Մայիսի 17-ին ժամը 18-ից մինչև 24.00 Երևանի թանգարանները անվճար բաց էին բոլոր այցելուների համար:
Երևանում երեկոյան իրարանցում էր:
Մատենադարանում, Երվանդ Քոչարի, Թումանյանի տուն թանգարանում, ուր այցելեցի` ասեղ գցելու տեղ չկար: Անգամ մուտքի մոտ հերթեր էին:
Երվանդ Քոչարի թանգարանի հերթը |
Թումանյանի թանգարանի այցելուները |
Մատենադարանի մոտ կայանված էին զբոսաշրջիկների մի քանի մեծ ավտոբուսներ:
Ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր այդ ցուցադրություններից:
Այվազովսկու ձեռագիր նամակը: Գրված է հայերեն: Հայկական տառերը հատիկ հատիկ նկարված են: Մեծ նկարիչը փաստորեն ուներ հիանալի ձեռագիր:
Այվազովսկու ձեռագիրը |
Նրանք էին հաստատում հայոց կաթողիկոսների նշանակումը:
Ինչ-որ նմանություն կա այս հաստատման ձևում նաև մեր օրերում: Թեև ձևափոխված և թաքուն:
Ալեքսանդր 2-րդ կայսրի հրամանը հայ կաթողիկոսի մասին |
Նապոլեոնի հրաժարականը, որ գրել է Ֆոնտենբլոյում 1814 թվականին:
Նապոլեոնի կնիքը |
Կազմը պետք է ուղղակի տեսնել:
Թամար Թումանյանը - բանաստեղծի կրտսեր դուստրը, որի հագուստի տակ թաքցրած Օլգա Թումանյանը բանտից դուրս է բերել "Մի կաթիլ մեղրը" ձեռագիրը:
Պետերբուրգի կալանատունը, որտեղ երեք ամիս պահվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանին երկու անգամ ձեռբակալել են:
Թումանյանին տրված տեղեկանքը, որ նա մեղադրված էր դաշնակների գործով և արդարացված է:
Թումանյանի դագաղը Մոսկվայում հայ մշակույթի տանը:
Մարդիկ ընտանիքներով, ընկերներով երեկ այցելում էին թանգարաններ:
Հերթեր էին:
Այս համաեվրոպական նախաձեռնությունը սպասված է մեր հանրության կողմից:
Ես երեկ թանգարաններում տեսա ծանոթ շատ բժիշկների, դերասանների, գիտնականների, ուսանողների, ուսուցիչների և ուղղակի ընտանիքների:
Եվ գնահատելի է, որ հոսքը պարտադրված չէր, այլ կամավոր: