններ էին անում: Գանձեր, ուղղակի հրաշքներ: - Դասի վերջում ինքնուրույն ուսուցման նյութ տրվեց երեխաներին, որ իրենք կարդան, հասկանան, լուծեն առաջադրանքները: Իրենք դա լսարանում չեն անցնելու: Այսինքն երեխաները սովորում են սովորել: Այն ինչը չի արվում առ այսօր շատ բուհերում կամ դպրոցներում:
120 րոպե դասի ընթացքում, ոչ մի երեխա չբացեց իր հեռախոսը, չշեղվեց այլ հարցերով, չխանգարեց կողքինին:Թումոյում
Ես մասնակից եղա միայն մեկ դասի: Իսկ այդպիսի դասի տեսակներ 16 են: Ամեն օր դրանց քանակը ավելանում է: Հաճախող երեխաների թիվը նույնպես: Մեկ հարկ է ավելանալու Թումո կենտրոնում: Մասնաճյուղեր են բացվել նաև մարզերում:
Հիացած եմ և ուրախ:
Երանի ձեզ, սովորողներին:
November 8, 2017
Չաստ նայողները: Ովքեր են նրանք
Այսօր Հայաստանի ազգային ժողովում մի թիվ հնչեց: Հայաստանում հետախուզվող անձանց 86 տոկոսը բանակից խուսափողներն են:
Իրենք առանձին են քնում և սնվում: Համարյա բոլոր գումարտակներում, վաշտերում ինչ-որ կապտյոռկաներ կան, որտեղ նրանք ապրում են իրենց առանձին կենցաղով և կյանքով:
Ինչու են մարդիկ խուսաբում բանակից?
Որովհետև այն ոչնչով չի տարբերվում բանտից:
Մարդը իրականում բանտարկվում է երկու, իսկ այսօր արդեն երեք տարով:
Բանակում առաջին հենց օրվանից հանդիպում ես չաստ նայողների, լավ տղերքի հետ:
Երբ 1998-ին` հավաքակայանից մի լղար, փոքր մոքր, կարճահասակ, 18 տարեկան քյավառցի տղա էին բերել զորամաս` բոլոր հին ծառայողները հավաքվել ու քիչ էր մնում գլխի վրա դնեին և քայլեին:
Հարցրեցի ով է, հայտնի ինչ-որ մեկն է? Ասացին, որ չէ, "քսիֆա" ուղարկվել հետը, որ ինքը լավ տղա է:
Ես ոչ մի բան չհասկացա, քաղաքացիական անցյալս չէր համընկնում այդ իրականության հետ:
Հետո քիչ քիչ ընթացքում հասկացա, թե ովքեր են նրանք` չաստ նայողները:
Ուրեմն: Իմ դիտարկումներով:
Ուրեմն: Իմ դիտարկումներով:
Իրենք առանձին են քնում և սնվում: Համարյա բոլոր գումարտակներում, վաշտերում ինչ-որ կապտյոռկաներ կան, որտեղ նրանք ապրում են իրենց առանձին կենցաղով և կյանքով:
Զինվորներին բերված ծանրոցները հանգրվանում են նրանց կապտյոռկաներում, ոչ թե զինվորների մոտ:
Նրանք չեն մասնակցում զորքի որևէ պարտականության կամ նարյադներին: Չեն ենթարկվում կարգապահական օրենքներին, ուստավներին:
Ամենածանր պարտականությունը, որ իրենք կրում են դա առավոտյան շարք կանգնելն է, այն էլ գնում են սպաների խնդրանք աղաչանքով:

Թույլ սպաները նրանց հետ շատ սերտ համագործակցում են, նրանց միջոցով են կառավարում զորքին, ստանում ինֆորմացիա, բոլոր ծագող խնդիրները նրանց հետ են քննարկում և լուծում տալիս: Առաջացող խնդիրների դեպքում զինվորները ևս չեն գնում սպայի մոտ, դա գործ տալ է նշանակում:
Հարցերը լուծում են նայողները:
Հարցերը լուծում են նայողները:
Նրանք են գիշերները սամավոլկա ուղարկում զինվորներին և ապահովում չբռնվելը, պակասող շարքում մարդ կանգնեցնում, իհարկե դրա դիմաց տուլիկ կամ գումար ստանալով:
Ընդհանրապես կան երկու տիպի զորամասեր` մախի և գաղափարի:
Սա որոշվում է, թե չաստ նայողները ուժով են տիրում զորքին թե գաղափարով:
Չաստ նայողները կարող են փոփոխվել, նրանցից ոմանց կարող են չմարիտ անել և ուղարկել հասարակ զորքի հետ ապրելու:
Չաստ նայողները այլ զորամաս տեղափոխվելուց կարող են կորցնել այդ կարգավիճակը: Դրա ականատեսը եղել եմ:
Ծեծի և բռնարարքների հետևում նույնպես նրանք են կանգնած:
Եվ պարզ չէ, այս չարիքը բանակից ինչպես դուրս կմղվի:

Իսկ այսօր, որպես լուծում, մարդիկ էվակուացնում են իրենց տղա զավակներին: Տանում երկրից դուրս: Ստանում փոքր հասակից ռուսական քաղաքացիություն:
Իսկ հարցերը մնում են չլուծված:
Իսկ հարցերը մնում են չլուծված:
November 6, 2017
Թող բանակը չլինի այսպիսին
Վերջին գրառումս բանակային կյանքից լայն արձագանք ստացավ:
Վազում էինք անընդհատ, բարձրաձայն կրկնվող հաշվարկի տակ`
Շարքի եզրերում, ուր համեմատաբար ազատ էր, բլյախներով սերժանտներն էին հսկում և անխնա հարվածներ հասցնում հետ ընկնողներին կամ հանգստանալ ցանկացողներին:
Հայկը ստամոքսի խոց ուներ, սակայն զորակոչվել էր բանակ:
Մի մասը գրեց, թե 1997-99 թթ.-երից հետո շատ բան է փոխվել:
Մյուս մասը ավելի բացեց թեման, ավելի տխուր փաստերով:

Բանակային ընկերներիցս մի քանիսը հիշեցրեցին ինձ ևս մի քանի ամոթալի դրվագ, որը կներկայացնեմ այստեղ: Կհիշեմ այն ահասարսուռ օրերը, որպեսզի դրանք ի սպառ վերանան բանակից:
...........
Առավոտյան վազքը Արմավիրի բրիգադում մի առանձին արարողություն էր:
Մենք` առավոտյան մթության մեջ վազում էինք 5 կմ դեպի Արմավիր և նույնքան` դեպի հետ:
Վազում էինք անընդհատ, բարձրաձայն կրկնվող հաշվարկի տակ`
մեկ, երկու, երեք, չորս,
մեկ, երկու, երեք, չորս,
մեկ, երկու, երեք, չորս,
մեկ, երկու, երեք, չորս,
մեկ, երկու, երեք, չորս,
..................
դոփյունը գետնին միաժամանակ կատարում էր 1500 հոգի: Տակտով:
Խեղդող փոշի, մութ, սառը ձմեռային օդ և անընդհատ հաշվարկ, աստված չանի մի քայլ հետ ընկնես, կամ հաշվարկից ընկնես: Հետևիդ վազողը դոմինոյի պես քո վրա է գալիս, ու ոտնատակ կլինես` զինվորական սապոգների տակ:
Խեղդող փոշի, մութ, սառը ձմեռային օդ և անընդհատ հաշվարկ, աստված չանի մի քայլ հետ ընկնես, կամ հաշվարկից ընկնես: Հետևիդ վազողը դոմինոյի պես քո վրա է գալիս, ու ոտնատակ կլինես` զինվորական սապոգների տակ:
Շարքի եզրերում, ուր համեմատաբար ազատ էր, բլյախներով սերժանտներն էին հսկում և անխնա հարվածներ հասցնում հետ ընկնողներին կամ հանգստանալ ցանկացողներին:
Այդ պահը նրանց անասնական հրճվանք էր պարգևում, հատկապես կիրովականցի և ալավերդցի սերժանտներին, որոնք ամենաաբիժնիկներն էին զորամասում:
Իմ կաշվե` զինվորական գոտիս |
Հայկը ստամոքսի խոց ուներ, սակայն զորակոչվել էր բանակ:
Նրա դեմքին որ նայեիք, ապա մոխրագույն-դեղնավուն գույնից անմիջապես կհասկանայիք, որ հիվանդությունը լուրջ էր, բայց դե զորակոչելուց հաշվի չէին առել որևէ փաստ:
Այդ առավոտ նրա խոցը բացվել էր և արյունահոսում էր: Վազքի ժամանակ նա վատացավ և սկսեց հետ ընկնել: Մենք տղաներով փորձեցինք նրան հանել` վազող 3000 ոտքերի դղրդյուն արձակող շարքից, սակայն սերժանտները չթողեցին: Նրան բռնել էինք թևերի տակից և զոռով քարշ տալով` վազքի տեմպը պահել:
Ես արդեն չեմ հիշում թե ինչ եղավ հետո, բայց Հայկը վատացել էր վերջնականապես և ուղարկվել հոսպիտալ:
Այս դրվագի տուժած տղան այսօր Արգենտինայում է բնակվում, արտագաղթել է:
Մահ
Մեր գումարտակում մի տղա կար Կապանից: Շատ նիհար և թույլ էր արտաքնապես, անընդհատ զորամասի ներսում էր, միայն հաշվարկների ժամանակ էր շարքի մեջ, մնացյալ ժամանակ կուբրիկից դուրս էլ չէր գալիս, ճաշարանից հացը տղաներն էին բերում իրեն:
Թեև նա էլ էր մեր հետ նոր ժամանել զորամաս, սակայն նրան հասած համազգեստը մաշված էր և քրքրված: Լավ տղերքը նրա նոր ստացածը վերցրել էին, փոխարենը տալով այս հնամաշերը....
Տղաները ասում էին, որ նրա մոտ արյան լեյկոզ է,թե քաղցկեղ:
Սպաները պետք է նրան հոսպիտալ տեղափոխեին, բայց բենզին չկար:
Թե քանի օր բենզին չկար արդեն հետաքրքիր չէ, բայց որ մարդը մահացավ փաստ է:
Սպաների պատվիրակություն գնաց Կապան` թաղման:
Նրանք իրենց հետ տարել էին նոր զինվորական համազգեստ, որը այդ տղային այլևս պետք չէր.............
October 28, 2017
Արմավիրի ուսումնական բրիգադում
Այս օրերին նախաձեռնվել է ուսման տարկետման լրիվ վերացման օրենքի նախագիծը:
Կասկած անգամ չունեմ, որ օրինագիծը կվավերացվի այս խայտառակ ԱԺ-ի կողմից:
Այսօրվա իշխանավորները և 20 տարի առաջ, և 10 տարի առաջ նմանատիպ նախագիծ բերել էին ասպարեզ, սակայն հզոր ուսանողական շարժումը թույլ չտվեց այն իրագործել:
Այսօր իրավիճակը այլ է: Դժգոհ քաղաքացիները հիմնականում արտագաղթել են և բողոքի ալիքը թույլ է:
Այս նախագիծը ստիպեց ինձ վերհիշել իմ բանակային տարիները`1997-98 թթ:
Այս պատմության մասնակից իմ զինվորական ընկերներից շատերը ևս արտագաղթեցին 1999-ին, երբ նրանց, սպայական ուսում ստացածներին, զորակոչեցին որպես շարքային զինվոր:
Գիտության թեկնածուներին, մագիստրոսներին հրամաններ էին տալիս 18 ամյա անկիրթ սերժանտները, դրա բոլոր հետևանքներով:
Մենք երկրորդ անգամ Չարբախի հավաքակայանում հայտնվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արմավիրի ուսումնական բրիգադ:
Այստեղ ամեն ինչը էականորեն տարբերվում էր իմ նախկին` Արտաշատի զորամասից:
Այստեղ հայտնվեցինք երկրորդ գումարտակում:
Վաշտի սերժանտները Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի ձյուդոյի, բոքսի բաժիններից էին:
Կուբրիկ
Բանակում ննջասենյակը անվանում էին կուբրիկ: Այնտեղ երկհարկանի երկաթյա մահճակալներ էին:
Հենց առաջին գիշերը կատարվեց հետևյալը:
Գիշերվա կեսին վառվեց կուբրիկի լույսը:
Կուբրիկ էր մտել վաշտը նայողներից մեկը, և պատահական մեկին` Մարալիկից եկածին քարշ տվեց գետնին և մի քանի սերժանտներով սկսեցին հարվածներ հասցնել այդ անմեղ տղայի մարմնի տարբեր մասերին:
Ծեծելուց հետո, դիմեցին մնացածին, թե տեսեք "Եթե մեզ չլսեք, բոլորիդ հալը սենց կլինի":
Առավոտյան, մեզ պետք է զինվորական հագուստ տրամադրեին, քանի որ Արտաշատում մենք հանձնել էինք մեր օրեր առաջ ստացած նոր հագուստը, հագել պատահական շորեր` բոմժերի տեսքով:
Արմավիրի զորամասի պահեստից ստացանք մեզ հասանելիք ձմեռային նոր հագուստը: Սերժանտները` անգղների պես եկան, հանեցին որոշ զինվորների հագից իրենց չափով նորերը, փոխարենը տալով իրենց հինը նորակոչիկներին:
Բուժկետ
Զորամասի բուժկետում որպես ատամնաբույժ, վիրաբույժ և բժկի օգնական էին ծառայում իրավաբանական ֆակուլտետը ավարտած, բժշկության հետ բացարձակ կապ չունեցող զինվորներ: Ով ինչ հարցով դիմում էր իրենց, նրանք միևնույն դեղերն էին առաջարկում: Երկրորդ անգամ բուժկետ դիմողներ ես չգիտեի:
Զուգարան
Բրիգադի զուգարանը առանձնացված շինություն էր, որտեղ գետնի վրա արաբական կոչվող զուգարաններն էին, 10 հատ կողք կողքի, առանց բաժանարար պատերի:
Առավոտյան, ամբողջ բրիգադը մտնում էր այդ զուգարան` 1540 հոգի, վաշտը վաշտի հետևից: Ինչպես ձեզ նկարագրեմ, թե դա ինչ տեսարան էր: Ոտք դնելու տեղ չկար այնտեղ: Երկարաճիտ կոշիկները խրվում էին մարդկային այդ թափոնների մեջ: Կեղտ, ցեխ, արյուն, շան հոտ:
Զուգարանը մաքրող տղաներից մեկը մեկ շաբաթ անց կախվեց իր զորանոցում, որից հետո այդ գործը ստանձնեցին ոչ հայազգի երկու եղբայրներ:
Բաղնիք
Մենք դեկտեմբերի ութից գտնվում էինք զորամսում, սակայն մինչև հունվարի կեսերը բաղնիքը չէր աշխատում: Երբ ուսումնական բրիգադ ժամանեցին տարբեր զորամասերից զինվորներ, ապա այդ անբաղնիք վիճակը վերածվեց ոջիլի համաճարակի: Տղաները ցերեկները լրիվ հանում էին իրենց շորերը, փռում էին գետնին և կապիկների պես` ոջիլ ջոկում շորերի մեջ:
Քորում էին մարմինը, մինչև վերքերի առաջանալը:
Մենք, այս վայրենի պայմաններում, պահպանելու համար մեր մարդկային դեմքը, գիշերները սառցե ջրով էինք լվացվում:
Երբ բաղնիքը սարքեցին, վաշտերով մեզ տարան այնտեղ լողանալու: Բաղնիքի փոքրիկ սենյակ էր մտնում միաժամանակ, մոտավորապես 25 հոգի, իսկ 6 ծորակներից աշխատում էր միայն մեկը և մյուսի կեսը: Ժամանակը սահմանափակ էր, և պետք էր հասցնել լողանալ....
Խանութ
Զորամասի ներսում կար փոքրիկ կրպակ-խանութ, որտեղից կարելի էր ծխախոտ, հաց-երշիկ, թխվածքաբլիթ, գուլպաներ, թել, սանր, ատամի մածուկ, և զինվորին այլ անհրաժեշտ պարագաներ գնել: Խանութի դռան մոտ միշտ կանգնում էին լրտեսները, որոնք զորամաս նայողներին էին պատմում այն զինվորների մասին, որոնք խանութ էին գնում: Նրանցից կարելի էր հետագայում կամ գումար պահանջել կամ պահանջել որևէ բան գնել իրենց համար: Ինչը և արվում էր:
Այն տղաները, որոնք ծխում էին և ծխախոտի կարիք ունեին, սակայն գումար չկար, ստիպված գետնից էին հավաքում, կիսատ ծխած բիչոկները:
Տեսակցություն
Երկու շաբաթը մեկ, բրիգադի հանրակացարաններին կից բացօթյա տարածքում, կես ժամով տեսակցություն էր բարեկամների հետ: Բազմիցս է եղել, երբ բարեկամները արդեն հավաքված, զորամասի դռան մոտ, հրամանատարը արգելել է տեսակցությունը, պատճառաբանելով ինչ-որ զինվորական արարք կամ պատճառ: Հայաստանի տարբեր մարզերից բրիգադ ժամանած բարեկամները հետ էին վերադառնում իրենց հեռավոր տները, առանց իրենց զինվորին տեսնելու:
Տեսակցության օրերին, բարեկամները զինվորների համար "տուլիկներ" էին բերում` ուտելիք, մաքուր շորեր, գումար: Տեսակցությունից զորամաս վերադարձող զինվորները դրանք հանձնում էին մուտքի մոտ, չաստ նայողների սենյակ: Միայն թե զինվորներին չհասնի, իրենք ուտեն մեկ ամբողջ շաբաթ, գիշեր-ցերեկ, մինչև գարշահոտությունը տարածվի և ամբողջ ուտելիքը դեն նետեն, մինչև հաջորդ տեսակցություն:
Տղաները պատմում էին, որ կային վաշտեր, որտեղ տղաների շորերն էին անգամ հանում ստուգում, չհայտարարագրված գումար գտնելու համար:
Ինչու եմ այս ամենը պատմում?
Որպեսզի լույս սփռեմ այն "ամեն հայի պարտք" կոչվող բանակի վրա, ցույց տամ թե ի վերջո էս մարդիկ ինչու են լեղապատառ իրենց երեխաներին փեշով փող թափում, բանակից ազատելու համար, կամ երկրից փախցնում տանում:
Օրենք փոխելով չի բանակ դառնում: Այլ այս բոլոր հարցերը հատ հատ լուծելով:
Այս անգամ նկարագրեցի կենցաղային կողմը, մյուս անգամ կնկարագրեմ ուսումնական պրոցեսը:

Subscribe to:
Posts (Atom)