June 25, 2013

Մինչև 2017-18 թթ. ընտրություններ դեռ շատ բաներ են լինելու

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 25 Հունիսի 2013, 09:32

Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը
Արթուրհանրությունը բուռն արձագանքեց վարչապետի ևարքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային սկանդալինՎերահսկիչպալատի հաշվետվությանըսակայն կարծես չիբարձրացվում նրա հրաժարականի պահանջըՀնարավո՞ր է՝այս բացահայտումները հանգեցնեն նրա հրաժարականին:
Անցյալ տարի՝ Վերահսկիչ պալատի նախագահի ելույթից հետո, փորձել եմ գումարել նրանց բոլոր բացահայտված խախտումների գումարը: Ստացվել է մի թիվ, որն ուղղակի հավասար էր Վերահսկիչ պալատի ծախսերի գումարին: Այսինքն՝ նրանք ընդամենը  փորձում են ցույց տալ, որ բյուջեից սնվող վնասաբեր կառույց չեն: Այս տարի արդեն չեմ էլ կարդացել այդ պալատի հաշվետվությունը, քանի որ նոր բան չեմ սպասել այդ հաշվետվությունից:
Ինչ վերաբերում է վարչապետին: Իսկ ո՞վ պետք է պահանջի այդ հրաժարականը. ՀՀԿ-ն, որը դեռ չի կարողանում կողմնորոշվել Ռուսաստան-Արևմուտք հարցի շո՞ւրջ, ընդդիմությո՞ւնը, որն ուղղակի չկա, կուսակցություննե՞րը, որոնք լիովին վարկաբեկվել են իշխանությունների հետ իրենց խաղերով:
Վարչապետն այս կրիմինալ իշխանությունների խնդիրը լիովին լուծում է: Նրա օրոք բյուջեն կրկնապատկվել է և դեռ ավելին, և համապատասխանաբար ավելացել են օլիգարխիայի գրպանների ատկատները: Վարչապետը հարմար ֆիգուր է այսօր այս կոնֆիգուրացիայում: Մի կողմից, թվում է, թե նա եվրոպամետ է, քանի որ մի պահ սովորել է Արևմուտքում, թվում է, թե ռուսամետ է, քանի որ ավարտել է ռուսական դպրոց և սովորել Ռուսաստանում: Նա բացահայտ դեմ է արտահայտվում Մաքսային միությանը, ռուսական «Հայրենակիցներ» ծրագրին, մյուս կողմից, ԱՊՀ ղեկավարների հանդիպմանն արդեն չի մերժում Մաքսային միության գաղափարը: Հարցը նրանում է, որ իշխանությունների և մասնավորապես վարչապետի քայլերը իմպուլսիվ են և թելադրված պահի լրջությամբ: Մի թեթև լուր եկավ, որ Մոսկվան դատարան է հանձնել Նաիրիտի հետ կապված թղթերը, մյուս կողմից Արևմուտքը Կիպրոսում բացում է նրա օֆշորի գործարքը: Մեր իշխանությունը պատանդ է աշխարհի հզորների ձեռքին:
Արդյո՞ք այս ամենը 2017-2018 թթընտրություններիննախապատրաստվելու քայլեր են և իշխանության մեջ լուրջվերադասավորումների հնարավորություն:
Մինչև 2017-18 թթ. ընտրություններ, կարծում եմ, դեռ շատ բաներ են լինելու: Նրանք հիմա հաստատ դրան չեն պատրաստվում:
Արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն կլինի՞թեկարծում եք՝ մինչև 2018 շատ իրադարձությունների թվումկլինի նաև իշխանափոխություն:
Արտաքին քաղաքական փոփոխությունը, որը բացահայտ հայտարարված է,  Եվրասիական միության ստեղծման ժամկետն է` 2015 թվականի հունվարի սկիզբ: Մյուս ժամկետը նոյեմբերին Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի նախանշված ստորագրումն է: Մեր «կոմպլեմենտար» քաղաքականությունն ուղղակի քամում է երկիրը: Այս քաղաքականությունը մեզ դարձրել է գործիք բոլոր կողմերի ձեռքում, և այսօր մեզ ոչ մի գործընկեր ուղղակի չի հավատում: Բոլորը կասկածում են, քանի որ խաղի մեջ ենք հակադիր ուժերի հետ` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իրան, Թուրքիա:
Վարչապետի փոփոխությունը եթե լինի, կարվի արդեն կողմնորոշման համատեքստում: Վերջին հինգ տարում արտագաղթել է 200.000-ից ավելի մարդ: Սա ահագնացող գործընթաց է, որն արդեն անիմաստ է դարձնում ամեն բան: Ո՞ւմ համար է երկիրը, եթե այնտեղ քաղաքացի չի ապրելու, ո՞ւմ համար են հենց այն ազատագրված տարածքները, որոնք մենք չենք բնակեցնում: Բայց ինչպես ասում են`սուրբ տեղը դատարկ չի լինում: Եթե մենք չլրացնենք այդ տեղը, այլ լրացնողներ միշտ էլ կգտնվեն: Եթե հայ գյուղացին չի կարող ոչխար պահել Սյունիքում, դա կանի պարսիկ գյուղացին: Եթե հայը չապրի Արցախի ազատագրված տարածքում, դա կանի ադրբեջանցին: Արտագաղթողը թուլացնում է պայքարը, սակայն մնացողների վրա պատասխանատվության բեռն էլ է ավելանում:
Իշխանությունն ապիկար էկուսակցությունները՝վարկաբեկվածի՞նչ պետք է անեն մտածող քաղաքացիները,բացի արտագաղթի դիմելուց:
Քաղաքացիական հատվածն այսօր այն հույսն է, որը պետք է շունչ տա, վերակենդանացնի մեր երկիրը: Այնտեղ են չվարկաբեկված, կիրթ, անձնազոհ, լայն աշխարհահայացքով երիտասարդներ, որոնք պայքարում են ամեն խնդրի համար: Իսկ իրադարձություններն այնքան շատ են տեղի ունենում, որ արդեն չենք էլ հասցնում արձագանքել, քանի որ սրընթաց են զարգանում: Իմ կարծիքով՝ պետք է ձևավորվի  Շարժում, նոր շարժում, պետք է քննարկվի մեր երկրի ճակատագիրը, այլևս սպասել չի կարելի: Վիճակը բոլորի համար պարզ է: Մինչև 2018 թ. անհնար է այսպես շարունակվի: ԱՄՆ դեսպանը վերջերս արդեն ուղիղ տեքստով է կառավարությանը ասում` «Մի կանգնեք մեր ճանապարհին ՏՏ ոլորտում: Մի խանգարեք զարգացմանը»:
Մյուս կողմիցհաճախ է շահարկվում այն տեսակետըոր այսքաղաքացիական հատվածն էլ ուղղորդված է դառնում այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի կողմից:
Այո, կա այդպիսի միտում: Մահացող կուսակցությունները փորձում են գալ և սեփականացնել փոքրիկ հաղթանակները, քաղաքացիական ակտիվիստներին ներգրավել իրենց կուսակցակաշինությանը, այլ կերպ ասած՝ կուսակցականացնել նրանց և ենթարկել իրենց խաղի կանոններին: Իսկ քաղաքացիական հանրության համար դեպքերն են կարևոր, հարցին լուծում տալը, այլ ոչ թե ՈՎ կամ Ում համար: Ընտրություններին էլ շատ ակտիվիստներ պայքարեցին տեղամասերում, բայց ապարդյուն: Կուսակցությունների համար քաղաքացիական հանրությունը միայն ռեսուրս է, որը կարելի է անվճար օգտագործել իրենց շահերի համար: Ո՞ւմ են հաճելի ինչ-որ չկառավարվող, չենթարկվող, մտածող, ընդհանուր տրամաբանությունից դուրս խմբեր… Դրա համար փորձում են անվանարկել, պիտակավորել, վախեցնել: Քաղաքացիական հանրության հարթակն այսօր ֆեյսբուքն է, որը չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե եթե չլիներ ֆեյսբուքը, դեպքերի զարգացումը այլ՝ ավելի ռադիկալ ընթացք ստանար:
Ինչո՞ւ քաղաքացիական հանրությունը չի միավորվումայլառանձին սելեկտիվ պայքարներ է իրականացնումփոքրհաղթանակներ գրանցումամբիցանե՞րն են խանգարում:
Կոչը չի հնչեցվել: Մի քանի ամիս առաջ մարդիկ միավորվել էին: Հիշենք «Բարև» կոչվող հեղափոխությունը: Անգամ ապրիլի 9-ին 4-րդ հանրապետության ուխտ հռչակվեց: Մարդիկ երդվեցին: Ես էլ էի այդ շարժման ոգեշնչվածներից: Ավա՜ղ… Մարդիկ միշտ պատրաստ են ոտքի կանգնելու: Հիշեք՝ այդ օրերին շատ խմբերի ներկայացուցիչներ եկան, հարթակից խոսեցին, մասնակցեցին ակցիաներին, երթերին, միտինգներին: Մարդիկ, քաղաքացիական ակտիվիստները միավորման խնդիր չունեին: Ազատության հրապարակում տեսնում էինք համարյա բոլոր կուսակցությունների, խմբերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Նախախորհրդարանի անդամներին, քաղաքացիական ներկայացուցիչներին ևս:  Սակայն արդեն մի քանի օրից այդ շարժումը կուսակցականացվեց, նրա ղեկավարությունը չդարձավ ժողովրդական, եթե այն կար իհարկե: Քաղաքացիական ակտվիստներին հրապարակում փորձեցին սադրիչներ անվանել, արդեն ապրիլի 10-ի նախօրեին ոստիկանության բաժինները լցված երիտասարդների մասին Ժառանգության ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք իրենց հետ կապ չունեն: Ցավալի էր նաև նրանց պահվածքը ավագանու ընտրությունից առաջ և հետո: Ինչևէ: Սա լավ դաս էր, որ հաջորդ անգամ թույլ չտրվի սեփականացնել շարժումը, թաքուն որոշումներ կայացնել: Այս փուլը շատ պետք էր մեզ: Այն ավելի է մոտեցնում մեզ հաղթանակին: Ի վերջո, ովքե՞ր են քաղաքացիական ակտիվիստները կամ հանրությունը… Ժողովուրդն է:
Կգա մի պահ, երբ այդ կոչի հնչյունի տակ այս բոլոր շարժումները և հոսքերը կդառնան մի մեծ, ահռելի ալիք:

Հղումը` այստեղ:

June 13, 2013

Ուր եք? Իմ հարազատ շահումյանցիներ

1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու? Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը իր ` Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ով է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին?

Վերջերս գտել եմ մի ահասառսուռ վիդեո, ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ինչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց? Ինչու շատ ջոկատներ լքեցին Շահումյանը, անպաշտպան թողնելով դիրքերը? Ով ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագրման պատրվակով? Խաղաց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը?

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը Ազատամարտ թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է:"

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

Հայաստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները
Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

Շահումյանցի տատիկը
11 ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում


Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ
Սերո Խանզադյանը Ներքին Շենում


Շահումյանի գյուղերը

May 11, 2013

Մարդ չկար Արաբկիրի զինկոմիսարիատում

Ուրեմն մայիսի 4-ին զանգահարել էին ձեռքիս հեռախոսին և անհայտ անձը ներկայացավ որպես Արաբկիրի զինկոմիսարիատից, ասաց որ երկուշաբթի օրը մայիսի 6-ին ժ 9.30 գնամ զինկոմիսարիատ:
Ասացի, որ ընտրություններին եմ մասնակցելու, որպես վստահված անձ և մյուս առավոտյան շատ դժվար կլինի գնալը, քանի որ 24 ժամ անքուն և սոված հսկում ենք ավագանու ընտրությունները:
Նրան խնդրեցի պատշաճ կերպով ծանուցում ուղարկել, ինչպես որ կարգն է, երբ կստորագրեմ, կտեսնեմ հիմքերը իհարկե կներկայանամ: Քանի որ հեռախոսով ով ասես կարող է զանգել և ես պարտավոր չեմ ամեն զանգին հավատալ:

Ուրեմն մայիսի 8-ին ժամը 18.00-ին տուն է գալիս քաղաքացիական հագուստով մեկը և դուռը ծեծելով դրսից ահաբեկում կնոջս և երեխաներին` "Եթե չբացեք Ձեզ դատ է հասնում":
Կինս բացում է դուռը, պարզվում է որ բերել են ծանուցագիր զինկոմիսարիատից:
Նա զանգեց ինձ, ասացի որ անպայման ստորագրի ծանուցագիրը:
Ճիշտ է օրը պարզ չի գրված` 11,21,22,28??? Բայց բովանդակությունից հասկացա, որ 11-ին պետք է գնալ:
Գրված էր ՃԻՇՏ ԺԱՄԸ 9.30:
Այսօր ես ժամը 9.10-ից Արաբկիրի զինկոմիսարիատում էի:
Ոչ ոք չկար: Միայն պահակակետի ծառայողներն էին: Երբ կգան պարզ չէր:

Աչքի զառնեց Խաչատուրովի հակասահմանադրական գրությունը, թե չի կարելի զինկոմիսարիատ մտնել բջջային հեռախոսներով: Ինչու? Ինչ եք թաքցնում? Սա հո զորամիավորում չէ, այլ բոլորս գիտենք ինչեր են կատարվում զինակոչիկների հետ:
Պետք է թույլ տալ և հանել այս հրամանը:



Շատ զայրացա, որ հայ սպային զինկոմիսարիատի աշխատակիցները այդպես են վերաբերվում:
9.32-ին ասացի, որ գրանցեն մատյանում, որ ներկայացել եմ ճիշտ ժամին և ես պարտավոր չեմ սպասել եթե կոմիսարիատը ամայի է:
9.35 ես գնացի, քանի որ ՃԻՇՏ 9.30 ինձ սպասող չկար այդտեղ:



Սպասել անկազմակերպ աշխատողներին ես պարտավոր չեմ:

Կարծում եմ, որ նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի աշխատողների վերաբերմունքին քաղաքացիներին: Եվ իհարկե պարտաճանաչությանը:
Ինչ է նշանակում գրել ծանուցագրում` "ներկայանալ Ճիշտ ժամին", վախեցնել քրեական օրենսգրքի հոդվածով ծանուցագրի տակը, ու իրենք չգան այդ ժամին???

Երբ եք սովորելու հարգել ՀՀ քաղաքացուն?

Պատժել է պետք հենց այդպիսի անբարեխիղճ աշխատողներին:

May 6, 2013

Վստահված անձիս մեկ օրը տեղամասում

4/23 տեղամասում գտնվելով որպես վստահված անձ, օրվա ընթացքում փորձեցի նկարահանել նաև տեսածն ու կատարվածը, ինչը ներկայացնում եմ այստեղ:


Հանձնաժողովի անդամները հանում են կնիքը

4/23 Քվեատուփը
Հանձնաժողովի անդամները 8.00-ին սպասում են ընտրողներին

Կնիքի նմուշ է դրվում, որպեսզի պատից կախվի

Ահա տեղամասի կնիքի նմուշը

Եվրոպական դիտորդները իրենց ստանդարտ հարցերով
Սա էլ է եվրոպական դիտորդ, աստված գիտի ինչ է ստուգում
Աշխատանքային եռուզեռ

ԲՀԿ-ի վստահված անձը փորձում է գրառել այս տարվա հաշվառված, նոր գրանցված մարդկանց տվյալները, սակայն ապարդյուն, նախագահը չի թույլատրում

Ընտրող Տիգրան Դավուդյանը բողոք դիմում ներկայացրեց 
Հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս ԲՀԿ վստահված անձին գրառել թաղամասում նոր գրանցված ընտրողների տվյալները:

Ընտրող Տիգրան Դավուդյանը, ՀՀԿ-ական վստահված անձը և դիտորդը
Սերժ Սարգսյանի նկարը հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց հանել, ինչը ըստ մեզ հակասում էր օրենքին: Դա գրառվեց մատյանում:

ՀՀԿ Դիտորդները ուղեկցում են ուտելիքը: ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վստահված անձնաց և հանձնաժողովի անդամների համար բերեցին ուտելիք: Հեռավոր Ջաջուռից եկած Բարևի հանձնաժողովի անդամը մնաց այդպես էլ սոված:


Հաշվարկի սկիզբ
Վստահված անձինք

Անվավեր քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկ

Վիզուալ արդյունքներ

Սպասում են հաշվարկի ավարտին: Ամեն ինչ արդեն իսկ պարզ է
Հանձնաժողովի անդամները

Վստահված անձ, դիտորդներ, և լրագրողներ, որոնք այդպես էլ ամբողջ օրը բացի դիտարկումից այլ գործառույթ չիրականացրեցին
Անվավեր քվեաթերթիկ
Արդյունքները

April 23, 2013

Տրանսպորտը քաղաքակիրթ աշխարհում և մեզ մոտ: Առաջարկներ նորընտիր քաղաքապետին:

Մեքենայիս անսարքությունը ստիպում է պարբերաբար օգտվել քաղաքային տրանսպորտից`
մետրո, տաքսիներ, երթուղային տաքսիներ, ավտոբուսներ:

Տոմս
Տուրիզմի զարգացումից խոսացողները երբեք չեն նշում տրանսպորտային միասնական տոմսի կիրառման բացակայության մասին Երևանում:
Նույն տոմսը պետք է գործի և մետրոյում, և ավտոբուսում, և տրոլեյբուսում, և միգուցե երթուղային տաքսիներում: Եվ ունենա նույն միասնական գին:
Սա կստեղծի միասնական վերահսկվող, հարկվող տրանսպորտային փոխադրումների հոսք:
Քանի դեռ գծատերերը կաթողիկոսից մինչև քաղաքապետերն են, իսկ տրանսպորտի նախարարը ոչ պրոֆեսիոնալ, ապա այս խնդրի լուծումը չի լինելու:

Բրյուսելում բիզնես կենտրոնների մոտ ոչ թե Խամմեր կամ Բենտլիներ են, այլ լիցքավորվող փոքրիկ մեքենաներ
Մետրո
Զարգացած աշխարհին մեզ հաղորդակից դարձնող միակ տրանսպորտային միջոցը այսօր մետրոն է: Ցավոք նոր կայարաններ չեն կառուցվում և չեն էլ նախատեսվում կառուցել:
Գոնե կառուցվեր օդանավակայանը մետրոյի ցանցին միացնող գիծը:
Իսկ եվրոպական բոլոր քաղաքաներում` մետրոն հիմնական ուղևորափոխադրողն է: Հետաքրքիր է, որ մետրոյի և տրամվայի տարբերություն օրինակ Բրյուսելում չես նկատի: Հենց մետրոյի կայարանում, թեկուզ գետնի տակ` գալիս է մեկ մետրոյի գնացքը, մեկ տրամվայը: Արտաքինից էլ դրանք քիչ են տարբերվում:

Բրյուգգեյում օրինակ բակերում հեծանիվի ավտոտնակներ են
Տրամվայ
Դանդաղաշարժ, խցանումներ ստեղծող, անիմաստ, կախվող ու վտանգավոր կտրվող լարերով տրոլեյբուսների փոխարեն ամենուրեք տրամվայներն են: Եվ արագ է, և ազատ, անպայման առանձին ճանապարհ ունի:
Երևանում պետք է վերականգնել տրամվայները:
Տրամվայի գծերը Բոննում չեն հատվում մյուս մեքենաների գծի հետ: Իրար նրանք չեն խանգարում



Տաքսի
Օրինակ Դյուսելդորֆում 3 կմ տաքսիյով երթևեկելը արժե 32 եվրո: Մի անգամ ստիպված օգտվեցի:
Օրինակ Սոֆիայում տաքսիստները օգտվում են կենտրոնական միասնական պատվերի համակարգից: 
Տաքսիստների մոտ մեքենայում կա պարտադիր 3 սարք`

  • GPS տեղորոշման համակարգը, փողոցների քարտեզներով, կարճագույն ճանապարհը որոշելու հնարավորությամբ: 
  • Հաջորդը ՀԴՄ տպող սարքն է, որի վրա ի դեպ տպվում է նաև կիլոմետրաժը և գինը, ժամանակը: 
  • Երրորդ սարքը դա առկա պատվերների միասնական արտացոլումն է քարտեզի վրա: Վարորդը ուղևորին իջեցնելուց, անմիջապես այդ կենտրոնացված պատվերների բազայից  ընտրում է իր հասցեին մոտակա ակտիվ պատվերը, գրավում է այն և կատարում պատվերը: Պատվերների գրանցման համակարգը միասնական է:
    Չկա անընդհատ էդ ռադիոյի խշշոցը մեքենայում: Չկան տարբեր` Քիսո, Փիսո, Պլյուս և այլ հետ չզանգող հեռախոսավարներ:

Ժամանող տրանսպորտի չվացուցակը Դյուսելդորֆում
Երթուղային
Այդպիսի տրանսպորտ չեմ հանդիպել ոչ մի տեղ: Սա պետքա ուղղակի վերանա մեր քաղաքում: Որպես մարդու իրավունքներին հակասող տրանսպորտ: 

Բոննում ավտոտնակները բազմահարկ շենքի են նման


Ավտոբուսներ
Ավտոբուսներում կարելի պարզվում է կանգնել և ՉԿՌԱՆԱԼ, գլուխը չծռել:
Մարդավայել կարելի է լենուբոլ նստել, շնչել, նայել պատուհանից: Հիշում եք չէ ֆրանսիական թեկուզ 10 տարվա հին ավտոբուսները: Հանեցին, իհարկե, մեր քաղաքացիներին չի կարելի օգտվել նորմալ տրանսպորտից:
Երևանի վայ կառավարիչները ներկրել են լիլիպուտների համար ավտոբուսներ` նեղ, ցածր, կանգնելու տեղի և հնարավորության ի սպառ բացակայությամբ:
Տպավորություն է թե ամբողջ ազգը տանկիստի մարմնի կառուցվածք պետք է ունենա` 150 բոյով:
Առանձնացված ճանապարհներ Դյուսելդորֆում` մեքենաների, հեծանիվների, մարդկանց համար

Ճանապարհներին կայանման խնդիրը
Շատ քաղաքներում խցանումներից խուսափելու համար ճանապարհի 1-ին գիծը նախատեսված է միայն ավտոբուսների համար: Անգամ տաքսիները 1-ին գծով չեն կարող քշել: Մեզ մոտ առաջին գիծը ծախել են պառկովշիկներին: Կայանումը քաղաքի կենտրոնում ահավոր թանկ պետք է լինի:

Ամստերդամում 10 ժամվա կայանման քարտը կենտրոնում 24 եվրո է